040.1329.231017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2017 թվականի N 1329-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 553-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը հաստատելու մասին» N 553-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 2-րդ կետում «ազատման» բառը փոխարինել «կարգավորող վերահսկողությունից ազատման կամ կարգավորող վերահսկողությունից դուրսբերման» բառերով.
i
2) 4-րդ կետի 1-ին ենթակետում «ծրագրի շրջանակներում» բառերը փոխարինել «ընթացքում» բառով.
i
3) 6-րդ կետի 1-ին ենթակետում «հայտնաբերման ծրագրերի» բառերը փոխարինել «որոնման» բառով.
4) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
i
«5) առանց լիցենզիայի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և ռադիոակտիվ աղտոտվածությամբ տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում, դրանք անմիջապես հետ են վերադարձվում այն պետություն, որի տարածքից ներմուծվել են:».
5) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 1-ին ենթակետը.
i
6) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման վայրում ստեղծված ճառագայթային իրավիճակի գնահատում իրականացնելը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