Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵ ...

 

 

040.0354.040418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2018 թվականի N 354-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ) ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի քսանհինգերորդ պարբերության ու 2.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտաքին առևտրի (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) ոլորտում արտահանման և (կամ) ներմուծման սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել արտաքին առևտրային (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) նպատակով արտահանման և (կամ) ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102` բացի տվյալ խմբի 1 գ ծանոթագրությամբ բացառվածներից և ԱՏԳ ԱԱ 4103` բացի տվյալ խմբի 1 բ կամ 1 գ ծանոթագրությամբ բացառվածներից, ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների) հավաստագիր տալու համար պետական տուրք սահմանելու վերաբերյալ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 29-ի

N 354-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ) ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|Ապ- |ԱՏԳ ԱԱ 4101, 4102,     |Արտահա-|Արտահանման  |Արտա- |Արտաքին      |

|ը/|րան-|4103 ծածկագրերին դասվող|նում և |երկիր և     |քին   |առևտրի       |

|կ |քի  |ապրանքի անվանումը      |(կամ)  |(կամ)       |առևտը |իրականացումը |

|  |ԱՏԳ |                       |ներմու-|արտահանող   |րի    |թույլատրող   |

|  |ԱԱ-ի|                       |ծում   |երկիր       |իրակա-|փաստաթուղթ   |

|  |ծած-|                       |       |            |նացու-|տրամադրող    |

|  |կա- |                       |       |            |մը    |լիազոր մարմին|

|  |գիրը|                       |       |            |թույ- |             |

|  |    |                       |       |            |լատրող|             |

|  |    |                       |       |            |փաստա-|             |

|  |    |                       |       |            |թուղթ |             |

|__|____|_______________________|_______|____________|______|_____________|

|1 | 2  |           3           |   4   |      5     |  6   |      7      |

|__|____|_______________________|_______|____________|______|_____________|

|1.|4101|Խոշոր եղջերավոր        |արտահա-|համապատասխան|հավաս-|ՀՀ           |

|  |    |անասունների (ներառյալ  |հանում |երկիրը`     |տագիր |սննդամթերքի  |

|  |    |գոմեշների) կամ ձիազգի  |       |բացառությամբ|      |անվտանգության|

|  |    |կենդանիների (շոգեխոնավ |       |ԵԱՏՄ անդամ  |      |տեսչական     |

|  |    |կամ աղադրված, չորացրած,|       |երկրների    |      |մարմին       |

|  |    |մոխրած, աղջրած կամ այլ |       |            |      |             |

|  |    |կերպ պահածոյացված, բայց|       |            |      |             |

|  |    |չդաբաղած, չմագաղաթացրած|       |            |      |             |

|  |    |կամ հետագա մշակման     |       |            |      |             |

|  |    |չենթարկված) չմշակված   |       |            |      |             |

|  |    |մորթեր` մազածածկույթով |       |            |      |             |

|  |    |կամ առանց մազածածկույթի|       |            |      |             |

|  |    |կրկնորդված կամ         |       |            |      |             |

|  |    |չկրկնորդված            |       |            |      |             |

|__|____|_______________________|_______|____________|______|_____________|

|2.|4102|Ոչխարների չմշակված     |արտահա-|համապատասխան|հավաս-|ՀՀ           |

|  |    |մորթեր կամ գառների     |հանում |երկիրը`     |տագիր |սննդամթերքի  |

|  |    |մորթիկներ (թարմ կամ    |       |բացառությամբ|      |անվտանգության|

|  |    |աղադրված, չորացրած,    |       |ԵԱՏՄ անդամ  |      |տեսչական     |

|  |    |մոխրած, աղջրած կամ այլ |       |երկրների    |      |մարմին       |

|  |    |կերպ պահածոյացված, բայց|       |            |      |             |

|  |    |չդաբաղած, չմագաղաթացրած|       |            |      |             |

|  |    |կամ հետագա մշակման     |       |            |      |             |

|  |    |չենթարկած)` բրդյա      |       |            |      |             |

|  |    |ծածկույթով կամ առանց   |       |            |      |             |

|  |    |բրդյա ծածկույթի,       |       |            |      |             |

|  |    |կրկնորդված կամ         |       |            |      |             |

|  |    |չկրկնորդված` բացի տվյալ|       |            |      |             |

|  |    |խմբի 1 գ               |       |            |      |             |

|  |    |ծանոթագրությամբ        |       |            |      |             |

|  |    |բացառվածներից          |       |            |      |             |

|__|____|_______________________|_______|____________|______|_____________|

|3.|4103|Այլ չմշակված մորթեր    |արտահա-|համապատասխան|հավաս-|ՀՀ           |

|  |    |(թարմ կամ աղադրված,    |հանում |երկիրը`     |տագիր |սննդամթերքի  |

|  |    |չորացրած, մոխրած,      |       |բացառությամբ|      |անվտանգության|

|  |    |աղջրած կամ այլ կերպ    |       |ԵԱՏՄ անդամ  |      |տեսչական     |

|  |    |պահածոյացված, բայց     |       |երկրների    |      |մարմին       |

|  |    |չդաբաղած, չմագաղաթացրած|       |            |      |             |

|  |    |կամ հետագա մշակման     |       |            |      |             |

|  |    |չենթարկած)`            |       |            |      |             |

|  |    |մազածածկույթով կամ     |       |            |      |             |

|  |    |առանց մազածածկույթի,   |       |            |      |             |

|  |    |կրկնորդված կամ         |       |            |      |             |

|  |    |չկրկնորդված` բացի տվյալ|       |            |      |             |

|  |    |խմբի 1 բ կամ 1 գ       |       |            |      |             |

|  |    |ծանոթագրությամբ        |       |            |      |             |

|  |    |բացառվածներից          |       |            |      |             |

._________________________________________________________________________.

 

(1-ին հավելվածը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 29-ի

N 354-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկով նախատեսված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման հավաստագրերի (այսուհետ` հավաստագիր) տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագիր ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` դիմումատու) թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին են ներկայացնում`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը (եթե նոր հավաստագիր տրամադրվում է գործող հավաստագրում տեղ գտած` վճարման ենթակա պետական տուրքի մեծության վրա չազդող տվյալների փոփոխության դեպքում) կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

3. Դիմումատուին լիազոր մարմնի կողմից հավաստագիրը տրամադրվում է դիմումի` լիազոր մարմնում մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի:

4. Ներկայացված փաստաթղթերը համարվում են թերի, եթե`

1) բացակայում է ներկայացված փաստաթղթերից որևէ մեկը.

2) ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ:

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով այդ մասին ծանուցում է դիմումատուին և առաջարկում վերջինիս վերացնել թերությունները պատշաճ ձևով ծանուցելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիազոր մարմնի կողմից հավաստագիր ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 2-րդ կետով նշված պահանջներին, կամ ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված կամ չեն համալրվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետում:

7. Հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի մերժման մասին տեղեկացվում է դիմումատուին թղթային կամ էլեկտրոնային եղանակով մերժման մասին որոշում կայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` նշելով մերժման հիմքերը:

8. Լիազոր մարմինը հավաստագրերի հաշվառման համար վարում է գրանցամատյան, որը կարող է վարվել նաև էլեկտրոնային եղանակով` համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ձևաչափի:

9. Հավաստագիրը ձևակերպվում և հաստատվում է 2 օրինակից, որից 1 օրինակը տրվում է դիմումատուին կամ դիմումատուի լիազոր անձին, իսկ մեկ օրինակը պահվում է լիազոր մարմնում` համաձայն N 2 ձևի:

10. Դիմումատուի կողմից հավաստագրի բնօրինակի ոչնչանալու կամ էապես վնասվելու դեպքում դիմումատուի գրավոր դիմումի հիման վրա լիազոր մարմնի կողմից կարող է դիմումատուին տրամադրվել հավաստագրի կրկնօրինակը (պատճեն), որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը:

11. Հավաստագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին` դրա գործողության մեջ մտնելու օրվանից հաշվարկված:

12. Գործող հավաստագրում տեղ գտած տվյալների փոփոխության (եթե փոփոխվում են այնպիսի սխալներ, որոնք չեն ազդում վճարման ենթակա պետական տուրքի մեծության վրա) դեպքում արտահանողի և (կամ) ներմուծողի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել նոր հավաստագիր, որի գործողության ժամկետը նույնն է, ինչ փոխարինված հավաստագրինը:

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Դիմումատու ____________________________________

(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ

անունը, ազգանունը, գտնվելու վայրը կամ բնակության վայրը, հեռախոսահամարը,

էլ. հասցեն)

 

2. Անձնական տվյալներ______________________________________________

(իրավաբանական անձի դեպքում` գրանցման համարը, ԱՁ-ի դեպքում ՀՎՀՀ-ն,

ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթը)

 

Խնդրում եմ տրամադրել հավաստագիր ____________________ համար

._________________________________________________________.

|Ապրանքի  |Ապրանքի   |Չափի   |Քանակը|Նախատեսվող|Արտահանվող|

|անվանումը|ծածկագիրը`|միավորը|      |արտահանման|և  (կամ)  |

|         |ըստ       |       |      |և  (կամ)  |ներմուծող |

|         |Եվրասիական|       |      |ներմուծման|երկիրը    |

|         |տնտեսական |       |      |ժամանակա- |          |

|         |միության  |       |      |հատվածը   |          |

|         |ԱՏԳ ԱԱ-ի  |       |      |          |          |

|_________|__________|_______|______|__________|__________|

|    1    |    2     |   3   |  4   |    5     |    6     |

|_________|__________|_______|______|__________|__________|

|         |          |       |      |          |          |

._________________________________________________________.

 

Սույնով հայտարարում եմ, որ ներկայացված ավալները հավաստի են, և կրում եմ պատասխանատվություն` ներկայացված փաստաթղթերի և ավալների հավաստիության համար:

 

    ԴԻՄՈՒՄԱՏՈՒ ___________________       ______________________

                (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

______ ______________ 20 թ.

 

Ձև N 2

 

.___________________________________________________________________.

|    (ՀՀ զինանշան)       ՀԱՅԱՍՏԱՆԻ        |       ԱՐՏԱՔԻՆ           |

|                      ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     |      ԱՌԵՎՏՐԱՅԻՆ         |

|                       ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ       |       ՆՊԱՏԱԿՈՎ          |

|                      ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ      |    ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ        |

|                        ՏԵՍՉԱԿԱՆ         |   (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ      |

|                         ՄԱՐՄԻՆ          |      ՀԱՎԱՍՏԱԳԻՐ         |

|                                         |   Հավաստագրի համարը`    |

|_________________________________________|_________________________|

|1. Դիմումատու                            |                         |

|_________________________________________|_________________________|

|2. Արտահանվող և  (կամ) ներմուծող երկիրը  |                         |

|___________________________________________________________________|

|3. Ապրանքի անվանումը և  ծածկագիրը|4. Ապրանքի քանակը                |

|                                 |_________________________________|

|                                 |5. Արտահանման և  (կամ) ներմուծման|

|                                 |ժամանակահատվածը                  |

|___________________________________________________________________|

|6. Ամսաթիվը                                                        |

|                                                                   |

|7. ՀՀ սննդամթերքի                                                  |

|անվտանգության տեսչական                                             |

|մարմին                                                             |

|                                                                   |

|          (ստորագրությունը)                                        |

|                                                                   |

|      Կ.Տ.                                                         |

|___________________________________________________________________|

|8. Լրացուցիչ տեղեկություն                |                         |

.___________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2018
N 354-Ն
Որոշում