ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
29 հոկտեմբերի 2020 թվականի N 98
ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կնքելու է գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր ֆիզիկական անձ հանդիսացող քաղաքացու հետ: Քաղաքացին իր հերթին գյուղապետարանից ներկայացնելու է տեղեկանք, որ հանդիսանում է գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտադրողը և վաճառողը: Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 35-րդ կետը, որ գյուղատնտեսական արտադրանքը համարվում է նվազեցվող եկամուտ:
Արդյո՞ք կազմակերպությունը հանդիսանալու է հարկային գործակալ, և եթե այո, ապա որպես հարկային գործակալ ինչքան է գանձելու եկամտային հարկը ֆիզիկական անձից:
Ի՞նչ հարկային պատասխանատվություն է կրելու գյուղատնտեսական արտադրանք վաճառող ֆիզիկական անձը:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց` գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները` օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն,
i
- 148-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված ֆիզիկական անձանց` օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները,
i
- 126-րդ հոդվածին համապատասխան` նույն մասի կիրառության իմաստով` գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող նույն մասում նշված արտադրանքը,
i
- 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
i
- 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռքբերվող գյուղատնտեսական արտադրանքի գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված` հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հարկային գործակալի կողմից գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձից օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դիմաց վճարվող եկամուտները հանդիսանում են նվազեցվող եկամուտներ (այսինքն` այդ եկամուտներից եկամտային հարկ չի հաշվարկվում): Ընդ որում, ֆիզիկական անձի` վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրող լինելու փաստը կարող է հիմնավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված փաստաթղթում այդ ֆիզիկական անձի` գյուղատնտեսական արտադրանքի արտադրողը լինելու վերաբերյալ համապատասխան նշում կատարելով, իսկ նման նշում կատարված չլինելու դեպքում գյուղատնտեսական արտադրանքի արտադրող լինելու փաստը կարող է հիմնավորվել նաև տվյալ համայնքի ղեկավարի կողմից արտադրանքի ծագման վերաբերյալ տրված տեղեկանքով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