Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐ ...

 

 

040.0200.150301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2001 թվականի N 200

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու կամ բնակարան հատկացնելու մասին» N 683 որոշման 1-ին կետում նշված բնակարանային խնդիրների լուծման ծրագրում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Կապան քաղաքում հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցման տրամադրումը կամ բնակարանի հատակացումը կատարել նշված որոշմամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 1

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թ.

մարտի 15-ի N 200 որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

|               |Բնակարան-|Ամրակցված|     այդ թվում`     |Շինարարական     |

|               |ների թիվը|բնակարան-|____________________|պատրաստականու-  |

|               |         |ների թիվը|մեկ-  |երկու-|երեք- |թյան աստիճանը   |

|               |         |ընդամենը |սենյա-|սենյա-|սենյա-|    (տոկոս)     |

|               |         |         |կանոց |կանոց |կանոց |                |

|_______________|_________|_________|______|______|______|________________|

|       1       |    2    |    3    |   4  |   5  |   6  |       7        |

|_______________|_________|_________|______|______|______|________________|

|   Ընդամենը    |    -    |   13    |   5  |   3  |   5  |                |

|_______________|_________|_________|______|______|______|________________|

|   այդ թվում`  |    -    |    5    |   4  |      |   1  |Շինարարությունն |

|Լեռնագործների  |         |         |      |      |      |սկսված չէ:      |

|փող., 3-րդ նրբ.|         |         |      |      |      |                |

|_______________|_________|_________|______|______|______|________________|

|Լենինի փող.,   |    -    |    4    |      |   2  |   2  |Շինարարությունն |

|1-ին նրբ.      |         |         |      |      |      |սկսված չէ:      |

|_______________|_________|_________|______|______|______|________________|

|Բ/շ, Թումանյան |    35   |    4    |   1  |   1  |   2  |       15       |

|փող.           |         |         |      |      |      |                |

._________________________________________________________________________.

(1-ին հավելվածը խմբ. 24.12.01 թիվ 1255 որոշում)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թ.

մարտի 15-ի N 200 որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՐԱՑՎԱԾ ՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

|             |Ամրակցված|Անհրաժեշտ|              այդ թվում`               |

|             |բնակարան-|ներդրում-|_______________________________________|

|             |ների թիվը|ների     |  I փուլ 2001 թ.   | II փուլ 2002 թ.   |

|             |ընդամենը |ծավալը   |___________________|___________________|

|             |         |(մլն     |ամրակցված|անհրաժեշտ|ամրակցված|անհրաժեշտ|

|             |         |դրամ)*   |բնակարան-|ներդրում-|բնակարան-|ներդրում-|

|             |         |         |ների թիվը|ների     |ների թիվը|ների     |

|             |         |         |         |ծավալը   |         |ծավալը   |

|             |         |         |         |(մլն     |         |(մլն     |

|             |         |         |         |դրամ)    |         |դրամ)    |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|      1      |    2    |    3    |    4    |    5    |    6    |    7    |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Բնակարանի կամ|         |         |         |         |         |         |

|դրամական     |         |         |         |         |         |         |

|փոխհատուցման |         |         |         |         |         |         |

|տրամադրում   |   13    |   7,4   |         |         |   13    |  7,4    |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|քաղ. Կապան,  |         |         |         |         |         |         |

|ընդամենը     |   13    |   7,4   |         |         |   13    |  7,4    |

._________________________________________________________________________.

 

*) Կապան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների արժեքները հաշվարկված են ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված 2001 թվականի 1-ին եռամսյակի դրությամբ Սյունիքի մարզի բնակարանային շուկայում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված միջինացված արժեքներից`

մեկսենյականոց` 0,491 միլիոն դրամ,

երկուսենյականոց` 0,540 միլիոն դրամ,

երեքսենյականոց` 0,662 միլիոն դրամ,

չորսսենյականոց` 0,83 միլիոն դրամ:

 

Ծանոթագրություն: Բնակարանների արժեքները ենթակա են ճշտման ծրագրի

իրականացման ժամանակ:

 

(2-րդ հավելվածը խմբ. 24.12.01 թիվ 1255 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2001
N 200
Որոշում