Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ...

 

 

040.1497.301117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 1497-Ն

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 426-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածով սահմանված կարգով լուծել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և «Մեծ Հիմք» ԱԿ-ի միջև 2017 թվականի հունիսի 8-ին կնքված N ԱՄ-ԲԸՀԱՇՁԲ-17/01-1, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և «Գրիտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի մայիսի 12-ին կնքված N ԱՄ-ԲԸՀԾՁԲ-17/01-1, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և «Բաղեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված N ԱՄ-ԲԸՀԾՁԲ-17/01-2 պայմանագրերը (այսուհետ` պայմանագրեր)` «Մեծ Հիմք» ԱԿ-ին, «Գրիտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Բաղեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախօրոք վճարելով կատարված աշխատանքի գումարը` ըստ կատարողականի, համապատասխանաբար` 2,291.0 հազ. դրամ, 25.0 հազ. դրամ և 18.0 հազ. դրամ.

2) պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրում նախատեսել դրույթ, ըստ որի` համաձայնագրի կնքման պահից Հայաստանի Հանրապետությունը «Մեծ Հիմք» ԱԿ-ի, «Գրիտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Բաղեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չունի պարտավորություններ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 426-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետում «757,843.4 հազ. դրամ» բառերը փոխարինել «722,607.7 հազ. դրամ» բառերով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «173,079.4 հազ. դրամ» բառերը փոխարինել «137,843.7 հազ. դրամ» բառերով.

i

3) որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 23-ի

N 1497-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 426-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________________________.

|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          |   Տարի   |

|ը/կ|հոդվածների և  աշխատանքների անվանումները                |          |

|___|_______________________________________________________|__________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |(35,235.7)|

|___|_______________________________________________________|__________|

|   |այդ թվում`                                             |          |

|___|_______________________________________________________|__________|

|1. |Շենքերի և  շինությունների կապիտալ վերանորոգում         |(35,235.7)|

|___|_______________________________________________________|__________|

|   |որից`                                                  |          |

|___|_______________________________________________________|__________|

|1.4|Ավշարի համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում             |(35,235.7)|

.______________________________________________________________________.

 

___________________________________________

ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2017
N 1497-Ն
Որոշում