040.0389.120700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2000 թվականի N 389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 162 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ ստեղծելու մասին» N 162 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրության 25-րդ կետում`
«10 (տասը)» բառերը փոխարինել «11 (տասնմեկ)» բառերով, «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը» բառերով,
«երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
i
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
ապրիլի 11-ի N 162 որոշմամբ
ԿԱԶՄ
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (հոգաբարձուների խորհրդի նախագահ)
Լ. Հակոբյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության
գործունեությունը համակարգող նախարար
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ա. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարար
Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Բազեյան - Երևանի քաղաքապետ
Ռ. Դուրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի
իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգման
և վերահսկման վարչության պետ
Վ. Տեր-Ղևոնդյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
Ա. Ղազարյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան
գրասենյակի տնօրեն
Լ. Կարաքաշյան - «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ
(ԱՄՆ)
- Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի
գործադիր տնօրեն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 12-ից: