Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum17.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 հունիսի 2020 թվականի N 17

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`

- հանրային սնունդ (սննդի ապահովման ծառայություններ) են համարվում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և/ կամ սպառման կազմակերպումը.

- հանրային սննդի ծառայություն է համարվում սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիրը.

- խոհարարական արտադրանք է համարվում կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբը.

i

ՀՀ հարկային օրենսգրքի 254 հոդվածի 8-րդ կետի համաձայն.

Սույն բաժնի կիրառության իմաստով` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և/կամ սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը;

Տվյալ դեպքում արդյո՞ք հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում հանրային սննդի օբյեկտում ալկոհոլային խմիչքների և զովացուցիչ ըմպելիքների /մասնավորապես շշով հանքային ջուր, կոկա-կոլա, գարեջուր/ օտարումը և/ կամ սպառման կազմակերպումը:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 13-րդ բաժնի կիրառության իմաստով` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը:

i

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի համաձայն` «56 Հանրային սննդի կազմակերպում» հատվածը ներառում է անմիջական տեղում սպառման համար պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև կերակրատեսակների հետ մատուցվող խմիչքների վաճառքը և սպասարկումը ռեստորաններում, սրճարաններում, այդ թվում` ինքնասպասարկման կամ պատրաստված սննդի դուրս տանելու հնարավորությամբ, վաճառասեղանի կանգնակի մոտ, նստելատեղերով կամ առանց նստելատեղերի:

Միաժամանակ, դասակարգչի «56.30 Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ» դասը ներառում է տեղում օգտագործելու համար խմիչքների պատրաստման, վաճառքի և սպասարկման ծառայությունները` բարերում, պանդոկներում, կոկտեյլ-սրահներում, գարեջրասրահներում, պարահրապարակներում, գիշերային ակումբներում (խմիչքների մատուցմամբ), սուրճի, հյութերի սրահներում, ինչպես նաև խմիչքների վաճառքը սայլակներից:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 13-րդ բաժնի կիրառության իմաստով` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը, որը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների (տվյալ դեպքում` խոհարարական արտադրանքի հետ մատուցվող խմիչքների) մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.06.2020
N 17
Իրազեկման թերթիկ