(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 1993 թ. թիվ 451
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԻ ՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվող վարձի մուծման կարգը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 8-ի թիվ 451 որոշմամբ
Կ Ա Ր Գ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԻ ՄՈՒԾՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշմամբ (կետ 5), բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձի մեծությունը սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից բնակարանի (տան) սեփականաշնորհման մասին որոշումն ընդունելուց հետո, մինչև բնակարանի (տան) սեփականության մասին վկայագրի ստանալը, քաղաքացիները սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով սահմանված վարձը մուծում են տեղական բյուջե: Վարձը համապատասխան անդորրագրով կարող է մուծվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ (փոխանցում, վճարում չեկով և այլն) ձևով: