Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N ...

 

 

124.0279.271216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12416453

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

23 դեկտեմբերի 2016 թվականի N 279-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 7-րդ մասով և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 7-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ (պարզեցված), տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկների ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 7-ի N 175-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 417-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) հրամանով հաստատված N 1 հավելվածի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ»-ի լրացման կարգի 15-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|Եկամտի տեսակ                           |Եկամտի|Դրույ- |Եկամտի|Դրույ- |

|                                       |կոդ   |քաչափ  |կոդ   |քաչափ  |

|                                       |______________|______________|

|                                       |  ՀՀ քաղաքացի |  Օտարերկրացի |

|_______________________________________|______________|______________|

|1. Ռոյալթի                             |001   |10%    |101   |10%    |

|_______________________________________|______|_______|______|_______|

|2. Տոկոս                               |002   |10%    |102   |10%    |

|_______________________________________|______|_______|______|_______|

|3. Շահում                              |003   |սանդղակ|103   |սանդղակ|

|_______________________________________|______|_______|______|_______|

|4. Մրցանակ                             |004   |սանդղակ|104   |սանդղակ|

|_______________________________________|______|_______|______|_______|

|5. Նվիրատվություն, օգնություն          |005   |սանդղակ|105   |սանդղակ|

|_______________________________________|______|_______|______|_______|

|6. Ապահովագրական հատուցում             |006   |սանդղակ|106   |5%     |

|_______________________________________|______|_______|______|_______|

|7. Գույքն օտարելու դիմաց եկամուտ       |007   |10%    |107   |x      |

|_______________________________________|______|_______|______|_______|

|8. Գույքի արժեքի հավելաճ               |008   |x      |108   |10%    |

|_______________________________________|______|_______|______|_______|

|9. Վարձավճար                           |009   |10%    |109   |10%    |

|_______________________________________|______|_______|______|_______|

|10. Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտ   |010   |սանդղակ|110   |5%     |

|_______________________________________|______|_______|______|_______|

|11. Ֆիզ. անձի համար ապահովագրավճար     |011   |սանդղակ|111   |սանդղակ|

|_______________________________________|______|_______|______|_______|

|12. Կամավոր կենսաթոշակներ              |012   |10%    |112   |10%    |

|_______________________________________|______|_______|______|_______|

|13. Չհիմնավորված վճարումներ            |013   |11%    |013   |11%    |

|_______________________________________|______|_______|______|_______|

|14. Նվազեցման կատարման տարվան          |014   |20%    |114   |20%    |

|հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում    |      |       |      |       |

|չվճարված պասիվ եկամուտներ              |      |       |      |       |

|_______________________________________|______|_______|______|_______|

|15. ՀՀ-ում կացության կարգավիճակ        |x     |x      |115   |սանդղակ|

|չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ      |      |       |      |       |

|քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքի|      |       |      |       |

|վարձատրություն                         |      |       |      |       |

|_______________________________________|______|_______|______|_______|

|16. Շահաբաժիններ                       |x     |x      |116   |10%    |

|_______________________________________|______|_______|______|_______|

|17. Այլ եկամուտներ                     |099   |սանդղակ|199   |սանդղակ|

._____________________________________________________________________.

«,

 

i

2) հրամանով հաստատված N 3 հավելվածի «Տարեկան եկամուտների մասին հաշվարկ» և N 4 հավելվածի «Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ» ձևերում «Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ» բաժինը և դրա լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և

եկամտային հարկ

 

.____________________________________________________________________.

|Եկամուտների տեսակ                       |Եկամուտ |Դրույքաչափ |Հարկ  |

|                                        |[2.1]   |[2.2]      |[2.3] |

|________________________________________|________|___________|______|

|1. Ռոյալթի                         [2.4]|        |10%        |      |

|________________________________________|________|___________|______|

|2. Տոկոս                           [2.5]|        |10%        |      |

|________________________________________|________|___________|______|

|3. Վարձավճար                       [2.6]|        |10%        |      |

|________________________________________|________|___________|______|

|3.1. Անշարժ գույքի վարձավճարի    [2.6.1]|        |10%        |      |

|58,35 մլն.դրամը գերազանցող գումար       |        |           |      |

|________________________________________|________|___________|______|

|3.2. Օտարերկրյա քաղաքացիների և   [2.6.2]|        |10%        |      |

|քաղաքացիություն չունեցող անձանց         |        |           |      |

|շահաբաժիններ                            |        |           |      |

|________________________________________|________|___________|______|

|4. Գույքի օտարման դիմաց եկամուտ    [2.7]|        |10%        |      |

|________________________________________|________|___________|______|

|Ընդամենը                                |        |      [2.8]|      |

.____________________________________________________________________.

 

10. 2-րդ բաժնում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ [3.1]-րդ տողի) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտները (ռոյալթի, տոկոս, վարձավճար, գույքի օտարման դիմաց եկամուտ), որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով, ընդ որում` ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները

11. [2.1] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ստացած` ռոյալթիները (տող [2.4]), տոկոսները (տող [2.5]), վարձակալության դիմաց հատուցումը (հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված վարձավճարները` տող [2.6], հարկային տարվա ընթացքում բոլոր աղբյուրներից, այդ թվում հարկային գործակալներից, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58,35 մլն դրամը գերազանցող գումարները` տող [2.6.1]), օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինները (տող [2.6.2]), ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը (տող [2.7]), այնուհետև` [2.2] սյունակում նշված են եկամուտների այդ տեսակների համար եկամտային հարկի դրույքաչափերը և [2.3] սյունակում լրացվում է [2.4], [2.5], [2.6], [2.6.1], [2.6.2] և [2.7] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտային հարկի գումարները (սյունակ [2.3]= սյունակ [2.1]x սյունակ [2.2])

12. [2.8] տողում (սյունակ [2.3]) լրացվում է [2.4], [2.5], [2.6], [2.6.1], [2.6.2] և [2.7] տողերում նշված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող [2.8] = սյունակ [2.3]-ի տողերի հանրագումարը):»:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.12.2016
N 279-Ն
Հրաման