040.0934.031001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2001 թվականի N 934
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի N 472 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման`
i
ա) 2-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերով.
i
բ) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին» բառերով.
i
գ) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերով, իսկ «նախարարության» բառերը` «կոմիտեի» բառով.
դ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման ու կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստման աշխատանքների մասին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 30-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման ու կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստման ֆինանսավորման աղբյուրների մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` նշված աշխատանքների ֆինանսավորման մասին որոշումն ընդունելու օրվանից սկսած 3-ամսյա ժամկետում ապահովել Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման և կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակումը և դրանք սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն այլ ֆինանսական աղբյուրներից միջոցներ հատկացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար».
i
ե) 9-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերով.
i
զ) 13-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ԿԱԶՄ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Այվազյան - ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Կ. Սարգսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Գ. Այվազյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Դավիդյանց - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ,
ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ
Հ. Հարոյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
վարչության պետ
Գ. Կոջոյան - ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության պետ
Վ. Հակոբյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Ռ. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն
Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային
ռեսուրսների պահպանության վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)»:
2. Ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 3-ից: