Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐ ...

 

 

118.0302.251200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

7 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 302

 

i

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը, 8-րդ հոդվածի 10-րդ և 13-րդ կետերը և 9-րդ հոդվածի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու դիմումի ձևը (կցվում է).

բ) շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիաների ձևերը (կցվում են).

գ) շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանների ձևերը (կցվում են).

դ) (1-ին կետի դ ենթակետն ուժը կորցրել է 16.10.02 թիվ 722-Ն որոշում)

i

ե) «Ամերիկյան պտուտակախաղ» , «Բլեք ջեք» և «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 381 և 1999 թվականի մարտի 23-ի «Ամերիկյան պտուտակախաղ» , «Բլեք Ջեք» և «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները հաստատելու մասին» թիվ 108 հրամանները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի

ԹԻՎ 302 ՀՐԱՄԱՆՈՎ

 

i

ԴԻՄՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 

       ._.     ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ

._.

ՀԱՄԱՐ

       ._.     ԽԱՂԱՏԱՆ

._.

 

դիմողի անվանումը, կազմակերպական-

   իրավական ձևը                        _______________________

 

   իրավաբանական անձի գտնվելու վայրը    _______________________

 

   խաղասրահի գտնվելու վայրը            _______________________

 

   հեռախոս`                            _______________________

 

Դիմումին կից ներկայացնում եմ`

դիմողի կանոնադրության և  պետական գրանցման վկայականի            ._.

պատճենները                                                     ._.

 

պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը`  ._.

դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին       ._.

 

խաղասրահի տարածքի սեփականության, վարձակալության կամ            ._.

օգտագործման իրավունքի վկայականի պատճենը                        ._.

 

շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների,          ._.

խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները                 ._.

 

տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնից` խաղասրահի Երևանի և մարզկենտրոնների վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության ._.

վերաբերյալ                                                     ._.

 

տեղեկանք տարածքային հարկային մարմնից`  դիմողի հարկային         ._.

պարտավորությունների վերաբերյալ                                 ._.

 

տեղեկանք սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնից` պարտադիր սոցիալական

ապահովագրության վճարների գծով դիմողի պարտավորությունների       ._.

վերաբերյալ                                                     ._.

 

շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման և անցկացման

կանոնակարգը`  երկու օրինակից, հաստատված դիմողի կառավարման      ._.

համապատասխան մարմնի կողմից                                     ._.

 

Սույնով հայտնում եմ նաև, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 5-րդ կետի պահանջը խախտված չէ:

Առդիր`  թերթ:

Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,

   որի համար ստորագրում եմ`                       ____________________

                                                     ստորագրություն

 

       «___»___________»2000թ.                 ____________________

                                                        պաշտոնը

         (դիմումը փոփ. 09.02.01 թիվ 37 հրաման)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի

ԹԻՎ 302 ՀՐԱՄԱՆՈվ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԽԱՂԱՏԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Գրանցման համարը ------------------- ԽՏ

Կազմակերպության անվանումը ---------

Կազմակերպության գտնվելու վայրը ----

Խաղասրահի գտնվելու վայրը ----------

Տրված է ---------------------------  ____ -ը ________ -ի 200 ___ թ.

Գործողության ժամկետը --------------  անժամկետ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի

ԹԻՎ 302 ՀՐԱՄԱՆՈվ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Գրանցման համարը ------------------- ՇԽ

Կազմակերպության անվանումը ---------

Կազմակերպության գտնվելու վայրը ----

Խաղասրահի գտնվելու վայրը ----------

Տրված է ---------------------------  ____ -ը ________ -ի 200 ___ թ.

Գործողության ժամկետը --------------  անժամկետ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի

ԹԻՎ 302 ՀՐԱՄԱՆՈվ

 

ՁԵՎ

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ*

 

._________________________________________________________________________.

|կազմա-| իրավա-|խաղա-|պետա-|լիցեն-|տրամա-| լիցենզիայի գործողության ընթաց- |

|կերպչի| վաբա- |սրահի|կան  |զիայի |դրման | քում արձանագրված խախտումներ    |

|անվա- | նական |գտնը-|գը-  |համար |ամսա- | (ամսաթիվ, խախտում, կիրառված    |

|նում  | անձի  |վելու|րանց-|      |թիվ   | պատասխանատվության միջոց        |

|և     | գտնը- |վայր |ման  |      |      |                                |

|կազմա-| վելու |     |վկա- |      |      |                                |

|կերպա-| վայր  |     |յակա-|      |      |                                |

|կան-  |       |     |նի   |      |      |                                |

|իրավա-|       |     |համար|      |      |                                |

|կան   |       |     |     |      |      |                                |

|ձև    |       |     |     |      |      |                                |

|______|_______|_____|_____|______|______|________________________________|

|      |       |     |     |      |      |                                |

|      |       |     |     |      |      |                                |

|______|_______|_____|_____|______|______|________________________________|

|      |       |     |     |      |      |                                |

|      |       |     |     |      |      |                                |

._________________________________________________________________________.

 

ՁԵՎ

ԽԱՂԱՏԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ*

 

._________________________________________________________________________.

|կազմա-| իրավա-|խաղա-|պետա-|լիցեն-|տրամա-| լիցենզիայի գործողության ընթաց- |

|կերպչի| վաբա- |սրահի|կան  |զիայի |դրման | քում արձանագրված խախտումներ    |

|անվա- | նական |գտնը-|գը-  |համար |ամսա- | (ամսաթիվ, խախտում, կիրառված    |

|նում  | անձի  |վելու|րանց-|      |թիվ   | պատասխանատվության միջոց        |

|և     | գտնը- |վայր |ման  |      |      |                                |

|կազմա-| վելու |     |վկա- |      |      |                                |

|կերպա-| վայր  |     |յակա-|      |      |                                |

|կան-  |       |     |նի   |      |      |                                |

|իրավա-|       |     |համար|      |      |                                |

|կան   |       |     |     |      |      |                                |

|ձև    |       |     |     |      |      |                                |

|______|_______|_____|_____|______|______|________________________________|

|      |       |     |     |      |      |                                |

|      |       |     |     |      |      |                                |

|______|_______|_____|_____|______|______|________________________________|

|      |       |     |     |      |      |                                |

|      |       |     |     |      |      |                                |

._________________________________________________________________________.

 

* գրանցամատյանների բոլոր էջերը համարակալվում և կնքվում են նախարարության

կողմից

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի

ԹԻՎ 302 ՀՐԱՄԱՆՈվ

 

i

ԿԱՐԳ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԵՎ ԽԱՂԱՏԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 16.10.02 թիվ 722-Ն որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի

ԹԻՎ 302 ՀՐԱՄԱՆՈվ

 

«ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ» , «ԲԼԵՔ ՋԵԿ» ԵՎ «ՊՈԿԵՐ» ՍԵՂԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ

 

Պտուտակախաղն իրենից ներկայացնում է մի սեղան, որի մի անկյունում տեղադրված է պտուտակը (պտուտակաանիվը), որի դաշտը բաժանված է կարմիր և սև գույներով ներկված սեկտորների, ինչպես նաև համարակալված է 1-ից 36 և 0 թվերով: Սեղանի մնացած մասում պատկերված է դաշտը, որի վրա խաղացողները դնում են խաղանիշերը (խաղագումարները):

Դաշտը բաղկացած է 2 մասից` արտաքին և ներքին: Դաշտի ներքին մասը իր հերթին բաժանված է 37 թվերի` 0-ից մինչև 36, որոնք նույնպես ներկված են կարմիր և սև գույներով:

Պտուտակախաղ խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր, այնուհետև, մոտենալով խաղասեղանին, դրանք փոխարինել գունավոր խաղանիշերի (սեղանի վրա գունավոր խաղանիշերի արժեքը սահմանվում է խաղացողի կողմից, որը ցուցադրվում է խաղասեղանի անկյունում գտնվող հատուկ ցուցանակի վրա): Խաղալու ընթացքում խաղացողը կարող է նաև տեղում ձեռք բերել խաղանիշեր` խաղարկողին վճարելով խաղանիշերի արժեքին համապատասխան գումար:

Խաղացողները կարող են լինել նվազագույնը մեկ, իսկ առավելագույն խաղացողների քանակը պայմանավորված է խաղանիշերի գույների քանակով:

Այն, թե որտեղ է խաղացողը տեղադրում խաղանիշը կամ խաղանիշերը պտուտաձողի սեղանի վրա, կարևոր է: Խաղանիշի ճիշտ տեղադրումը որոշելը խաղացողի պարտականությունն է:

Խաղարկողը պտտում է պտուտաձողի անիվը մեկ ուղղությամբ, իսկ փոքրիկ սպիտակ գնդակը նետում հակառակ ուղղությամբ: Ընդ որում, խաղարկողն իրավունք չունի խաղի ընթացքում փոխել պտուտաձողի անիվի ուղղությունը: Խաղանիշերը կարող են դրվել պտուտաձողի սեղանին մինչև խաղավարի կողմից «խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը: Երբ գնդակը կանգնում է, խաղարկողը հայտարարում է հաղթող համարը: Սկզբում սեղանը ազատվում է պարտված խաղագումարներից, որից հետո հաղթողները ստանում են իրենց հասանելիք գումարները: Այդ ժամանակահատվածում խնդրվում է խաղասեղանին ձեռք չտալ և սպասել մինչև խաղարկողը չհայտարարի` «Դրեք խաղագումարները»: Նույն վանդակում խաղագումար կարող է դնել մի քանի խաղացող:

