Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐ ...

27.06.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.05.2020  -ից մինչեւ   27.06.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 04.06.2020 թիվ 914-Ն որոշում)

i

040.0731.091100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2000 թվականի N 731

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական գույքի արդյունավետ կառավարման, տնօրինման և օգտագործման միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

i

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական այն գույքի, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար) տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ.

բ) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքի (տարածքի), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ:

(1-ին կետը փոփ. 09.04.09 թիվ 349-Ն, 08.09.11 թիվ 1279-Ն, 23.04.2020 թիվ 719-Ն որոշումներ)

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 624 որոշման 3-րդ կետի «ա», «դ» ենթակետերը, 4-րդ և 5-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 9-ից:

(որոշումը փոփ. 28.09.05 թիվ 2092-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.2000
N 731
Որոշում