Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՈՒՅՔ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2018 թվականի N 511-Ն

 

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 28-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածը և 590-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի Ն. Աշտարակեցու 31/1 հասցեում գտնվող, 2018 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 9 020 000 դրամ գնահատված արժեքով (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը) 0.10 հեկտար մակերեսով հողամասը և 3.1 քառ. մետր մակերեսով պարիսպը (այսուհետ` N 1 գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1682366, տրված 21.07.2009թ.) փոխանակել քաղաքացի Տիգրան Ղազարյանին (անձնագիր` AR0345566, տրված 26.06.2017թ. 029-ի կողմից) (այսուհետ` քաղաքացի) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի Ա. Իսահակյան փող. N 5 բնակելի տուն հասցեում գտնվող, 2018 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 9 538 000 դրամ գնահատված արժեքով (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը)` 297.93 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 173.23 քառ. մետրը` ինքնակամ) անշարժ գույքի, ինչպես նաև դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07425 հեկտար մակերեսով հողամասի հետ (այսուհետ` N 2 գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22012018-02-0018):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով փոխանակվող գույքը կողմերի համաձայնությամբ դիտարկվում է համարժեք, և կողմերի համար որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չի առաջացնում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացու հետ կնքել գույքի փոխանակության պայմանագիր` դրանում սահմանելով, որ վերջինս պարտավորվում է իր միջոցների հաշվին իրականացնել փոխանակության պայմանագրի կնքման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը.

2) N 1 գույքի և N 2 գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում.

3) պետության կողմից փոխանակության արդյունքում ձեռք բերված N 2 գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:

4. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված անշարժ գույքի փոխանակության գործարքի արդյունքում առաջացող եկամտային հարկի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 902 000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

i

5. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018

ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 26-ի
N 511-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
1. Եկամուտների գծով  902.0
2. Ծախսերի գծով  902.0
3. Դեֆիցիտը  (պակասուրդը) 0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 26-ի
N 511-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 6 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտները Ցուցանիշների ավելացումները
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)
ԸՆԴԱՄԵՆԸ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
 902.0  902.0  902.0
այդ թվում`
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր 902.0 902.0 902.0

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 26-ի
N 511-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները Ցուցանիշների ավելացումները (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
              ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  902.0  902.0 902.0
այդ թվում`
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ  902.0  902.0            902.0  
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ  902.0  902.0            902.0  
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  902.0  902.0 902.0  

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 26-ի
N 511-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի  ավելացումները նշված են դրական նշանով իսկ մուտքերի ավելացումները` փակագծերում) 
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  902.0  902.0  902.0
այդ թվում`
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ  902.0  902.0  902.0
այդ թվում`
Պահուստային միջոցներ  902.0  902.0  902.0

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 26-ի
N 511-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի
N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
               ԸՆԴԱՄԵՆԸ`  ԾԱԽՍԵՐ  902.0  902.0  902.0
այդ թվում`
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ  902.0  902.0  902.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ  902.0  902.0  902.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  902.0  902.0  902.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  902.0  902.0  902.0
ՀՀ կառավարություն  902.0  902.0  902.0

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 26-ի
N 511-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական   ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 
1. Քաղաքականության միջոցառումներ
Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Տրանսֆերտի անվանումը
Գույքի փոխանակման արդյունքում առաջացող եկամտային հարկի վճարում
Նկարագրությունը
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի Ն. Աշտարակեցու 31/1 հասցեում գտնվող 0.10 հա մակերեսով հողամասը (N 1 գույք) Աշտարակի համայնքի Ա. Իսահակյան փող. N 5 բնակելի տուն հասցեում գտնվող 297.93 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի (N 2 գույք)  հետ փոխանակման արդյունքում առաջացող եկամտահարկի վճարման գործընթաց
1079 ԾՏ 02
Շահառուների քանակը X X X X
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը                միանվագ
Գումարը (հազ. դրամ)  902.0  902.0  902.0
Շահառուների ընտրության չափանիշները                                 Ելնելով փոխհամաձայնությունից
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1079 ՀՀ կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
պետական գույքի արդյունավետ կառավարում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը
(բաժինը/ խումբը/
դասը)
Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը 2018 թվականի պետական բյուջե 
ծրագիրը միջոցառումը (հազ. դրամ) 
1079 ԾՐԱԳԻՐ  
Պետական գույքի կառավարման ծրագիր 902.0      
Ծրագրի նկարագրությունը
Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական գույքի արդյունավետ կառավարում
Միջոցառումներ. տրանսֆերտներ
ԾՏ 02 Տրանսֆերտի անվանումը
Գույքի փոխանակման արդյունքում առաջացող եկամտային հարկի վճարում
902.0        
Տրանսֆերտի նկարագրությունը
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի Ն. Աշտարակեցու 31/1 հասցեում գտնվող 0.10 հա մակերեսով հողամասը (N 1 գույք) Աշտարակի համայնքի Ա. Իսահակյան փող. N 5 բնակելի տուն հասցեում գտնվող 297.93 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի (N 2 գույք)  հետ փոխանակման արդյունքում առաջացող եկամտահարկի վճարման գործընթաց
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1079 ՀՀ կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական գույքի արդյունավետ կառավարում
pin
ՀՀ կառավարություն
26.04.2018
N 511-Ն
Որոշում