Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 64 Ո ...

 

 

040.0240.170500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 2000 թվականի N 240

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 64 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգով նախարարությանը» բառերով.

i

բ) որոշման 3-րդ կետում «ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «սեպտեմբերի 1-ից» բառերով.

i

գ) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի հինգերորդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարը» բառերով.

i

դ) որոշմամբ հաստատված կարգի 5, 6, 12, 13, 17, 18, 23, 24, 25, 26, 28, 38 և 40-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության» բառերով:

2. Սահմանել, որ 2000 թվականի ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը գործում է որդեգրման նախկին կարգը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.05.2000
N 240
Որոշում