ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 1993 թ. թիվ 429
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 584 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«14. Հղիության արհեստական (այդ թվում բժշկի ցուցումով) կամ ինքնաբերաբար ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով»:
36-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Վաստակի բոլոր տեսակները, այդ թվում տվյալ ամսվա աշխատավարձի հետ վճարվող ամենամսյա պարգևները, մտցվում են այն ժամանակվա վաստակի մեջ, որի համար դրանք հաշվեգրվել են: Աշխատանքի մեկ ամիսը գերազանցող ժամանակաշրջանների համար վճարված պարգևները, աշխատավարձի հավելումները տարեկան աշխատանքի արդյունքների հիման վրա տրված վարձատրությունները ավելացվում են ամսական վաստակին` նախորդ տարում հաշվարկված դրանց ընդհանուր գումարի մեկ տասներկուերորդի չափով»:
37-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Եթե նշված երեք ամիսներին աշխատողը լրիվ չի աշխատել, ապա միջին ամսական վաստակը որոշելու համար այդ երեք ամիսների փաստացի աշխատած օրերի վաստակի ընդհանուր գումարը բաժանվում է աշխատած և սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հաշվառումից չհանվող ժամանակաշրջանների օրացուցային օրերի ընդհանուր թվի վրա և ստացված միջին օրական վաստակը բազմապատկվում միջին ամսական օրացուցային օրերի թվով` 30,4»:
37-րդ կետի երրորդ պարբերությունում «Ոչ լրիվ աշխատած ամիսը հաշվառումից չի հանվում, եթե այն հետևանք չէ» բառերը փոխարինել «Չաշխատած օրերը հաշվառումից չեն հանվում, եթե դրանք հետևանք չեն» բառերով:
40-րդ կետից հանել «հղիության և ծննդաբերության արձակուրդն» բառերը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի թիվ 95 որոշմամբ հաստատված «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
6-րդ կետի «ա» ենթակետը «կորցնելու դեպքում» բառերից հետո լրացնել «եթե բուժումը կատարվել է բուժհիմնարկի ստացիոնարում» բառերով:
8-րդ կետը «կամ խմբի վերանայումը» բառերից հետո լրացնել «սակայն օրացուցային տարում երկու ամսից ոչ ավելի» բառերով:
21-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետական սոցիալական ապահովագրության մուծումների վճարումից ազատված անձանց ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստները հաշվարկվում են` ելնելով տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից»: