Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

                                       «10»      06        1996 թ.

                                        ----  ---------------

                                          թիվ 110-մ հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1996 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական

հաստատությունները (բուհերը) 1996 թվականին ընդունելություն են կատարում

ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցման գծով: 2. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական

հաստատություններ կարող են ընդունվել միջնակարգ և միջնակարգ

մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները` առանց տարիքի

սահմանափակման: 3. Ընդունելությունը բուհերում կատարվում է պետական պատվերի, վճարովի

ուսուցման համակարգի, կրթության և գիտության նախարարության կողմից

հաստատված ընդունելության քննությունների ցանկի և սույն կանոններով

սահմանված մրցույթի անցկացման կարգի համաձայն: 4. Հանրակրթական առարկաների ընդունելության քննություններն անցկացնում են

հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված հանրապետական

առարկայական հանձնաժողովները գիտելիքների գնահատման միասնական

չափանիշների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության հաստատած ծրագրերով: Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և

ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների

քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում` նրանց մշակած

ծրագրերով:

Հանրապետության քաղաքներում 1995 թ. կենտրոնացված ընդունելության

քննություններից դրական միավորներ (8 և բարձր) ստացած դիմորդները, իրենց

ցանկությամբ, կարող են դրանք պահպանել նույն քաղաքների բուհերի 1996 թ.

ընդունելության ժամանակ: 5. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են մասնակցել միայն տվյալ քաղաքի

մեկ կամ մի քանի բուհերի մինչև չորս մասնագիտությունների (պետական

պատվեր) մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների ընդունելության

բոլոր քննությունները: 5.1. դիմորդն իր ընտրած չորս մասնագիտությունները համարակալում է ելնելով իր

նախասիրություններից. 5.2. ընտրած մասնագիտություններում կրկնվող առարկաների քննությունները

հանձնվում են մեկ անգամ. 5.3. դիմորդները մրցույթին մասնակցում են իրենց դիմումներում նշած

մասնագիտությունների հերթականության համապատասխան. 5.4. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի

ճարտարապետաշինարարական ինստիտուտում և Երևանի օտար լեզուների

ինստիտուտի «ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու» մասնագիտությամբ

մրցույթն անցկացվում է ըստ ֆակուլտետների: 6. Մրցույթն ըստ մասնագիտությունների անցկացվում է մրցութային

քննությունների միավորների գումարի հիման վրա, որի արդյունքները

հաստատում է հանրապետական ընդունող հանձնաժողովը: Մրցութային

քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում հաշվի են

առնվում քննական առարկաներից ստացած միավորները բուհերի կողմից նշված

հաջորդականությամբ: 7. Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, որոնք տվյալ մասնագիտության

համար նախատեսված բոլոր քննություններից ստացել են դրական գնահատականներ

և բավարարում են բուհերի կողմից առաջադրված պայմաններին: 7.1. հանրակրթական առարկաների քննությունները գնահատվում են 20 միավորային

համակարգով: Դրական են համարվում 8 և դրանից բարձր միավորները. 7.2. եթե դիմորդը մրցույթով անցնում է հայտում նշված առաջին

մասնագիտությամբ, ապա հայտում նշված մյուս մասնագիտությունների համար

մրցույթին չի մասնակցում: Այն դեպքում, երբ դիմորդը մրցույթով չի անցնում

իր հայտում նշված առաջին մասնագիտությամբ, հավասար պայմաններով

մասնակցում է հայտում նշված երկրորդ մասնագիտության մրցույթին և այսպես

շարունակ. 7.3. պետական պատվերով ըստ բուհերի և մասնագիտությունների մրցույթն

անցկացվում է կենտրոնացված կարգով, որի արդյունքները հրապարակվում են

ս/թ. օգոստոսի 22-ին: 7.4. պետական պատվերով` անվճար ուսուցման համակարգ չընդունված դիմորդները

կարող են դիմել իրենց կողմից ընտրված բուհի վճարովի ուսուցման համակարգի,

ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար, որն անցկացվում է

ս/թ. օգոստոսի 27-ից մինչև օգոստոսի 30-ը բուհի կողմից սահմանված

կարգով: Բուհերի վճարովի ուսուցման համակարգի ըստ մասնագիտությունների

մրցույթին մասնակցելու համար համապատասխան բուհերում դիմումներն

ընդունվում են ս/թ. օգոստոսի 22-ից մինչև 26-ը: Վճարովի ուսուցման

համակարգ ընդունված դիմորդների ցուցակները բուհերը հրապարակում են ս/թ.

օգոստոսի 31-ին. 7.5. բացառության կարգով Երևանի պետական համալսարանի 0233-անգլերեն,

ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներ և 0222-կրոնագիտություն

(աստվածաբանություն) մասնագիտությունների վճարովի ուսուցման համակարգ

ընդունվել ցանկացող դիմորդները կարող են իրենց դիմում-հայտերում,

թույլատրված չորս մասնագիտությունների թվում նշել նաև վերը նշված

մասնագիտությունները, որոշելով նրանց հաջորդականությունն ըստ իրենց

նախասիրությունների: 8. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնածներից,

բուհի կողմից տվյալ մասնագիտության համար առաջադրված պայմաններից անկախ,

մրցույթից դուրս, հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ,

պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային

փորձագետների հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ

սովորելը հակացուցված չէ, բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների

և ազատամարտիկների ամուսիններն ու երեխաները` համաձայն Հայաստանի

Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի

նախարարության և ազգային անվտանգության նախարարության կողմից տրված

վկայականների, գ) երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված (18 տարին լրացած)

անձինք, դ) ներքին սփյուռքի (ԱՊՀ երկրների) դիմորդները տվյալ համայնքին հատկացված

տեղերի չափով` մանկավարժական բուհեր ընդունվելու համար (Խ. Աբովյանի

անվան հայկական մանկավարժական, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան

մանկավարժական և Վանաձորի մանկավարժական ինստիտուտներ): 9. Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում Վրաստանի

Հանրապետության աբխազահայ համայնքին հատկացված նպատակային տեղերում

ընդունելությունը կատարվում է նախարարության կողմից հաստատված

հանձնաժողովի կողմից մրցութային առարկաների շրջանակներում կազմակերպված

հարցազրույցի արդյունքներով: 10. Արտոնություններից օգտվող դիմորդները, որոնք դիմել են միայն վճարովի տեղեր

ունեցող մասնագիտությունների գծով ընդունվելու, բուհ են ընդունվում

մրցույթից դուրս ընդունվելուց հետո ուսումնառության վարձը վճարելու

պայմանով: 11. Պետական պատվերի մրցույթով անցածների պաշտոնական ցուցակները հանձնվում են

բուհերին հրամանագրման համար, ինչպես նաև հրապարակվում են ի գիտություն

դիմորդների, մինչև 1996 թ. օգոստոսի 22-ը: 12. Դիմորդները բոլոր մասնագիտությունների համար ընդունելության քննություն

են հանձնում հայոց լեզվից: Միջնակարգ կրթության վկայականում հայոց լեզվից

և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայերենի գրավորի

փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ այն

դիմորդները, որոնք միջնակարգ կրթության վկայականում չունեն նաև

գնահատական ռուսաց լեզվից և գրականությունից քննություն են հանձնում

որևէ օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն):

Բացառություն են կազմում. ա) 0214-ժուռնալիստիկա, 0230-հայոց լեզու և գրականություն,

0309-նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն,

0310-հոգեբանություն և մանկավարժություն, 0312-տարրական կրթության

մանկավարժություն և մեթոդիկա և 0317-դեֆեկտոլոգիա և լոգոպեդիա

մասնագիտությունները, որոնց դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը

պարտադիր է, բ) 0217-Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) մասնագիտությունը,

որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի փոխարեն կարող են քննություն

հանձնել օտար լեզվից (գրավոր), գ) 0217-Բանասիրություն (ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու)

մասնագիտությունը (ԵրՕԼԻ), որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի

փոխարեն կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր), դ) 0233-Անգլերեն լեզու և ռուսաց լեզու և գրականությունը մասնագիտությունը

(ԳՄԻ), որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի փոխարեն կարող են

քննություն հանձնել անգլերեն լեզվից (բանավոր): 13. Միջնակարգ կրթության վկայականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն

լեզուներից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզուների գրավորի

փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր):

Բացառություն են կազմում 0214-ժուռնալիստիկա, 0233-օտար լեզու, 0601,

0608, 0618-տնտեսագիտություն (ԵՊՀ), 0601-տեսական էկոնոմիկա,

0606-համաշխարհային էկոնոմիկա, 0611-մենեջմենթ, 0618-մաթեմատիկական

մեթոդների և գործառնությունների հետազոտություն էկոնոմիկայում (ԵրԺՏԻ)

մասնագիտությունները, որոնց դեպքում օտար լեզվի գրավոր քննությունը

պարտադիր է: 14. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում: 15. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները քննությունները, բացի լեզուներից,

կարող են հանձնել ռուսաց լեզվով: 16. Քննատախտակով նախատեսված օրը անհարգելի պատճառով քննության չմասնակցած

դիմորդներին չի թույլատրվում տվյալ առարկայի քննությանը մասնակցել:

Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որևէ առարկայի քննության

չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5 օրյա ժամկետում

հանձնել այն, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն

ավարտվել: 17. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի գանգատարկելու

առարկայական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ

գրավոր քննության գնահատականը` այն հայտնելու օրը: 18. Ընդունելության քննությունների կազմակերպման համար յուրաքանչյուր

քննության համար դիմորդը վճարում է 900 դրամ: Անկախ քննությանը

մասնակցելուց և արդյունքից քննության համար վճարած գումարը չի

վերադարձվում: Հանրապետական ընդունող հանձնաժողովն իրավունք ունի առանձին

քաղաքացիների ազատելու ընդունելության քննությունների վարձից: 19. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 1996 թվականի հունիսի 16-ից մինչև

հուլիսի 16-ը: Ընդունելության քննություններն անցկացվում են 1996 թվականի

հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 12-ը: Դիմորդի քննությունների գրաֆիկը

կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության

մասնագիտությունների մասնագիտական քննություններն անցկացվում են

համապատասխան բուհերում 1996 թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը:

«Հայոց լեզու» առարկայի ընդունելության գրավոր քննությունը Հայաստանի

Հանրապետության դպրոցների 1996 թվականի շրջանավարտները հանձնում են որպես

պետական քննություն` կենտրոնացված կարգով, համապատասխան մարզերում, իսկ

Երևանում` քաղաքի համապատասխան շրջաններում, 1996 թվականի հունիսի 7-ից

15-ը, համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության կողմից հաստատված կարգի: Նախորդ տարիների շրջանավարտ և

ԱՊՀ երկրների դիմորդները «հայոց լեզու» առարկայի գրավոր քննությունը

հանձնում են կենտրոնացված կարգով, քննական մյուս առարկաների հետ միասին,

1996 թվականի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 12-ը: 20. Դիմորդներն ընդունելության քննություններին և մասնագիտությունների

մրցույթին մասնակցելու հայտը և փաստաթղթերը, ինչպես նաև 1995 թ.

ընդունելության քննություններից ստացած դրական միավորների (8 և բարձր)

պահպանման մասին տեղեկանքը հանձնում են դիմումում առաջինը նշված բուհը:

Այն դիմորդները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու միայն վճարովի

մասնագիտությունների մրցույթին, դիմում-հայտում նշում են հանձնվող

քննական առարկաները:

Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության

մասնագիտությունների դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան

բուհում:

Դիմումի հետ ներկայացվում են` ա) կրթության մասին վկայականի բնագիրը, բ) բժշկական տեղեկանք (ձև համար 86-ու), գ) 6 լուսանկար 3 x 4 սմ. չափսի, դ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային

տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթեր ընդունվում են զինհաշվարկային

փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի առկայության

կամ չզորակոչելու պատճառը հաստատող այլ նշումների դեպքում), ե) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր), զ) այլ փաստաթղթեր, եթե այդպիսիք պահանջվում են տվյալ մասնագիտության

ընդունելության պայմաններով, է) լրացուցիչ տեղեկանքներ (տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ,

երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված լինելու մասին), ը) ընդունելության քննություններին մասնակցելու համար սահմանված վճարը

դիմորդները մուծում են համապատասխան բուհում: 21. Այն դիմորդները, ովքեր բանակ զորակոչվելու պատճառով 1996 թ.

հնարավորություն չեն ունենա օգտագործել 1995 թ. ընդունելության

քննություններից ստացած դրական միավորները, այդ արտոնությունից կարող են

օգտվել բանակից զորացրվելուց հետո: 22. Քննություններին և մրցույթին մասնակցելու հայտը փոփոխման ենթակա չէ: 23. Հայաստանի Հանրապետության ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցների

շրջանավարտները, իրենց ավարտական քննությունների արդյունքներով, կարող են

ընդունվել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական

հաստատությունների ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներ, նախարարության

կողմից հաստատված հանձնաժողովի կողմից մրցութային առարկաների

շրջանակներում տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում

կազմակերպված հարցազրույցի արդյունքներով: 24. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանի

շրջանավարտները կարող են ընդունվել ճարտարագիտական համալսարան

նախարարության կողմից հաստատված հանձնաժողովի կողմից մրցութային

առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով: 25. Միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային մրցույթների

հաղթողներին (մրցանակակիրները) կարող են ընդունվել նույն

մասնագիտությունների գծով բարձրագույն ուսումնական հաստատությունների

համապատասխան ֆակուլտետներ առանց ընդունելության քննությունների,

հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ: 26. Բուհերի ընդունելության հետ առնչվող վիճելի հարցերը քննարկվում են

հանրապետական ընդունող հանձնաժողովում: 27. Հանրապետական ընդունող հանձնաժողովի, բարձրագույն ուսումնական

հաստատությունների, առարկայական և գանգատարկման հանձնաժողովների և

ընդունելության հետ կապված մյուս ծառայությունների փոխհարաբերությունները

կանոնակարգվում են նախարարի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության

պետական բուհերի 1996 թ. ընդունելության կանոնակարգով: 28. Սույն կանոնները մշակվում և հաստատվում է ՀՀ կրթության և գիտության

i

նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ.

փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության

նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետի համաձայն:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

10.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12960027

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
10.06.1996
N 110-մ
Կանոններ