040.0024.210100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2000 թվականի N 24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դատարանի դատավճռով բռնագրավված և «Տրանս Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ի պահ հանձնված «ՎԱԶ-21213» մակնիշի, 1998 թվականի արտադրության ավտոմեքենան (թափք` XTA 212130 X 1398193, շարժիչ` 5342259, գույնը` կապտականաչավուն)` 2600,0 հազ. դրամ սկզբնական արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի տնօրինությանը:
2. Դատարանի դատավճռով բռնագրավված և «Տրանս Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ի պահ հանձնված «ՎԱԶ-21213» մակնիշի, 1998 թվականի արտադրության ավտոմեքենան (թափք` XTA 212130 X 1400027, շարժիչ` 5346140, գույնը` կապտականաչավուն)` 3120,0 հազ. դրամ սկզբնական արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի տնօրինությանը:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների սկզբնական արժեքներին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի 03 խմբի 02 ենթախմբի «ՀՀ վերաքննիչ և առաջին ատյանի դատարաններ» տողով նախատեսված գումարը («Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի N 194 և օգոստոսի 19-ի N 513 որոշումների խմբագրությամբ) պակասեցնել 5720,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի 04 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը:
i
4. Հաշվի առնելով սույն որոշման 3-րդ կետի համաձայն կատարված պակասեցումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերի մասին» N 194 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի N 560 որոշման խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, տնտեսական, քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերն` ըստ տնտեսագիտական դասակարգման, պակասեցնել համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 21-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունվարի 21-ի N 24 որոշման
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, տնտեսական,
քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանների
1999 թվականի պահպանման ծախսերի պակասեցումն ըստ
տնտեսագիտական դասակարգման
.______________________________________________________________________.
| | Պակասեցում |
| |_________________________________|
| Հոդվածի անվանումը |քաղաքացիական|տնտեսական|քրեական և |
| |գործերով |գործերով |զինվորական|
| |վերաքննիչ |վերաքննիչ|գործերով |
| |դատարան |դատարան |վերաքննիչ |
| | | |դատարան |
|____________________________________|____________|_________|__________|
| Ա | 2 | 3 | 4 |
|____________________________________|____________|_________|__________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 2,037.3| 1,168.9| 2,513.8|
|այդ թվում` | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 2,037.3| 1,168.9| 2,513.8|
|այդ թվում` | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|Պետական մարմինների, դրանց ենթակա | | | |
|բյուջետային հիմնարկների աշխատողների | | | |
|աշխատավարձ | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|Ընթացիկ տրանսֆերտներ | | | |
|այդ թվում` | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|- պարտադիր սոցիալական ապահովության | | | |
|վճարներ | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|Ապրանքների գնման և ծառայությունների| 2,037.3| 1,168.9| 2,513.8|
|վճարման ծախսեր | | | |
|այդ թվում` | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|ապրանքների ձեռքբերում | 2,037.3| 1,168.9| 2,513.8|
|այդ թվում` | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|գույք, գրասենյակային ապրանքներ և | 2,037.3| 1,168.9| 2,513.8|
|նյութեր | | | |
|այդ թվում` | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|- գրասենյակային ապրանքներ և նյութեր| | | |
|____________________________________|____________|_________|__________|
|- գույք և սարքավորումներ | 2,037.3| 1,168.9| 2,513.8|
|____________________________________|____________|_________|__________|
|- փափուկ գույք և հանդերձանք | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|Գործուղումներ և ծառայողական | | | |
|ուղևորություններ | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|Տրանսպորտի ծառայությունների վճարներ | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|Կապի ծառայությունների վճարներ | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|Կոմունալ ծառայությունների վճար | | | |
|այդ թվում` | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|- էլեկտրաէներգիայի, վառելիքի և | | | |
|ջեռուցման ծախսեր | | | |
|____________________________________|____________|_________|__________|
|- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձեր | | | |
.______________________________________________________________________.