040.0684.250701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2001 թվականի N 684
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1. կետով.
i
«9.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մինչև 2001 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մարզային հեռուստաընկերությունների ու ոչ պետական պարբերական մամուլի սուբսիդավորման և մասնակի հրատարակչական գործի կազմակերպմանը պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ առաջարկություն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ».
բ) հանել որոշման 9.2-րդ կետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 25-ից: