300.0030.140999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵՌՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
«ՀԱՅԼԵՌՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՄԱՆ
14 սեպտեմբերի 1999 թվականի N 30
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 5 մարտի 1991թ. թիվ 161 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում պայթեցման աշխատանքների իրականացման լիցենզավորման կարգ»-ը գերատեսչական նորմատիվ ակտը:
2. Նշված գերատեսչական նորմատիվ ակտը ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետության պայթեցման
աշխատանքների իրականացման լիցենզավորման
Սույն կարգը սահմանում է պայթեցման աշխատանքների կատարման Լիցենզիա ստանալու համար դիմումի ընդունման, քննարկման, Լիցենզիայի տրման մերժման, ինչպես նաև Լիցենզիայի չեղյալ համարելու ընթացակարգերը և տարածվում է պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձանց վրա` անկախ նրանց կազմակերպչական իրավական ձևից:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է համաձայն ՀՀ նախարարների խորհրդի 5 մարտի 1991թ. նո. 161 որոշման և նպատակաուղղված է նպաստելու հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչպես նաև օբյեկտների շահագործման անվտանգությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը:
1.2. Լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության տեսակն է` - պայթեցման աշխատանքների կատարում:
1.3. Պայթեցման աշխատանքների կատարման համար սույն կարգով տրված Լիցենզիաները գործում են ՀՀ ամբողջ տարածքում:
1.4. Լիցենզավորման սուբյեկտներն են համարվում ՀՀ տարածքում պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
1.5. Առանց սույն կարգին համապատասխան ստացված Լիցենզիաների` ՀՀ տարածքում արգելվում է պայթեցման աշխատանքների կատարումը: Այն խախտողները կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.6. Լիցենզիա տրվում է դիմողին կամ, լիազորագրի առկայության դեպքում նրա ներկայացուցչին` մեկ օրինակից:
1.7. Դիմողի կամ լիազորված անձի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված 1) մնում է վարչությունում:
1.8. Լիցենզիան օտարելը (փոխանցում, վաճառք և այլն) արգելվում է:
2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2.1. Պայթեցման աշխատանքների կատարման համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները վարչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը:
2.1.1. Սահմանված ձևի հայտ, համաձայն սույն կարգի հավելված 2-ի,
2.1.2. Իրավաբանական անձի կանոնադրության (հիմնադիր փաստաթղթերի) պատճեն.
2.1.3. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճեն:
2.2. Լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կատարելու.
- նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պահանջները:
2.3. Հայլեռտեխհսկողության վարչությունը պարտավոր է լիցենզիա տալու կամ այն մերժելու մասին որոշում ընդունել` հայտը և հիմնադիր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 օրյա ժամկետում, իսկ փորձաքննական եզրակացության անհրաժեշտության դեպքում` այդ եզրակացությունն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում:
2.4. Լիցենզիա տալու կամ այն մերժելու մասին որոշումը հայտատուին հանձնվում է որոշումն կայացնելուց հետո 3 օրվա ընթացքում, լիցենզիայի համար պետական տուրքի մուծման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:
Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և հիմքերը:
2.5. Լիցենզիան ստանալուց համար հայտը կարող է մերժվել.
- հաստատված սանիտարահիգիենիկ նորմաներին անհամապատասխանության դեպքում.
- պետական ստանդարտներին և անվտանգության կանոնների խախտման կամ անհամապատասխանության դեպքում.
Աննպատակահարմարության շարժառիթներով Լիցենզիա տրման մերժումը արգելվում է:
Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:
2.6. Լիցենզիայի գործունեության ժամկետի երկարացումը կատարվում է լիցենզիա ստանալու համար սահմանված կարգով:
2.7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում նրան տրված լիցենզիան կորցնում է ուժը:
2.8. Լիցենզավորող` Հայլեռտեխհսկողության վարչությունը, վարում է ուժը կորցրած ճանաչված լիցենզիաների գրանցա-մատյան: (հավելված 3).
2.9. Պայթեցման աշխատանքների իրականացման գծով Հայլեռտեխհսկողության վարչությունը լիցենզիա է տալիս իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը երեք տարի ժամկետով և լիցենզիա տալու համար նրանցից գանձվում է ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրք:
2.10. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում լիցենզիան վերաձևակերպվում է մեկ ամսվա ժամկետում:
2.11. Լիցենզիայի բնօրինակը կորցնելու դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերերը այդ մասին հայտարարություն է տալիս մամուլում, որից հետո դիմում է Հայլեռտեխհսկողության վարչություն և ստանում լիցենզիայի կրկնօրինակը, որի համար գանձվում է ՀՀ օրենքով սահմանված տուրք:
3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ
3.1. Լիցենզիան չեղյալ համարելու համար հիմքեր ի հայտ գալու դեպքում Հայլեռտեխհսկողության վարչությունը, ելնելով պայթեցման աշխատանքների կատարման առանձնահատկություններից, սահմանում է ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:
3.2. Լիցենզիան կարող է չեղյալ համարվել Հայլեռտեխհսկողության վարչության կողմից հետևյալ հիմքերով.
- սահմանված ժամկետում թույլտրված խախտումները չվերացնելու դեպքում,
- եթե Լիցենզիան ստանալու համար ներկայացված հայտի և հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ,
- եթե պայթեցման աշխատանքների կատարման բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գերազանցում է սահմանված նորմերը կամ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը:
3.3. Լիցենզիան չեղյալ համարելու դեպքում համապատասխան իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից նոր Լիցենզիայի ստացման հայտերը ընդունում են ընդհանուր կարգով:
3.4. Լիցենզիայի չեղյալ համարելու վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում լիցենզավորման իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերերը իրավունք ունի ծանոթանալ իրեն գործունեությանն առընչվող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև ներկա գտնվել հարցի քննարկմանը:
3.5. Լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ նրա Լիցենզիայի չեղյալ համարելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ երկու անգամից ավել ծանուցում ստանալով հանդերձ չի ներկայացել հարցի քննարկմանը:
3.6. Լիցենզիայի չեղյալ համարելու մասին Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը, պետական Ռեգիստրին և ՀՀ պետական եկամուտների նախարարությանը:
3.7. Վարչության կայացրած որոշումները կարող են բողոքարկվել դատարանում:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
«_____» _____________ 1999թ.
Գրանցման ամսաթիվը _____________________________________________________
Գրանցման համարը _______________________________________________________
Լիցենզավորման գործունեության տեսակը ___________________________________
Տրված է _______________________________________________________________
(Լիցենզավորված անձի անվանումը, հասցեն, հեռախոսը)
_______________________________________________________________
(հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)
______________________________________________________________
(Լիցենզիա ստացող անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի
սերիա և համարը, ում կողմից և երբ է տրված)
--------------------------------------------------------------
--------------------------------------------------------------
--------------------------------------------------------------
--------------------------------------------------------------
(Լիցենզիա ստանալու լիազորագրի համարը և ամսաթիվը)
Հավելված Լիցենզիա ստանալու լիազորագիրը
--------------------------------------------------------------
(Լիազորագիր տվողի ազգանունը, անունը, աշխատանքի վայրը և պաշտոնը)
--------------------------------------------------------------
--------------------------------------------------------------
----------------- ------------------
ամսաթիվ ստորագրություն
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀԱՅՏ
Խնդրում եմ տալ լիցենզիա
------------------------------------------------------------------------
(Գործունեության վայրը)
------------------------------------------------------------------------
(Լիցենզավորվող գործունեության տեսակը)
Պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվելու համար Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: Մեր (իմ) կողմից ուսումնասիրվել է պայթեցման աշխատանքների կատարման Կանոններն ու պայմանները և պատրաստվում ենք (եմ) գործել համաձայն դրանց:
Սույն դիմումին կցվում են` (Փաստաթղթերի անվանումը, օրինակելի և էջերի քանակը)
--------------------------------------------------------------
--------------------------------------------------------------
--------------------------------------------------------------
--------------------------------------------------------------
--------------------------------------------------------------
--------------------------------------------------------------
--------------------------------------------------------------
(Լիցենզավորվող անձի անվանումը)
--------------------------------------------------------------
(Բանկային տվյալները, հասցեն)
--------------------------------------------------------------
(Հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)
--------------------------------------------------------------
(Դիմողի պաշտոնը, ազգանունը, անունը, ստորագրությունը)
---------------------
ամսաթիվ կնիքի տեղը
ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՄԱՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում պայթեցման աշխատանքների
կատարման համար տրված լիցենզիաների գրանցման
._______________________________________________________________________.
|Լիցենզիայի |Լիցենզավոր-|Լիցենզի-|Լիցենզի-|Լիցենզա- |Նշումներ | ՀՎ ՀՀ |
|գրանցման |վող անձի |այի տըր-|այի գոր-|վորվողի |լիցենզի- | |
|համարը և |լրիվ և |ման ամ- |ծողու- |հասցեն |այի կասեց| |
|ամսաթիվը |կրճատ (եթե |սաթիվը |թյան | |ման կամ | |
| |սույն կա) | |ժամկետը | |լիցենզի- | |
| |անվանումը | | | |այի դադա-| |
| | | | | |րեցման | |
| | | | | |վերաբեր- | |
| | | | | |յալ (նշել| |
| | | | | |հիմքերը) | |
|___________|___________|________|________|_________|_________|_________|
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
._______________________________________________________________________.
i
ԼԻՑԵՆԶԻԱ ՀՊԱԼ-7
Սույն լիցենզիան տրված է __________________________________________
_________________________________________________________________________
համաձայն ներկայացված ___________________________ հայտի, ՀՀ նախարարների խորհրդի 5 մարտի 1991թ. նո. 161 որոշման և Հայլեռտեխհսկողության վարչության պետի 14.09.1999թ. Թիվ 30 հրամանով հաստատված «Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգ»-ի (որը գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարությունում _________________________________):
Այն իրավունք է տալիս ՀՀ տարածքում կատարել պայթեցման աշխատանքներ
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
Լիցենզիան տրված է ______________ ժամանակով և ուժի մեջ է մինչև
-------------------------------------------------------------------------
Լիցենզիայի համարը ________________________________________________
Հայլեռտեխհսկողության վարչության պետ`
Լեռնատեխնիկական հսկողության տեսչության պետ
(ձևը փոփ. 08.06.00 թիվ 23 հրաման)
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «28» 02 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30000016