Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2021 թվականի N 166-Ն

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 27 ՀՐԱՄԱՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Ուժը կորցրած ճանաչել`

i

1) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թվականի մարտի 4-ի «Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգը» և «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 27 հրամանը.

i

2) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 25-ի «Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման կարգի մասին» N 84-Ն որոշումը.

i

3) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 101-Ն որոշումը.

i

4) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007 թվական օգոստոսի 1-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը հաստատելու մասին» N 65-Ն որոշումը.

i

5) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 1-ի «Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգի մասին» N 66-Ն որոշումը,

i

6) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի մարտի 19-ի «Ապրանքային շուկայի սահմանների, սուբյեկտների կազմի և ծավալի որոշման կարգը հաստատելու մասին» N 15-Ն որոշումը.

i

7) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» N 130-Ն որոշումը.

i

8) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) սահմանելու, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» N 191-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                  Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
20.07.2021
N 166-Ն
Որոշում