040.1219.041108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1219-Ն
i
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.06.2020 թիվ 993-Ն որոշում)
2. Ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների շրջանառության կարգը և պահման ժամկետները:
(2-րդ կետը փոփ. 18.06.2020 թիվ 993-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 18.06.2020 թիվ 993-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1219-Ն որոշման
ՑԱՆԿ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________.
|NN |Հրազենի |Պահեստամասերի |Սարքավորումների|Օժանդակ |
|ը/կ|անվանումը |անվանումները |անվանումները |միջոցների |
| | | | |անվանումները |
|___|_____________|________________|_______________|______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_____________|________________|_______________|______________|
| 1.|Մակարովի |բռնակ |փամփշտատուփ |կաշվե պատյան |
| |ատրճանակ |ձգան |մաքրիչ |կաշվե փոկ |
| | |փակաղակի | | |
| | |արգելակիչ | | |
| | |մարտական զսպանակ| | |
| | |հետադարձ զսպանակ| | |
| | |նշանոց | | |
| | |զարկան | | |
| | |արտանետիչ | | |
| | |ապահովիչ | | |
|___|_____________|________________|_______________|______________|
| 2.|Ստեչկինի |բռնակ |փամփշտատուփ |կաշվե պատյան |
| |ավտոմատ |ձգան |մաքրիչ |փայտե պատյան |
| |գնդացիր (ՍԱԳ)|փակաղակի կանգ | | |
| |և այլ մոդելի|մարտական զսպանակ| | |
| | |հետադարձ զսպանակ| | |
| | |նշանոց | | |
| | |զարկան | | |
| | |արտանետիչ | | |
| | |ապահովիչ | | |
|___|_____________|________________|_______________|______________|
|3. |Կալաշնիկովի |բռնակի միացնող |կաշվե փոկ |ուսագոտի |
| |ինքնաձիգ |պտուտակ |պիտույքների |պահեստատուփի |
| | |ապահովիչ |պահատուփ |պայուսակ |
| | |փողի պահպանակի |խոզանակ | |
| | |օղակ |յուղաման | |
| | |փողի պահպանակ |շամփուր | |
| | |զարկան |պահեստատուփ | |
| | |արտանետիչ |բոցակլանիչ | |
| | |խզակոթ |գլխադիր | |
| | |փողակալ |տակտիկական | |
| | |բռնակ |խլացուցիչ | |
| | |փակաղակ |կալիմատորային | |
| | |փողատուփի |նշանոց | |
| | |կափարիչ |զենքի լուսարձակ| |
| | |հետադարձ զսպանակ| | |
|___|_____________|________________|_______________|______________|
|4. |Դիպուկահար |բռնակի միացնող |կաշվե փոկ |պահեստատուփի |
| |հրացան |պտուտակ |պիտույքների |պայուսակ |
| | |ապահովիչ |պահատուփ |ուսագոտի |
| | |փողի պահպանակի |խոզանակ | |
| | |օղակ |յուղաման | |
| | |փողի պահպանակ |նշանառման սարք | |
| | |զարկան |շամփուր | |
| | |արտանետիչ |պահեստատուփ | |
| | |խզակոթ |օպտիկական | |
| | |փողակալ |նշանոց | |
| | |բռնակ |տակտիկական | |
| | |փակաղակ |խլացուցիչ | |
| | |փողատուփի |բոցակլանիչ | |
| | |կափարիչ | | |
|___|_____________|________________|_______________|______________|
|5. |7.62 մմ, |խզակոթ (միայն |պիտույքների |ամրագոտի |
| |5,45 մմ |ԿՁԳ-ի համար) |պահատուփ |փամփշտատուփի |
| |տրամաչափի` |ապահովիչ |շամփուր |(40 փամփուշտի |
| |Կալաշնիկովի |փողակալ |փամփշտատուփ` 40|համար) |
| |ձեռքի գնդացիր|փողատուփի |փամփուշտի համար|պայուսակ |
| |(ԿՁԳ) |կափարիչ |փամփշտատուփ` |փամփշտատուփի |
| | |բռնակ |կլոր` 75 |(75 փամփուշտի |
| | |բռնակի միացնող |փամփուշտի համար|համար) |
| | |պտուտակ |երկգլխանի |պայուսակ |
| | |փակաղակ |յուղաման |գնդացրի |
| | |զարկան |կալիմատորային |պատյան (միայն |
| | |արտանետիչ |նշանոց |ԿՁԳ-ի համար) |
| | |հետադարձ զսպանակ|զենքի լուսարձակ| |
|___|_____________|________________|_______________|______________|
|6. |Ձեռքի |զարկան |աչքի |ամրագոտի` |
| |հակատանկային |մարտական զսպանակ|դիտախողովակ |պատյանով |
| |նռնականետ |ապահովիչ |պտուտակահան - |ուսագոտի |
| | |ֆիքսատորի |բանալի |նռնակի |
| | |զսպանակ |հարվածաձգանային|պայուսակ |
| | | |մեխանիզմ | |
| | | |նշանոցի | |
| | | |ստուգման սարք | |
| | | |բանալի | |
| | | |նռնականետի | |
| | | |մաքրիչ | |
._________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 18.06.2020 թիվ 993-Ն որոշում)