Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 14 ...

 

 

040.1347.261216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1347-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1403-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «100.000» թիվը փոխարինել «50.000» թվով.

2) 3-րդ կետի 6-րդ ենթակետում «16670» թիվը փոխարինել «8335» թվով.

3) 7-րդ կետում «անվավեր» բառը փոխարինել «չեղյալ» բառով.

4) 9-րդ կետի 5-րդ ենթակետը «կտրոնը» բառից հետո լրացնել «(օդանավի անձնակազմի համար` անձնակազմի վերաբերյալ հայտարարագիրը)» բառերով.

5) 10-րդ կետում «12» թիվը փոխարինել «9» թվով.

6) 12-րդ կետը «պահանջները» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը լրացվել են տառասխալներով» բառերով.

7) 13-րդ, 14-րդ, 15-րդ կետերը «կտրոնի» բառից հետո, իսկ 17-րդ կետը և որոշման N 2 ձևը «կտրոնների» բառից հետո լրացնել «(օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2016
N 1347-Ն
Որոշում