Երբ տեղադրված է/են խաղագումար/ներ 1-ից, 18-ի, 19-ից 36-ի, կենտի, զույգի, կարմիրի կամ սևի վրա, և գնդակը կանգ է առնում 0-ի վրա, ապա դրված ամբողջ խաղագումարներն անցնում են խաղարկողին:

 

._________________________________________________________________________.

|._. |      Խաղագումարների կատարման      |շահումներն ըստ խաղագումարների   |

|._. |           տարբերակները            |         տեղադրության           |

|____|___________________________________|________________________________|

|1.  | լրիվ վանդակում (ներառյալ 0 թիվը)  |  խաղագումարը 35-ապատկվում է    |

|    | (մեկ թիվ)                         |                                |

|____|___________________________________|________________________________|

|2.  | վանդակները կիսող գծի վրա (ներառ-  |  խաղագումարը 17-ապատկվում է    |

|    | յալ 0-ն) (երկու թվերից մեկը)      |                                |

|____|___________________________________|________________________________|

|3.  | տվյալ ուղղության վանդակների թվե-  |  խաղագումարը 11-ապատկվում է    |

|    | րից որևէ  մեկը  (երեք թվերից      |                                |

|    | մեկը)                             |                                |

|____|___________________________________|________________________________|

|4.  | վանդակների խաչմերուկում (չորս     |  խաղագումարը 8-ապատկվում է     |

|    | թվերից մեկը)                      |                                |

|____|___________________________________|________________________________|

|5.  | վեց թվերից որևէ  մեկը  (վեց       |  խաղագումարը 5-ապատկվում է     |

|    | թվից մեկը)                        |                                |

|____|___________________________________|________________________________|

|6.  | տասներկու թվերից որևէ  մեկը       |  խաղագումարը եռապատկվում է     |

|    | (1-12, 13-24, 25-36)              |                                |

|____|___________________________________|________________________________|

|7.  | տասնութ թվերից որևէ  մեկը         |  խաղագումարը կրկնապատկվում է   |

|    | (1-18, 19-36)                     |                                |

|____|___________________________________|________________________________|

|8.  | կարմիր կամ սև   (գույնի           |  խաղագումարը կրկնապատկվում է   |

|    | գուշակում)                        |                                |

|____|___________________________________|________________________________|

|9.  | կենտ կամ զույգ                    |  խաղագումարը կրկնապատկվում է   |

._________________________________________________________________________.

 

ԲԼԵՔ ՋԵԿ

 

Խաղի կազմակերպման համար հարկավոր են`

ա) խաղաթղթերի 6 կապուկ.

բ) հատուկ խաղասեղան.

գ) խաղաթղթերի հատուկ արկղ, որը պատրաստված է այնպես, որ խաղաթղթերը հերթականությամբ են դուրս գալիս արկղից:

«Բլեք Ջեք» խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղը վարում է խաղարկողը, որը բոլոր խաղացողների հետ խաղում է միաժամանակ: Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է խաղագումարներ դնել: Խաղացողի խնդիրն է վերցնել այնքան խաղաթուղթ, մինչև որ դրանց ընդհանուր գումարը դառնա 21 միավոր (խաղաթղթերի գումարը չպետք է գերազանցի 21 միավորը) կամ մոտենա 21 միավորին և գերազանցի խաղարկողի մոտ հավաքված խաղաթղթերի միավորների գումարին: Բոլոր խաղաթղթերը, բացի արքայից, թագուհուց և զինվորից, որոնք հաշվվում են 10 միավոր, և մեկնոցից, որը կարող է հաշվվել 1 կամ 11` կախված խաղացողի ցանկությունից, հաշվվում են համապատասխան այն թվերի, որոնք նշվում են խաղաթղթերի վրա: Յուրաքանչյուր խաղացողին տրվում է երկու խաղաթուղթ (բաց վիճակում): Խաղարկողը վերցնում է մեկ խաղաթուղթ (բաց վիճակում): Երբ խաղացողն ունի երկու խաղաթուղթ, նա կարող է որոշել վերցնել ևս մեկ կամ մի քանի խաղաթուղթ, կամ այլևս խաղաթղթեր չվերցնել: Եթե խաղացողի խաղաթղթերի գումարը գերազանցի 21 միավորը, ապա նա համարվում է պարտված: Եթե խաղացողներին տրված են լինում խաղաթղթեր, խաղարկողը իրեն վերցնում է այնքան խաղաթուղթ, մինչև խաղաթղթերի գումարը հասնի առնվազն 17 միավոր:

Խաղացողը համարվում է շահող, երբ նրա խաղաթղթերի գումարը չի գերազանցել 21 միավորը և բարձր է խաղարկողի խաղաթղթերի միավորների գումարից, կամ խաղարկողի միավորների գումարը գերազանցում է 21-ը: Խաղարկողի և խաղացողի հավասար միավորների դեպքում խաղագումարները նույնությամբ պահպանվում են: Այն խաղացողը, որի երկու խաղաթղթերի միավորների գումարը կազմում է 21 (Black Jack), ստանում է պարգևատրում իր կատարած խաղագումարի կեսի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ խաղարկողի մոտ 2 խաղաթղթերի միավորների գումարը նույնպես 21 միավոր է: Եթե խաղացողին բացվել է 2 նույն միավորային խաղաթղթեր, ապա նա կարող է իր դրած խաղագումարի չափով ևս մեկ խաղագումար դնել, առանձնացնել խաղաթղթերը և 2 տեղում վերցնել խաղաթղթեր Split: Երկու մեկնոցի դեպքում Split-ը կատարվում է միայն մեկ անգամ և տրվում է մեկական խաղաթուղթ: Մնացած բոլոր դեպքերում Split կարելի է կատարել մինչև 3 անգամ:

Խաղաթղթերը բաժանելու ընթացքում խաղացողներին չի թույլատրվում խաղագումարները փոխել: Արկղի խաղաթղթերը վերջանալուց հետո այդ խաղաթղթերը խառնվում և տեղադրվում են արկղի մեջ:

Խաղացողն իրավունք ունի կրկնապատկել իր խաղագումարը ցանկացած 2 խաղաթղթի վրա, որի դեպքում ստանում է միայն մեկ խաղաթուղթ:

Եթե խաղացողի մոտ բացվել է Black Jack, իսկ խաղարկողի մոտ մեկնոց, ապա խաղարկողը խաղացողին կարող է առաջարկել խաղագումարի կրկնապատիկը` անկախ խաղարկողի մոտ հաջորդ խաղաթղթի միավորից:

 

ԽԱՂԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

_______________________________________

 

Երբ խաղարկողի մոտ բացված խաղաթուղթը մեկնոց է, խաղատունը հնարավորություն է ընձեռում խաղացողներին ապահովագրելու իրենց խաղագումարները Black Jack-ից: Ապահովագրման չափը կազմում է խաղագումարի կեսը: Եթե խաղարկողի մոտ բացվել է Black Jack, ապա ապահովագրումը վճարվում է 1:2 հարաբերությամբ, իսկ եթե չի բացվել, ապա նա վերցնում է ապահովագրումը և խաղը շարունակվում է:

Խաղացողն իրավունք ունի հրաժարվել խաղից` զոհաբերելով խաղագումարի կեսը, բացառությամբ այն դեպքի, երբ խաղարկողի մոտ բացված է մեկնոց: Այդուհանդերձ, այդ սահմանափակումը, խաղատան կազմակերպչի հայեցողությամբ, ի օգուտ խաղացողի կարող է նաև չկիրառվել:

 

ՊՈԿԵՐ

 

Պոկեր թղթախաղը հիմնվում է 5 թղթախաղերի աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր պատկերված են խաղագումարի` Ante-ի («Կոնի»), կրկնապատկման և դեպոզիտի` «Բոնուսի» վանդակները:

«Պոկեր» խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղացողները խաղասեղանի խաղաշրջանակի Ante-ի վրա դնում են սկզբնական խաղագումարները մինչև խաղարկողի «Խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը:

Խաղարկողը իրեն և խաղացողներին բաժանում է 5-ական խաղաթուղթ երեսով ներքև (փակ), իսկ խաղարկողի վերջին խաղաթուղթը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալ խաղաթղթերին: Խաղացողները իրենց խաղաթղթերը դիտելուց հետո որոշում են` շարունակել խաղը, թե` ոչ: Եթե ոչ, ապա խաղարկողը խաղաթղթերի հետ միասին վերցնում է Ante-ի գումարը: Եթե խաղացողը որոշում է շարունակել խաղը, ապա Ante-ի կրկնակի չափով գումարը (կրկնապատկման գումար) դրվում է խաղասեղանի կրկնապատկման մասում: Դրանից հետո խաղարկողը բացում է մնացած 4 խաղաթղթերը: Երբ խաղարկողի մոտ չկա խաղաձեռք` այսինքն խաղարկողը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի նվազագույն համակցումը (մեկնոց, թագավոր), ապա խաղացողներին վերադարձվում է Ante-ի և Ante-ի կրկնակի չափով գումարը, ինչպես նաև վճարվում է լրացուցիչ գումար` Ante-ի չափով: Եթե խաղարկողի խաղաթղթերի համակցումը որակավորվում է, ապա խաղարկողը համեմատում է իր և խաղացողների խաղաթղթերը: Եթե խաղացողի խաղաթղթերի համակցումն ավելի բարձր կարգի է, քան խաղարկողինը, ապա խաղացողին վերադարձվում է Ante-ի և Ante-ն կրկնակի չափով գումար, վճարվում է Ante-ի գումարի չափով գումար, ինչպես նաև շահման լրացուցիչ գումար` հետևյալ աղյուսակի համաձայն`

 

._________________________________________________________________________.

|  խաղաթղթերի համակցումը                 |   շահման լրացուցիչ գումարը     |

|                                        |   (կրկնապատկման գումարի        |

|                                        |   բազմապատիկ)                  |

|________________________________________|________________________________|

| մեկ զույգ կամ ցածր (մեկնոց-թագավոր)    |              1                 |

|________________________________________|________________________________|

| երկու զույգ                            |              2                 |

|________________________________________|________________________________|

| երեք նույնատիպ                         |              3                 |

|________________________________________|________________________________|

| Straight (ցանկացած 5 հաջորդականություն)|              4                 |

|________________________________________|________________________________|

| Flush  (ցանկացած 5 նույներանգ)         |              5                 |

|________________________________________|________________________________|

| Full House  (1 զույգ  և   3 նույնատիպ) |              7                 |

|________________________________________|________________________________|

| չորս նույնատիպ                         |              20                |

|________________________________________|________________________________|

| Straight flush  (նույներանգ 5          |                                |

| հաջորդականություն                      |              50                |

|________________________________________|________________________________|

| Royal flash  (նույներանգ 5             |                                |

| հաջորդականություն, որն ավարտվում է     |                                |

| մեկնոցով)                              |              100               |

._________________________________________________________________________.

 

Յուրաքանչյուր խաղացող իր ցանկությամբ կարող է գնել ևս մեկ խաղաթուղթ` նախօրոք վճարելով Ante-ի մասում դրված գումարի չափով գումար և վերադարձնելով իր մոտ եղած 5 խաղաթղթերից որևէ մեկը:

Խաղին միանգամից կարող են մասնակցել այնքան խաղացողներ, որքան սեղանի վրա կան Ante-ի համար նախատեսված տեղեր:

Առկա է նաև որոշակի համակցումների ստացման դեպքում երաշխավորված շահումների ստացման հնարավորություն, որից օգտվելու համար խաղացողը պետք է խաղագումարից բացի խաղասեղանի վրա հատկացված համապատասխան «Բոնուս»-ի տեղում դնի խաղագումար` խաղատան կազմակերպչի սահմանած չափով: Այս խաղագումարը մասնակցին հնարավորություն է ընձեռում, անկախ խաղավարի խաղաթղթերի զուգակցումից, Flush, Full House, Չորս նույնատիպ, Straight flush կամ Royal flash համակցումներ ունենալու դեպքում ստանալ որոշակի շահում` կազմակերպչի սահմանած չափով:

Խաղացողները չպետք է քննարկեն և միմյանց ցույց տան իրենց խաղաթղթերի համակցումը:

Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում: Եթե խաղարկողի կողմից իրեն 5-ի փոխարեն բաժանվել է 4 խաղաթուղթ, ապա նա պետք է բաժանի լրացուցիչ խաղաթուղթ` համակցումը լրացնելու նպատակով: Խաղարկողի կողմից իրեն խաղաթղթերի ցանկացած այլ սխալ բաժանումը հանգեցնում է բոլոր համակցումների զրոյացմանը, և խաղաթղթերը ենթակա են նորից խառնման:

Խաղացողները պետք է ողջ խաղի ընթացքում իրենց խաղաթղթերը պահեն խաղարկողի տեսադաշտում: Իր խաղաթղթերը դիտելուց և դրանք երեսով ներքև դնելուց հետո խաղացողն այլևս իրավունք չունի դրանց ձեռք տալ:

Խաղարկողը պարտավոր է պատասխանել խաղի կարգի վերաբերյալ խաղացողների հարցերին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                   «25»         12           2000 Թ.

                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11800166

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
07.12.2000
N 302
Հրաման