Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 օգոստոսի 2020 թվականի N 36

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող «Ա» անհատ ձեռնարկատերը կամ առևտրային կազմակերպությունը գործում է հարկման հատուկ համակարգում: Իր աշխատողների համար յուրաքանչյուր ամիս կազմում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր, հաշվարկային թերթիկ և վճարային տեղեկագիր, որի հիման վրա յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և վճարվում է աշխատավարձ:

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող «Ա» անհատ ձեռնարկատերը կամ առևտրային կազմակերպությունը գործում է հարկման հատուկ համակարգում: Ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո կազմում է համապատասխան փաստաթղթեր և վճարում նրանց ծառայությունների դիմաց:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավիճակները արդյո՞ք առաջին մասում նշած աշխատավարձի մասով կատարած ծախսերը /ներառյալ որպես հարկային գործակալ վճարված հարկերը և վճարները/ համարվում են շրջանառության հարկի գումարից փաստաթղթորեն հիմնավորված և նվազեցվող ծախսեր:

Արդյո՞ք երկրորդ մասում նշված ծառայությունների մատուցման դիմաց կատարած ծախսերը /ներառյալ որպես հարկային գործակալ վճարված հարկերը և վճարները/ համարվում են շրջանառության հարկի գումարից փաստաթղթերով հիմնավորված և նվազեցվող ծախսեր:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է նույն մասում նշված դրույքաչափերով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դրույթները,

- 258-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում` դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե նույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը,

- 55-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չսահմանված գործարքների ու գործառնությունների (այդ թվում` աշխատողներին աշխատավարձ հաշվարկելու, պետական և տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կամ օրենսգրքով չսահմանված այլ վճարներ վճարելու), ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի կամ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով,

- 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված` հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամտից հաշվարկվող շրջանառության հարկի գումարից ենթակա են նվազեցման հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն հետ կապված օրենսգրքի 55-րդ հոդվածով փաստաթղթավորված ծախսերը (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում` դրանք ձեռք բերելու ծախսերի) օրենսգրքի 258-րդ հոդվածին համապատասխան, ընդ որում` աշխատողներին հաշվարկված աշխատավարձի գծով ծախսը փաստաթղթավորվում է օրենսգրքի 55-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան, իսկ ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների գծով ծախսը` օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.08.2020
N 36
Իրազեկման թերթիկ