Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

27 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 11-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ռազմազորահավաքային աշխատանքների վերաբերյալ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 2-ի,

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում օպերատիվ ծառայողական բնույթի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 3-ի,

4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 4-ի,

5) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծածկագրային աշխատանքների վերաբերյալ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 5-ի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2016 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Գնդապետ                                Վ. Ղազարյան

 

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ազգային անվտանգության

ծառայության հետ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետի

2020 թվականի 27 հոկտեմբերի

թիվ 11-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Տեղեկությունների բովանդակությունը                   |Գաղտնիության|

|   |                                                    |աստիճանը    |

|___|____________________________________________________|____________|

|1  |                       2                            |     3      |

|_____________________________________________________________________|

| ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  |

|_____________________________________________________________________|

|1  |Քաղաքացիական պաշտպանության կազմակերպչական           |հգ          |

|   |գործունեության, կապի հանգույցների և  կառավարման     |            |

|   |կետերի տեղաբաշխումը բացահայտող ցանկացած տեսակի կապի |            |

|   |և  ծանուցումների կազմակերպման մասին                 |            |

|___|____________________________________________________|____________|

|2  |ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական պաշտպանության     |գ           |

|   |կատարելագործման ուղղությամբ գիտահետազոտական         |            |

|   |աշխատանքների և  պրակտիկայում դրանց ներդրման մասին   |            |

|___|____________________________________________________|____________|

|3  |ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների,                 |հգ          |

|   |կազմակերպությունների և  հիմնարկների քաղաքացիական    |            |

|   |պաշտպանության ուժերի և  միջոցների վիճակի,           |            |

|   |անձնակազմի պաշտպանության և  ստորաբաժանումների       |            |

|   |գործունեության կայունացման մասին                    |            |

|___|____________________________________________________|____________|

|4  |Քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ անցկացվող կամ|գ           |

|   |այլ ինժեներական միջոցառումների կապիտալ ներդրումների |            |

|   |մասին                                               |            |

|___|____________________________________________________|____________|

|5  |Քաղաքացիական պաշտպանության պաշտպանողական            |գ           |

|   |շինությունների շինարարության մասին                  |            |

|___|____________________________________________________|____________|

|6  |Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների           |գ           |

|   |ֆինանսավորման մասին                                 |            |

|___|____________________________________________________|____________|

|7  |Արտակարգ իրավիճակների ժամանակ կառավարման պահեստային |գ           |

|   |կետ տեղափոխվող ոստիկանության ստորաբաժանման կարիքները|            |

|   |հոգալու նպատակով կատարվող ծախսերի մասին             |            |

|___|____________________________________________________|____________|

|8  |Քաղաքացիական պաշտպանության և  հասարակական կարգի     |գ           |

|   |պահպանման ծառայության տեղաբաշխման, ուժերի կազմի և   |            |

|   |միջոցների մասին` քաղաքացիական պաշտպանության         |            |

|   |միջոցառումներ անցկացնելու դեպքում                   |            |

|___|____________________________________________________|____________|

|9  |Քաղաքացիական պաշտպանության և  հասարակական կարգի     |գ           |

|   |պահպանման ծառայության կազմակերպման ուղղությամբ      |            |

|   |անցկացվող միջոցառումների մասին                      |            |

|___|____________________________________________________|____________|

|10 |Քաղաքացիական պաշտպանության հաստիքային կամ ցուցակային|գ           |

|   |թվակազմի, անձնակազմի համալրվածության, հասարակական   |            |

|   |կարգի պահպանման ծառայության նյութատեխնիկական        |            |

|   |ապահովման մասին                                     |            |

|___|____________________________________________________|____________|

|11 |ՀՀ ոստիկանության քաղաքացիական պաշտպանության ոչ      |գ           |

|   |ռազմականացված /քաղաքացիական/ կազմավորումների        |            |

|   |նախապատրաստության և  պատրաստականության վիճակի մասին |            |

|___|____________________________________________________|____________|

|12 |Անհատական պաշտպանության միջոցների բաշխման,          |գ           |

|   |պաշտպանողական կառույցների զտիչ-օդափոխիչ             |            |

|   |սարքավորումների կամ դրանցով ապահովված լինելու       |            |

|   |առկայության և  տեխնիկական վիճակի, ինչպես նաև        |            |

|   |ինդուկցիոն, գազազերծման, ապաակտիվացման միջոցների և  |            |

|   |ռադիոակտիվ ճառագայթման աստիճանի մասին               |            |

|___|____________________________________________________|____________|

|13 |ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կամ ոստիկանության|գ           |

|   |զորքերի ծառայողների տարահանման, ապակենտրոնացման     |            |

|   |մասին                                               |            |

|___|____________________________________________________|____________|

|14 |Հնարավոր ռադիոակտիվ կամ քիմիական վարակման գոտիներում|գ           |

|   |գտնվող հատուկ կարևորագույն  և  պատմամշակութային     |            |

|   |նշանակության օբյեկտների, կազմակերպությունների,      |            |

|   |կառույցների պաշտպանման ուղղությամբ անցկացվող կամ    |            |

|   |պլանավորվող միջոցառումների մասին                    |            |

|___|____________________________________________________|____________|

|15 |Քաղաքացիական պաշտպանության և  դրան վերաբերող        |գ           |

|   |իրավիճակների պլանները բացահայտող                    |            |

|___|____________________________________________________|____________|

|16 |Քաղաքացիական պաշտպանության շահերից ելնելով          |գ           |

|   |համակարգիչների և  այլ հաշվողական սարքավորումներով   |            |

|   |աշխատանքների կատարման և  օգտագործման մասին          |            |

|___|____________________________________________________|____________|

|17 |Քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային և    |գ           |

|   |այլ զինավարժությունների մասին պլանային ու հաշվետու  |            |

|   |տվյալներ և  քաղաքացիական պաշտպանության փորձնական    |            |

|   |զինավարժությունների մասին                           |            |

|___|____________________________________________________|____________|

|18 |Բնակավայրերի և  ոստիկանության վարչական շենքերի      |գ           |

|   |քողարկման ուղղությամբ տարվող և  պլանավորվող         |            |

|   |միջոցառումների մասին                                |            |

|___|____________________________________________________|____________|

|19 |Մթերքների, պաշարների և  այլ տեսակի պարենային        |գ           |

|   |միջոցների զանգվածային ոչնչացման զենքի ազդեցությունից|            |

|   |պահպանման, կազմակերպման վերաբերյալ                  |            |

|___|____________________________________________________|____________|

|20 |Քաղաքացիական պաշտպանության պատրաստականության        |գ           |

|   |աստիճանի մասին                                      |            |

|_____________________________________________________________________|

| ԿԱԶՄՀԱՍՏԻՔԱՅԻՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ       |

|_____________________________________________________________________|

|21 |ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության     |գ           |

|   |հաստիքացուցակի և  կառուցվածքի մասին                 |            |

|___|____________________________________________________|____________|

|22 |ՀՀ ոստիկանությունում ծառայության ընդունվող անձանց   |գ           |

|   |վերաբերյալ ստուգումների նյութեր                     |            |

|___|____________________________________________________|____________|

|23 |ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների   |գ           |

|   |անձնակազմի ցուցակային կամ հաստիքային թվաքանակի      |            |

|   |մասին, հաստիքներում փոփոխություններ կամ լրացումներ  |            |

|   |կատարելու մասին, ոստիկանության պաշտոնների           |            |

|   |անվանացանկի մասին, բացառությամբ քաղաքացիական        |            |

|   |ծառայության անվանացանկով սահմանված հաստիքների       |            |

|___|____________________________________________________|____________|

|24 |Ծառայողների (աշխատողների) վերաբերյալ անձնական       |գ           |

|   |տվյալներ, ինչպես նաև  ոստիկանության ծառայողների     |            |

|   |անձնական գործեր                                     |            |

|_____________________________________________________________________|

|         ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ               |

|_____________________________________________________________________|

|25 |ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների             |գ           |

|   |նախարարությունների, ՀՀ արդարադատության նախարարության|            |

|   |քրեակատարողական հիմնարկների, ՀՀ ազգային             |            |

|   |անվտանգության ծառայության և  Ոստիկանության, ինչպես  |            |

|   |նաև  վերջիններիս կառավարման տակ գտնվող              |            |

|   |կազմակերպությունների տրանսպորտային միջոցների քանակի |            |

|   |ու ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող       |            |

|   |մարմինների տրանսպորտային միջոցների վերաբերյալ       |            |

|___|____________________________________________________|____________|

|26 |Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների, բեռների|գ           |

|   |տեղափոխման համար նախատեսված մեքենաների ուղեկցման    |            |

|   |կազմակերպման մասին                                  |            |

|___|____________________________________________________|____________|

|27 |Երկաթգծային, ավտոմոբիլային կամ ջրային տրանսպորտով   |Գ           |

|   |զորքերի, հատուկ համակազմերի, հատուկ բեռների         |            |

|   |տեղափոխման մասին                                    |            |

|___|____________________________________________________|____________|

|28 |Երկաթգծով մարդատար կամ բեռնատար գնացքների կազմի հետ |գ           |

|   |հատուկ վագոնների շարժման ուղղության մասին           |            |

|___|____________________________________________________|____________|

|29 |ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների, ոստիկանության   |գ           |

|   |զորքերի, զինմասերի կամ միավորումների բեռների        |            |

|   |տեղափոխման ծավալների մասին, ինչպես նաև              |            |

|   |երկաթուղային, ավտոմոբիլային, օդային տրանսպորտով     |            |

|   |պաշտպանական շինարարական աշխատանքների համար բեռների  |            |

|   |տեղափոխման ծավալների մասին                          |            |

|___|____________________________________________________|____________|

|30 |Ոստիկանության զինվորական բազաների և  պահեստների     |գ           |

|   |երկաթուղային մերձատար ուղիների բնութագիրը կամ       |            |

|   |տեխնիկական հագեցվածությունը բացահայտող              |            |

|___|____________________________________________________|____________|

|31 |Հատուկ վագոնների շարժակազմերի առկայության, նրանց    |գ           |

|   |տեղաբաշխման, տեխնիկական վիճակի մասին                |            |

|___|____________________________________________________|____________|

|32 |ՀՀ ոստիկանությունում և  ենթակա ստորաբաժանումներում  |հգ          |

|   |գաղտնիացվող կապի սարքավորումների առկայության կամ    |            |

|   |օգտագործման մասին, ինչպես նաև  գաղտնիացված կապի     |            |

|   |հանգույցների ստեղծման կամ զարգացման մասին           |            |

|___|____________________________________________________|____________|

|33 |/Սխեմաներով և  նկարագրություններով, աշխարհագրական   |գ           |

|   |կոորդինատներ պարունակող/ գործող և  պահեստային կապի  |            |

|   |հանգույցների, ինչպես նաև  ռադիո-ռելեային օղակների   |            |

|   |մասին                                               |            |

|___|____________________________________________________|____________|

|34 |ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում |գ           |

|   |ռադիոկապային կայանների քանակի մասին` նրանց          |            |

|   |տեխնիկական առանձնահատկությունների նշումով           |            |

|___|____________________________________________________|____________|

|35 |ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ռադիոկայանների   |գ           |

|   |հաճախականության կամ ազդականչի /ազդակոչի/ բաշխման,   |            |

|   |օգտագործման վերաբերյալ                              |            |

|___|____________________________________________________|____________|

|36 |ՀՀ ոստիկանության ուղիղ կապի ուղիների մասին          |գ           |

|___|____________________________________________________|____________|

|37 |ՀՀ ոստիկանության և  հիմնարկների ռադիոէլեկտրոնային   |գ           |

|   |միջոցների ռադիո-հաճախականության և  էլեկտրոմագնիսային|            |

|   |համատեղելիության ապահովման ուղղությամբ, ռադիո և     |            |

|   |ռադիո-տեխնիկական հսկողության մասին                  |            |

|___|____________________________________________________|____________|

|38 |Ռադիո և  ռադիոտեխնիկական հսկողության կայանների      |գ           |

|   |/կետերի/ տեղաբաշխման աշխատանքի մեթոդների և          |            |

|   |տակտիկայի մասին                                     |            |

|___|____________________________________________________|____________|

|39 |Ռադիո և  ռադիո-տեխնիկական հսկողության կայանների     |գ           |

|   |/կետերի/ փոխգործունեության հարցերի ուղղությամբ ՀՀ   |            |

|   |պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության  |            |

|   |ծառայության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Բարձր  |            |

|   |տեխնոլոգիական արդյունաբերության ու Տարածքային       |            |

|   |կառավարման և  ենթակառուցվածքների նախարարությունների |            |

|   |համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցության|            |

|   |մասին                                               |            |

|_____________________________________________________________________|

|  ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ|

|_____________________________________________________________________|

|40 |Հատուկ օպերատիվ ծախսերի, հատկացումների և            |հգ          |

|   |հաշվետվությունների մասին                            |            |

|___|____________________________________________________|____________|

|41 |Հատուկ կարևոր,  հատուկ ռեժիմային և  ռեժիմային       |հգ          |

|   |օբյեկտների հետազոտության, նախագծման կամ             |            |

|   |շինարարության ուղղությամբ անցկացվող կամ պլանավորվող |            |

|   |աշխատանքների մասին                                  |            |

|___|____________________________________________________|____________|

|42 |Զենքի, ռազմամթերքի, օպերատիվ կապի միջոցների,        |գ           |

|   |հանդերձանքի, սննդի ձեռք բերման, ՀՀ ոստիկանության    |            |

|   |պահպանման ծախսերի և  տնտեսագիտական դասակարգման մասին|            |

|___|____________________________________________________|____________|

|43 |ՀՀ ոստիկանության սպառազինության պատվերների          |գ           |

|   |ուղղությամբ արտադրական ծրագրերի և  պատվերների       |            |

|   |կատարման մասին                                      |            |

|___|____________________________________________________|____________|

|44 |Ռազմական նշանակության ապրանքների արտադրության համար |գ           |

|   |անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների մասին        |            |

|___|_________________________________________________________________|

|   |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ           |

|   |              ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ                         |

|___|_________________________________________________________________|

|45 |Քաղաքացիական, ծառայողական և  մարտական զենքի քանակի  |հգ          |

|   |մասին /բացի այն օբյեկտներից, որտեղ պահվում են       |            |

|   |ուսումնական և  սպորտային զենքեր/                    |            |

|___|____________________________________________________|____________|

|46 |Պետական կառավարման մարմինների և  Կենտրոնական բանկի, |գ           |

|   |կարևորագույն  նշանակության օբյեկտների պահպանության  |            |

|   |իրականացման ու կազմակերպման կարգի մասին             |            |

|___|____________________________________________________|____________|

|47 |Զանգվածային անկարգությունների ժամանակ ձեռնարկվող    |գ           |

|   |կազմակերպչական միջոցառումների կամ այլ հատուկ        |            |

|   |նշանակության պլաններով նախատեսված միջոցառումների    |            |

|   |ժամանակ հասարակական կարգի և  անվտանգության ապահովման|            |

|   |վերաբերյալ                                          |            |

|___|____________________________________________________|____________|

|48 |Զանգվածային անկարգությունների և  զանգվածային        |գ           |

|   |միջոցառումների անցկացնելու, ինչպես նաև  ուղեկցող    |            |

|   |ստորաբաժանումների ընդհանուր ուժերի և  միջոցների     |            |

|   |տեղաբաշխման, տեղադիրների /կամ միասնական             |            |

|   |տեղադիրների/ մասին                                  |            |

|___|____________________________________________________|____________|

|49 |Միասնական տեղաբաշխման համակարգում ոստիկանության     |գ           |

|   |ուժերի և  միջոցների դասավորման մասին                |            |

|___|____________________________________________________|____________|

|50 |ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում հատուկ         |գ           |

