Սեղմել Esc փակելու համար:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍ ...

 

 

040.0885.070807

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2007 թվականի N 885-Ն

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

(նախաբանը փոփ. 06.11.09 թիվ 1259-Ն, 24.12.15 թիվ 1518-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի հունիսի 28-ի

N 885-Ն որոշման

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

i

1. Սույն պահանջներով կարգավորվում են արտադրվող սննդամթերքի, կերի և կերային հավելումների (այսուհետ` արտադրանք) տեխնոլոգիական հրահանգի և բաղադրագրի (այսուհետ` տեխնոլոգիական հրահանգ) մշակման և հաստատման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 06.11.09 թիվ 1259-Ն, 24.12.15 թիվ 1518-Ն որոշումներ)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն որոշման մեջ կիրառվում է հետևյալ հասկացությունը`

բաղադրագիր` տեխնոլոգիական փաստաթուղթ, որը մշակվում է որոշակի արտադրանքի (համասեռ արտադրանքի խմբի) համար և պարունակում է արտադրանքի բնութագիրը, զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, ինչպես նաև դրա արտադրության համար պահանջվող հումքի և նյութերի ծախսը:

(2-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1259-Ն որոշում)

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Տեխնոլոգիական հրահանգները և դրանց անբաժանելի մաս կազմող բաղադրագրերը համարվում են համասեռ արտադրանքի խմբին ներկայացվող ընդհանուր պահանջներ սահմանող ստանդարտների և (կամ) տեխնիկական պայմանների լրացուցիչ փաստաթղթեր:

4. Տեխնոլոգիական հրահանգները և բաղադրագրերը չպետք է կրկնեն սահմանված կարգով ընդունված ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջները, այլ պետք է միայն հստակեցնեն դրանք:

5. Տեխնոլոգիական հրահանգներով և բաղադրագրերով սահմանված ցուցանիշները, նորմերը, բնութագրերը, տեխնոլոգիական գործելակարգերը (ռեժիմները) և տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը չպետք է հակասեն տվյալ արտադրանքի և դրա արտադրության գործընթացում օգտագործվող հումքի, նյութերի, տարայի և փաթեթավորման նյութերի նորմատիվ իրավական ակտերով և (կամ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին:

6. Որոշակի արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի առկայության դեպքում տեխնոլոգիական հրահանգում ընդգրկվում է արտադրանքի բաղադրագիրը` հումքի և նյութերի ծախսերի նորմերի սահմանմամբ:

7. Որոշակի արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի բացակայության դեպքում տեխնոլոգիական հրահանգը մշակվում է ստանդարտների, տեխնիկական պայմանների, բաղադրագրերի մշակման հետ միաժամանակ` սահմանելով հումքի և նյութերի ծախսերի նորմերը:

8. Տեխնոլոգիական հրահանգները մշակվում են արտադրության գործընթացի կամ դրա որոշակի փուլերի համար` արտադրությունը կազմակերպելու և արտադրանքի թողարկումն ապահովելու նպատակով, և հաստատվում են արտադրողի կողմից:

9. Նոր արտադրանքի արտադրություն կազմակերպելու համար արտադրանքի փորձնական խմբաքանակի որակական ցուցանիշները կամ փորձնական տեխնոլոգիական գործընթացները ճշտելու նպատակով մշակվում են ժամանակավոր տեխնոլոգիական հրահանգներ` մեկ տարվանից ոչ ավելի գործողության ժամկետով կամ արտադրանքի որոշակի խմբաքանակի համար:

 

IV. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 

10. Տեխնոլոգիական հրահանգը պետք է պարունակի`

1) արտադրանքի անվանումը,

2) պատրաստի արտադրանքի բնութագիրն ու բաղադրամասերը,

3) օգտագործվող հումքի, տարափաթեթավորման ու պիտակավորման նյութերի ցանկը, դրանց բնութագրերը, ընդունմանը, պահմանը և փոխադրմանը ներկայացվող պահանջները կամ հղումներ դրանց ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին,

