040.0833.161200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2000 թվականի N 833
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 692 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 30-ի «Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակելու մասին» N 692 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
i
«3. Երևան քաղաքի հաստատված գլխավոր հատակագիծը գործողության մեջ է մինչև Երևանի զարգացման նոր գլխավոր հատակագծի սահմանված կարգով հաստատումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2006 թվականի հունվարի 1-ը»:
i
Այս կապակցությամբ որոշման 3, 4, 5, 6 և 7-րդ կետերը համապատասխանաբար համարել 4, 5, 6, 7 և 8-րդ կետեր.
i
բ) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը «ժամանակացույցը» բառից հետո լրացնել «ապահովելով սույն որոշման 3-րդ կետի պահանջը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 16-ից: