010.0250.281212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «(բացառությամբ բնական գազի)» բառերից հետո լրացնել «, քսայուղերը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված թեթև մարդատար ավտոմեքենաները» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով`
«6. Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման մասով ակցիզային հարկ վճարող է համարվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձը:
7. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կարող է դրվել այլ անձանց վրա կամ սահմանվել համապարտ պարտավորություն` հարկային պարտավորությունների կատարման մասով:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերը փոխարինել «(բացառությամբ կոնյակի սպիրտի)» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով`
«գ) առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը, եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի աղյուսակի`
ա. ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
.________________________________________________________________.
|«2206 |խմորման ենթարկված այլ |տեղական |25 տոկոս, |
|(բացառությամբ |ըմպելիքներ (խնձորի |արտադրության|բայց ոչ |
|2206 00 390, |սիդր, պերրու (տանձի |դեպքում` |պակաս, քան 1|
|2206 00 590, |սիդր), մեղրաըմպելիք), |բացթողնման |լիտրի համար |
|2206 00 890) |բացառությամբ պտղային, |գին (առանց |270 դրամ», |
| |հատապտղային գինիների և |ավելացված | |
| |գինենյութի |արժեքի հարկի| |
| | |և ակցիզային| |
| | |հարկի) կամ 1| |
| | |լիտր | |
| | |ներմուծման | |
| | |դեպքում` | |
| | |մաքսային | |
| | |արժեք կամ 1 | |
| | |լիտր | |
.________________________________________________________________.
բ. ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
.________________________________________________________________.
|«2206 00 390, |պտղային, հատապտղային, |տեղական |10 տոկոս, |
|2206 00 590, |մրգային և այլ գինիներ |արտադրության|բայց ոչ |
|2206 00 890 | |դեպքում` |պակաս, քան |
| | |բացթողնման |1 լիտրի |
| | |գին (առանց |համար |
| | |ավելացված |100 դրամ», |
| | |արժեքի հարկի| |
| | |և ակցիզային| |
| | |հարկի) կամ 1| |
| | |լիտր | |
| | |ներմուծման | |
| | |դեպքում` | |
| | |մաքսային | |
| | |արժեք կամ 1 | |
| | |լիտր | |
.________________________________________________________________.
գ. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
.________________________________________________________________.
|«2208 |սպիրտային խմիչքներ |տեղական |50 տոկոս, |
|(բացառությամբ | |արտադրության|բայց ոչ |
|2208 20, | |դեպքում` |պակաս, քան |
|2208 30, | |բացթողնման |1 լիտրի |
|2208 40) | |գին (առանց |համար 500 |
| | |ավելացված |դրամ», |
| | |արժեքի հարկի| |
| | |և ակցիզային| |
| | |հարկի) կամ 1| |
| | |լիտր | |
| | |ներմուծման | |
| | |դեպքում` | |
| | |մաքսային | |
| | |արժեք կամ 1 | |
| | |լիտր | |
.________________________________________________________________.
դ. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
.________________________________________________________________.
|«2208 20 |սպիրտային թրմեր` |տեղական |50 տոկոս, |
| |ստացված խաղողի գինու |արտադրության|բայց ոչ |
| |թորման արդյունքում կամ |դեպքում` |պակաս, քան 1|
| |խաղողի ճզմամբ |բացթողնման |լիտրի համար`|
| | |գին (առանց |ա. 1-ից |
| | |ավելացված |մինչև 3 |
| | |արժեքի հարկի|տարի |
| | |և ակցիզային|ներառյալ |
| | |հարկի) կամ 1|հնացման |
| | |լիտր, |ժամկետ |
|2208 30 |վիսկի |100- |ունեցող |
| | |տոկոսանոց |խմիչքի |
| | |սպիրտի |համար` 3000 |
| | |վերա- |ՀՀ դրամ, |
| | |հաշվարկով |բ. 4-ից |
|2208 40 |ռոմ և այլ սպիրտային |ներմուծման |մինչև 5 |
| |թրմեր` ստացված խմորված |դեպքում` |տարի |
| |մթերքների թորման |մաքսային |ներառյալ |
| |արդյունքում |արժեք կամ 1 |հնացման |
| |շաքարեղեգից |լիտր, |ժամկետ |
| | |100- |ունեցող |
| | |տոկոսանոց |խմիչքի |
| | |սպիրտի |համար` 3500 |
| | |վերա- |ՀՀ դրամ, |
| | |հաշվարկով |գ. 6-ից |
| | | |մինչև 10 |
| | | |տարի |
| | | |ներառյալ |
| | | |հնացման |
| | | |ժամկետ |
| | | |ունեցող |
| | | |խմիչքի |
| | | |համար` 6000 |
| | | |ՀՀ դրամ, |
| | | |դ. 11-ից |
| | | |մինչև 15 |
| | | |տարի |
| | | |ներառյալ |
| | | |հնացման |
| | | |ժամկետ |
| | | |ունեցող |
| | | |խմիչքի |
| | | |համար` 8500 |
| | | |ՀՀ դրամ, |
| | | |ե. 16-ից |
| | | |մինչև 19 |
| | | |տարի |
| | | |ներառյալ |
| | | |հնացման |
| | | |ժամկետ |
| | | |ունեցող |
| | | |խմիչքի |
| | | |համար` 14000|
| | | |ՀՀ դրամ, |
| | | |զ. 20 և |
| | | |ավելի տարի |
| | | |հնացման |
| | | |ժամկետ |
| | | |ունեցող |
| | | |խմիչքի |
| | | |համար` 22000|
| | | |ՀՀ դրամ», |
.________________________________________________________________.
ե. ԱՏԳ ԱԱ 271011 ծածկագիրը փոխարինել 271012 ծածկագրով,
զ. ԱՏԳ ԱԱ 271019810 ծածկագրին դասվող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
.________________________________________________________________.
|«2710 19 710- |Քսայուղեր |տեղական |10 տոկոս, |
|2710 19 980 | |արտադրության|բայց ոչ |
| | |դեպքում` |պակաս, քան |
| | |բացթողնման |1 կգ-ի համար|
| | |գին (առանց |400 դրամ». |
| | |ավելացված | |
| | |արժեքի հարկի| |
| | |և ակցիզային| |
| | |հարկի) կամ 1| |
| | |կգ | |
| | |ներմուծման | |
| | |դեպքում` | |
| | |մաքսային | |
| | |արժեք կամ | |
| | |1 կգ | |
.________________________________________________________________.
2) 5-րդ մասը`
ա. «2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի)» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքներ ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշել ապրանքի հնացման աստիճանը` ըստ տարիների: ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների հնացման աստիճանի վերաբերյալ շշի կամ այլ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի` ԱՏԳ ԱԱ 2208 20, 2208 30, 2208 40 ծածկագրերին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով`
«ե) 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված` նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու և քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում` նաև սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 7.1-ին և 7.2-րդ հոդվածները, 10-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով`
«9. Համատեղ գործունեության պայմանագրով համատեղ գործունեության գործերի վարումը օրենքով սահմանված կարգով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած մեկ մասնակցի կողմից վարվելու դեպքում համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվները դուրս են գրվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձի կողմից:
Համատեղ գործունեության պայմանագրով մեկից ավելի անձանց կողմից գործերի վարում նախատեսված լինելու դեպքում համատեղ գործունեության մասով իրականացված գործարքների մասով առանձին մասնակցի կողմից ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը ստանձնած անձի անունով` համատեղ գործունեության բոլոր մասնակիցների համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում:
10. Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեության իրականացման համար տրամադրվող ներդրումներին վերաբերող` ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքի: Սույն կետին համապատասխան հաշվանցման ոչ ենթակա ակցիզային հարկի այն գումարները, որոնք նախկինում հաշվանցվել են, վերաձևակերպվում և նվազեցվում են հաշվանցվող գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ներդրումը:»:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 810 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերի ու 2-րդ կետի «բ» ենթակետի:
Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերն ու 2-րդ կետի «բ» ենթակետն ուժի մեջ են մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:
Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ձեռք բերված և բանկային փոխանցմամբ մատակարարին վճարում չկատարելու պատճառով ակցիզային հարկի հաշվանցվող գումարներից նվազեցված` 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակին վերաբերող ակցիզային հարկի գումարը 2013 թվականի հունվարի 1-ից հետո ենթակա է հաշվանցման (հաշվանցվող գումարներին ավելացման)` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
28 դեկտեմբերի 2012 թվականի
ՀՕ-250-Ն