|   |միջոցների առկայության, նրանց կիրառման պայմանների,   |            |

|   |ինչպես նաև  տվյալներ նրանց քանակի մասին             |            |

|_____________________________________________________________________|

|       ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ             |

|_____________________________________________________________________|

|51 |Գիտական հետազոտությունների, պաշտպանական նշանակության|գ           |

|   |օբյեկտների, նյութերի և  սարքավորումների,            |            |

|   |հրդեհաանվտանգության, հրակայունության և              |            |

|   |այրվողականության մասին                              |            |

|___|____________________________________________________|____________|

|52 |Պաշտպանական նշանակության օբյեկտների, ավտոմատիկ      |գ           |

|   |հրդեհային պաշտպանության համակարգի նախագծման,        |            |

|   |կառուցվածքի կամ տեղակայման մասին                    |            |

|___|____________________________________________________|____________|

|53 |Պայթուցիկ նյութերի հրավառվող բաղադրության, ինչպես   |գ           |

|   |նաև  նրանց մարման և  մեկուսացման չափորոշիչների      |            |

|   |բնութագրերի որոշման ուղղությամբ գիտահետազոտական     |            |

|   |աշխատանքների մասին                                  |            |

|___|____________________________________________________|____________|

|54 |Հատուկ տեսակի զինամթերքների ստեղծման ուղղությամբ    |հգ          |

|   |հետազոտությունների մասին                            |            |

|___|____________________________________________________|____________|

|55 |Ռենտգենյան, ինչպես նաև  այլ մեթոդներով, կապված      |գ           |

|   |թափանցող կամ այլ ճառագայթումների օգտագործման/բացի   |            |

|   |պահպանման ազդանշանային միջոցներից/, սարքավորումների,|            |

|   |օգտագործման մեթոդիկայի, տակտիկական կամ տեխնիկական   |            |

|   |բնութագրերի հետազոտության մասին                     |            |

|___|____________________________________________________|____________|

|56 |Մարտական տեխնիկայի մշակման կամ փորձարկման, ինչպես   |գ           |

|   |նաև  օպերատիվ-որոնողական գործունեության և           |            |

|   |հանցագործության դեմ պայքարում օգտագործվող տեխնիկական|            |

|   |միջոցների /այդ թվում նաև  պիրոտեխնիկական միջոցների/ |            |

|_____________________________________________________________________|

|       ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ              |

|                   ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ                        |

|_____________________________________________________________________|

|57 |ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայության            |գ           |

|   |աշխատակիցների կողմից հանցագործությունների կամ այլ   |            |

|   |փնտրվող անձանց բացահայտմանն օժանդակելու մասին       |            |

|   |                                                    |            |

|_____________________________________________________________________|

|                      ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ                            |