4) արտադրության տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը, տվյալ տեխնոլոգիական գործընթացի կատարման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումը (առկայության դեպքում) և այն գործելակարգերը (ռեժիմները), որոնք կարևոր են արտադրանքի անվտանգության ապահովման համար,

5) արտադրանքի ընդունման, փոխադրման ու պահման պայմանները,

6) արտադրանքի, օգտագործվող հումքի, տարափաթեթավորման ու պիտակավորման նյութերի փորձարկումների կատարման համար նմուշառման կարգը և փորձարկման մեթոդները կամ հղումներ դրանք սահմանող նորմատիվ փաստաթղթերին,

7) արտադրանքի բաղադրագիրը, եթե դա առանձին փաստաթղթով չի ներկայացված,

8) տեխնոլոգիական հրահանգի հաստատման տարեթիվը, ամիսը, օրը,

9) տեխնոլոգիական հրահանգը հաստատող անձի անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

11. Տեխնոլոգիական հրահանգում, ըստ անհրաժեշտության, կարող են նշվել նաև մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերին, արտադրական թափոններին, կեղտաջրերին և այլնին ներկայացվող պահանջները:

 

V. ԲԱՂԱԴՐԱԳԻՐԸ

 

12. Բաղադրագրերը մշակվում են մեկ տեսակի արտադրանքի կամ համասեռ արտադրանքի խմբի համար:

13. Բաղադրագրերում, ըստ անհրաժեշտության, նշվում են`

1) արտադրանքի զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշների և այլ հատկությունների համառոտ բնութագրերը,

2) տեղեկություններ 100 գ արտադրանքի սննդային և էներգետիկ արժեքի մասին (հատուկ նշանակության արտադրանքի համար),

3) արտադրանքի արտադրման համար օգտագործվող հումքի և նյութերի անվանումները,

4) կիրառվող հումքի և նյութերի որակին ներկայացվող պահանջները` վկայակոչելով դրանց ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը (եթե տեխնոլոգիական հրահանգներում կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում դրանք վկայակոչված չեն),

5) պատրաստի արտադրանքի սահմանված միավորի (խմբաքանակ) արտադրման համար հումքի և նյութերի ծախսի նորմերը (կամ հիմնական հումքի միավորի վրա լրացուցիչ հումքի ծախսը),

6) արտադրության ընթացքում կորուստների, այդ թվում` թափոնների սահմանային նորմերը (եթե չկա առանձին փաստաթուղթ),

7) արտադրանքի բաղադրամասերի համար սահմանային թույլատրելի շեղումները` ըստ զանգվածի և հիմնական ֆիզիկաքիմիական ցուցանիշների, եթե դրանք չկան տեխնոլոգիական հրահանգում կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում:

14. Բաղադրագրերը կարող են լինել առանձին տեխնոլոգիական փաստաթղթի տեսքով, եթե նույն տեխնոլոգիական հրահանգով արտադրվում են տեխնոլոգիական պարբերաշրջանով համանման մի քանի անվանման համասեռ արտադրատեսակներ:

15. Եթե արտադրանքի տարբեր տեսակներ արտադրվում են տարբերվող տեխնոլոգիական գործընթացներով, ապա բաղադրագրերը, որպես բաղկացուցիչ մաս, կարող են ընդգրկվել համապատասխան տեխնոլոգիական հրահանգներում:

 

VI. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԱԳՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱՍԵՐԸ

 

16. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի բաժինների կառուցվածքը և բովանդակությունը որոշվում են տվյալ արտադրանքի արտադրության առանձնահատկությունների հիման վրա:

17. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի կառուցվածքը, շարադրանքը և ձևավորումն իրականացվում են սույն որոշման պահանջներին համապատասխան:

18. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի ներածական մասում նշվում են այն փաստաթղթերի անվանումները կամ նշագրերը (առկայության դեպքում), որոնց հիման վրա դրանք մշակվել են:

19. Եթե բաղադրագիրը տեխնոլոգիական հրահանգի մաս է կազմում, ապա տեխնոլոգիական հրահանգի տիտղոսաթերթի վրա տեխնոլոգիական հրահանգի անվանումը կազմվում է այդ երկու փաստաթղթերի անվանումից (օրինակ` «Տեխնոլոգիական հրահանգ և բաղադրագիր»):

20. Անհրաժեշտության դեպքում տեխնոլոգիական հրահանգների կառուցվածքում կարելի է ընդգրկել աղյուսակներ, նկարներ` սխեմաներ, գրաֆիկական պատկերներ, գծագրեր, ուրվագծեր և այլն:

21. Բաղադրագրերն անհրաժեշտ է շարադրել աղյուսակների տեսքով, որոնցից առաջ և հետո տրվում է պարզաբանում:

22. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի շապիկները կազմվում են համաձայն N 1 ձևի, իսկ տիտղոսաթերթը` համաձայն N 2 ձևի:

23. Հաշվի առնելով արտադրանքի առանձնահատկությունները` տիտղոսաթերթի ձևը, անհրաժեշտության դեպքում, կարող է փոխվել:

24. Տեխնոլոգիական հրահանգի և բաղադրագրի վերջին էջում, անհրաժեշտության դեպքում, տեքստից հետո կարող են զետեղվել փաստաթուղթը մշակող, դրա մշակմանը մասնակցող, համակատարող կազմակերպության, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպության, որի հետ համաձայնեցված է, ստորաբաժանման ղեկավարի կամ կատարողների ստորագրությունները:

25. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի գործողության ժամկետը սահմանվում է տվյալ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի գործողության ժամկետին (առկայության դեպքում) համապատասխան:

26. Ժամանակավոր տեխնոլոգիական հրահանգների գործողության ժամկետը սահմանվում է տվյալ տեսակի արտադրանքի փորձնական խմբաքանակի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի գործողության ժամկետին համապատասխան:

27. Տեխնոլոգիական հրահանգները և բաղադրագրերը պետք է ունենա արտադրողի կողմից նախատեսված նշագրեր:

 

(հավելվածը փոփ. 06.11.09 թիվ 1259-Ն որոշում)

Ձև N 1

 

Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի շապիկի ձևը

 

_________________________________________________________________________

            (փաստաթուղթը հաստատող կազմակերպության անվանումը)

 

_________________________________________________________________________

               (արտադրանքի անվանումը (տեսակը, տարատեսակը)

 

_________________________________________________________________________

                   (փաստաթղթի անվանումը` մեծատառերով)

 

_________________________________________________________________________

                     (փաստաթղթի նշագիրը կամ համարը)

 

_________________________________________________________________________

          (փաստաթուղթը հաստատող կազմակերպության գտնվելու վայրը)

 

____ ___________ 200 թ.

 

Ձև N 2

 

Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի տիտղոսաթերթի ձևը

 

_________________________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

____________________________________

                                           (կազմակերպության անվանումը)

 

____________________________________

                                      (ղեկավարի պաշտոնը, ստորագրությունը,

                                            անունը և ազգանունը)

 

____ ___________ 200 թ.

 

Կ.Տ.

_________________________________________________________________________

(արտադրանքի անվանումը (տեսակը, տարատեսակը) և փաստաթղթի անվանումը)

 

_________________________________________________________________________

                          (փաստաթղթի անվանումը)

 

_________________________________________________________________________

                     (փաստաթղթի նշագիրը կամ համարը)

 

Գործարկման թվականը _____________________

 

______________________________________________________

                    (մշակող ստորաբաժանման (ծառայության) ղեկավարի պաշտոնը,

                    ______________________________________________________

                             ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ ___________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2007
N 885-Ն
Որոշում