040.0459.260501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2001 թվականի N 459
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության օդային տարածքի անձեռնմխելիության ապահովման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ամրապնդման ու զարգացման, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում գործող օդանավակայանների ցանկը (կցվում է).
բ) (1-ին կետի բ եբթակետն ուժը կորցրել է 26.08.04 թիվ 1448-Ն որոշում)
i
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.08.04 թիվ 1448-Ն որոշում)
i
2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Սիսիան» օդանավակայանը` իր ամբողջ տարածքով ու գույքով, և այն անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
(2.1-րդ կետը լրաց 28.11.01 թիվ 1174 որոշում)
3. «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը բաժանման ձևով վերակազմակերպել և`
ա) (3-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 28.11.01 թիվ 1174 որոշում)
i
բ) «Ստեփանավան» օդանավակայանի գույքի ներդրմամբ ստեղծել «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերություն ու սահմանել կանոնադրական կապիտալի չափը` 36000000 (երեսունվեց միլիոն) դրամ.
գ) «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող շինվերանորոգման և արտադրական բազայի գույքի ներդրմամբ ստեղծել «Շինվերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերություն ու սահմանել կանոնադրական կապիտալի չափը` 11000000 (տասնմեկ միլիոն) դրամ:
4. «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Շինվերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 28.11.01 թիվ 1174 որոշում)
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում իրականացնել «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման աշխատանքները:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում իրականացնել «Սիսիան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Շինվերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման վերաբերյալ:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 26-ի N 459 որոշմամբ
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ
1. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
2. Գյումրու «Շիրակ» օդանավակայան
3. «Ստեփանավան» օդանավակայան
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 26-ի N 459 որոշմամբ
ԿԱՐԳ
i
ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 26.08.04 թիվ 1448-Ն որոշում)