|_____________________________________________________________________|

|58 |Սպառազինման համար ընդունված նոր զենքի կամ           |գ           |

|   |ռազմամթերքի, արտադրական կամ կառուցվածքային          |            |

|   |թերությունների մասին                                |            |

|___|____________________________________________________|____________|

|59 |Համակարգիչ և  այլ տեղեկատվական մեքենայական կրիչներ  |գ           |

|   |մուտքագրված գաղտնի տեղեկությունների պահպանման       |            |

|   |համակարգը, հատուկ ծրագրերը, միջոցները և  մեթոդները  |            |

|   |բացահայտող                                          |            |

|___|____________________________________________________|____________|

|60 |Զենքի, ռազմամթերքի, սպառազինման նմուշների և         |գ           |

|   |ինժեներական սպառազինման միջոցների հափշտակման կամ    |            |

|   |կորստի մասին                                        |            |

|___|____________________________________________________|____________|

|61 |ՀՀ ոստիկանությունում տարվող աշխատանքների պետական    |գ           |

|   |գաղտնիք լինելու և  գաղտնիության ռեժիմի պահպանման    |            |

|   |կազմակերպման կամ փաստացի ապահովման մասին,           |            |

|   |ներգրավելով նաև  այդ միջոցառումների առանձին հարցեր` |            |

|   |հատուկ կարևորության,  հույժ գաղտնի և  գաղտնի        |            |

|   |աշխատանքների ու փաստաթղթերի հետ առնչվելու           |            |

|   |թույլտվության կարգի համաձայնեցում, նշված            |            |

|   |տեղեկություններին առնչվելու համար ձևակերպման  ենթակա|            |

|   |ծառայողների /աշխատողների/ պաշտոնների անվանացուցակ,  |            |

|   |պահպանության տեխնիկական միջոցներ, անցագրային և      |            |

|   |ներօբյեկտային ռեժիմի պահպանության վիճակ             |            |

|   |/բացառությամբ արտագերատեսչական պահպանության         |            |

|   |օբյեկտների/, գաղտնի գործավարության վարման, ինչպես   |            |

|   |նաև  վերոնշյալ աշխատանքներն իրականացնող             |            |

|   |մասնագետներին օտարերկրյա պետություն գործուղելու     |            |

|   |դեպքում համաձայնեցման գործընթաց:                    |            |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետի

2020 թվականի 27 հոկտեմբերի

թիվ 11-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Տեղեկություններ                                     |Գաղտնիության|

|   |                                                    |աստիճանը    |

|___|____________________________________________________|____________|

|1  |                       2                            |     3      |

|___|____________________________________________________|____________|

|1  |Զորահավաքային ծանուցման և  վարման բացազատման        |հգ          |

|   |վերաբերյալ (ընդհանրացված)                           |            |

|___|____________________________________________________|____________|

|2  |ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին անձնակազմով,    |հգ          |

|   |տեխնիկայով, նյութական և  ֆինանսական միջոցներով,     |            |

|   |զինվորական փոխադրումներով ապահովելու կարգի և        |            |

|   |ժամկետների վերաբերյալ                               |            |

|___|____________________________________________________|____________|

|3  |Զորահավաքային միջոցառումների կամ հատուկ ծախսերի     |հգ          |

|   |/ըստ համապատասխան հաշվարկների/ ֆինանսավորման մասին  |            |

|___|____________________________________________________|____________|

|4  |ՀՀ ոստիկանության կազմավորումների մարտական կազմի կամ |հգ          |

|   |քանակի, դրանց մարտական պատրաստականության, ինչպես    |            |

|   |նաև  ռազմաքաղաքական և  օպերատիվ իրադրության մասին   |            |

|___|____________________________________________________|____________|

|5  |Զորահավաքային առաջադրանք ունեցող ՀՀ ոստիկանության   |հգ          |

|   |ստորաբաժանումների զորահավաքային պատրաստության վիճակի|            |

|   |վերաբերյալ                                          |            |

|___|____________________________________________________|____________|

|6  |Պետական և  ռազմավարական նշանակության, բարձր         |գ           |

|   |վտանգավորություն ունեցող ու բնակչության             |            |

|   |կենսագործունեությունն ապահովող հատուկ կարևորագույն  |            |

|   |օբյեկտների տեղաբաշխման մասին տեղեկություններ, ինչպես|            |

|   |նաև  ռազմական դրության ժամանակ դրանց պահպանության   |            |

|   |եղանակների վերաբերյալ                               |            |

|___|____________________________________________________|____________|

|7  |ՀՀ ոստիկանության կազմավորումների և  ոստիկանության   |հգ          |

|   |զորքերի զորամասերի տեղաբաշխման, իրական անվանումների,|            |

|   |կազմակերպչական կառուցվածքի և  սպառազինության թիվը   |            |

|   |բացահայտող                                          |            |

|___|____________________________________________________|____________|

|8  |Զորահավաքային աշխատանքների բարելավման նպատակով      |հգ          |

|   |ոստիկանությունում ռազմական տեխնիկայի արտադրության,  |            |

|   |ստեղծման և  վերազինման վերաբերյալ                   |            |

|___|____________________________________________________|____________|

|9  |Կազմակերպվող զորահավաքի դեպքում ռազմական տեխնիկայի  |հգ          |

|   |և  սպառազինության մատակարարման վերաբերյալ           |            |

|___|____________________________________________________|____________|

|10 |Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական       |հգ          |

|   |միջոցառումների տարեկան ամփոփ պլանավորման վերաբերյալ |            |

|___|____________________________________________________|____________|

|11 |Հնարավոր /կանխատեսելի/ իրադրությունում հակառակորդի  |հգ          |

|   |հետ պատերազմի վարման մասին                          |            |

|___|____________________________________________________|____________|

|12 |ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի, ոստիկանության |գ           |

|   |Երևան  քաղաքի և  մարզային վարչությունների կառավարման|            |

|   |կետերի առկայության, տեղաբաշխման պատրաստության       |            |

|   |աստիճանի և  պաշտպանվածության վերաբերյալ             |            |

|___|____________________________________________________|____________|

|13 |Պետական նյութական պաշարների չափերի և  տեղաբաշխման,  |հգ          |

|   |ինչպես նաև  սպառազինության, ռազմական գույքի և       |            |

|   |տեխնիկայի արտադրության բացազատման համար ստեղծվող    |            |

|   |զորահավաքային պաշարների առկայության մասին           |            |

|___|____________________________________________________|____________|

|14 |Զորահավաքային կամ պետական մեկ տարվա և  ավելի        |գ           |

|   |նյութական պաշարների կուտակման մասին /իրական քանակի  |            |

|   |արտահայտմամբ/, որոնք բացահայտում են պլանային և      |            |

|   |հաշվետու տվյալներ                                   |            |

|___|____________________________________________________|____________|

|15 |Խաղաղ և  ռազմական դրության ժամանակաշրջաններում բոլոր|հգ          |

|   |տեսակի սպառազինության, ռազմական տեխնիկայի և         |            |

|   |նյութական միջոցների պահանջարկի կամ առկա քանակի      |            |

|   |վերաբերյալ                                          |            |

|___|____________________________________________________|____________|

|16 |ՀՀ ոստիկանության ծառայողների և  ոստիկանությունում   |գ           |

|   |կցագրված զինապարտների քանակի վերաբերյալ             |            |

|___|____________________________________________________|____________|

|17 |Ռազմական դրության ժամանակ ստեղծվող կազմավորումներում|հգ          |

|   |ոստիկանությունում ամրագրված պահեստային զինապարտների |            |

|   |հետ ուսումնական հավաքների անցկացման վերաբերյալ      |            |

|___|____________________________________________________|____________|

|18 |Ռազմական դրության ժամանակ ոստիկանությունում         |հգ          |

|   |կազմավորումների համար անձեռնմխելի պաշարների         |            |

|   |պահեստների տեղանքի մասին                            |            |

|___|____________________________________________________|____________|

|19 |ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ռազմական  |հգ          |

|   |նշանակություն ունեցող ավտոմեքենաների և  երկաթուղային|            |

|   |ճանապարհների օգտագործման վերաբերյալ                 |            |

|___|____________________________________________________|____________|

|20 |Սպառազինության և  բոլոր տեսակի ռազմական տեխնիկայի   |հգ          |

|   |տարեկան և  հեռանկարային պատվերների մատակարարման     |            |

|   |մասին                                               |            |

|___|____________________________________________________|____________|

|21 |Կազմակերպություններում զինվորական ներկայացուցիչների |հգ          |

|   |առկայության մասին                                   |            |

|___|____________________________________________________|____________|

|22 |Ռազմական դրության ժամանակ ռադիոէլեկտրոնային սարքերի |հգ          |

|   |պլանավորման և  օգտագործման, ինչպես նաև              |            |

|   |ռադիոճառագայթային զենքից ինքնանշանառման և  ճնշման   |            |

|   |պաշտպանման մասին                                    |            |

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
27.10.2020
N 11-Ն
Հրաման