(ուժը կորցրել է 30.05.02 թիվ 829-Ա որոշում)
i
040.0424.160501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2001 թվականի N 424
i
«ԿԱՊԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 386 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 386 որոշմամբ լուծարվող «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանն անհատույց օգտագործման տարածք տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում ճշտել «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության մարման ենթակա պարտավորությունների կազմը և կառուցվածքը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը նախարարության արտաբյուջետային միջոցներից «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային հաշվին փոխանցել սույն որոշման 1-ին կետում նշված պարտավորությունների չափով գումար:
3. «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` 20-օրյա ժամկետում «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային հաշվին փոխանցված գումարով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել ընկերության կրեդիտորական պարտավորությունները և ավարտել դրա լուծարման գործընթացը:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքն ի տնօրինություն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում ընկերության առաջին մասնաշենքի (4860 քառ. մ մակերեսով) 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերի տարածքներն անհատույց օգտագործման նպատակով տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 386 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 16-ից: