Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2021 թվականի N 228-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի

N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ ենթակետով`

«24) ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգում` ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտը վերականգնելու, ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների, ինչպես նաև ճանապարհային կահավորանքի շինարարական նորմերով նախատեսված սկզբնական որակական ցուցանիշների ապահովման նպատակով իրականացվող նորոգման աշխատանքներ:».

i

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 27-րդ կետի 1-ին ենթակետը «ներքին հարդարման» բառերից հետո լրացնել «, ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, ընթացիկ պահպանման,» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 4 հավելվածի ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) N 1 ցանկի`

i

ա. 1-ին կետը «ընթացիկ նորոգման» բառերից հետո լրացնել «միջին նորոգման, ընթացիկ պահպանման,» բառերով,

i

բ. 2-րդ կետը «ներքին հարդարման» բառերից հետո լրացնել «, ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, ընթացիկ պահպանման» բառերով,

i

գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «ընթացիկ նորոգման» բառերը փոխարինել «միջին նորոգման, ընթացիկ պահպանման» բառերով,

i

դ. 2-րդ բաժնի վերնագիրը «ԸՆԹԱՑԻԿ» բառից հետո լրացնել «, ՄԻՋԻՆ» բառով, իսկ «ՆՈՐՈԳՄԱՆ» բառից հետո` «, ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՊԱՆՄԱՆ» բառերով,

i

ե. 5-րդ կետը «Ընթացիկ նորոգման» բառերից հետո լրացնել «, միջին նորոգման, ընթացիկ պահպանման» բառերով, իսկ «որակը» բառից հետո` «, ավտոմոբիլային ճանապարհների դեպքում պահպանում են ճանապարհային պատվածքը հետագա քայքայումից,» բառերով,

i

զ. 7-րդ կետը «նորոգման,» բառից հետո լրացնել «միջին նորոգման, ընթացիկ պահպանման» բառերով,

է. 7-րդ կետի 11-րդ ենթակետը «ճանապարհներ» բառից հետո լրացնել «համայնքների փողոցներ» բառերով,

ը. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ`

«ա. սողանքների հետևանքով առաջացած նստվածքների վերականգնում` լրացման, հարթեցման և պնդեցման միջոցով` ժամանակավոր անցանելիությունն ապահովելու նպատակով,

բ. թափվածքների, փլուզումների մաքրում,»,

թ. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «դ» պարբերությունը «խրամուղիների» բառից հետո լրացնել «, հեղեղատարերի» բառով,

ժ. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ժա» պարբերությունում «նշագծման» բառը փոխարինել «գծանշման» բառով,

ԻՐՏԵԿ  Հայերենի այբուբենի փոքրատառերով համարակալելիս «ժ» տառից հետո «ժա» տառերն են (11):  

ի. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ժդ» կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«ժդ. ծածկի վերին շերտի մաշված և քայքայված հատվածների վերականգնում, անհրաժեշտության դեպքում նորոգվող հատվածի փոսային նորոգում, ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, առանձին հատվածների պատվածքի քայքայված տեղամասերի փոխարինում` նորոգվող ճանապարհահատվածի մակերեսի ոչ ավելի, քան 3% -ի չափով.»,

իա. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ժե» պարբերությունում «սույն ցանկի 7-րդ կետի 10-րդ ենթակետի «գ»-»զ» պարբերություններով սահմանված ծավալներով» բառերը փոխարինել «, այդ թվում` վնասված հատային էլեմենտների փոխում, հենարանների ճաքերի փակում, հենարանների արտաքին մասերի տորկրետացում կամ ցեմենտացում, առանձին պոկված կամ տեղաշարժված քարերի տեղերի ցեմենտում» բառերով,

իբ. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ժզ» կետը ճանաչել ուժը կորցրած:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2021
N 228-Ն
Որոշում