Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ ...

 

 

040.0742.010814

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 2014 թվականի N 742-Ն

 

«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):

2. Սահմանել, որ`

1) պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

ա. հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը,

բ. հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը,

գ. ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների խթանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

2) պետական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար.

3) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք: Շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր և դրանցից պատրաստված իրերը կազմակերպությանը հանձնվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

4. Թույլատրել պետական կազմակերպությանն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները`

1) նվագարանների պատրաստում և վերանորոգում.

2) երաժշտական խմբակների ձևավորում և գործունեության կազմակերպում.

3) թանգարանային առարկաների կրկնօրինակների, պատճենների տրամադրում.

4) հուշանվերների պատրաստում և իրացում.

5) հրատարակչական գործ.

6) համերգների և հյուրախաղերի կազմակերպում.

7) երաժշտարվեստի բնագավառի կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպում.

8) հանրային սննդի կազմակերպում (անմիջական տեղում սպառման համար պատրաստի թեթև սննդամթերքի, ինչպես նաև ոչ ոգելից խմիչքների վաճառք և սպասարկում)` պետական կազմակերպության աշխատողների և այցելուների համար:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը և ապահովել պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.2014
N 742-Ն
Որոշում