Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N ...

 

 

103.1158.151116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        11            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10016371

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 հոկտեմբերի 2016 թվականի N 1158-Ն

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված).

1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «որոնցից առնվազն 10-ը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում,» բառերը փոխարինել «որոնցից առնվազն երկուականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում,» բառերով,

2) 9-րդ կետը «Պայմանագրի վաղաժամկետ դադարման» բառերից հետո լրացնել «, չկատարման» բառով,

3) 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) եռամսյակային տեղեկատվություն սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց կողմից կնքված, իրացված, վաղաժամկետ դադարած պայմանագրերի և սպառողների կողմից պայմանագրով նախատեսված ծառայություններից չօգտվելու դեպքերի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակը հաջորդող ամսվա տասն աշխատանքային օրերի ընթացքում` համաձայն ձև 1-ի և ձև 2-ի, էլեկտրոնային եղանակով` [email protected] էլեկտրոնային հասցեով, Էմ Էս Էքսել (MS Excel) ֆորմատի ֆայլի տեսքով, որն ուղեկցվում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեսաներածված պաշտոնական գրությամբ,»,

4) 10-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«3) Սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվությունը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` [email protected] էլեկտրոնային հասցեով` էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեսաներածված պաշտոնական ուղեկցող գրությամբ,»,

5) Հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել 10.1, 10.2, 10.3 և 10.4 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Լիազոր մարմնի կողմից գրությունները զբոսաշրջային օպերատորներին կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային եղանակով` [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներից զբոսաշրջային օպերատորների կողմից լիազոր մարմնին ներկայացված իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին, որոնք համարվում են զբոսաշրջային օպերատորների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեները:

10.2. Զբոսաշրջային օպերատորները պարտավոր են ապահովել իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի անխափան գործողությունը հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածում:

10.3. Պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության կամ գործողության դադարման դեպքում զբոսաշրջային օպերատորները պարտավոր են այդ մասին փոփոխության կամ դադարման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել լիազոր մարմնին:

10.4. Հավելվածի 10-րդ և 10.1-րդ կետերին համապատասխան էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը համարվում են ստացված, և համապատասխանաբար լիազոր մարմինն ու զբոսաշրջային օպերատորներն այդ մասին համարվում են ծանուցված, եթե առկա է էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:»,

6) 12-րդ կետի 3-րդ ենթակետում «որոնցից առնվազն 5-ը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում,» բառերը փոխարինել «որոնցից առնվազն մեկականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում,» բառերով,

7) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Սույն կարգի 18-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և ցանկից երկու անգամ դուրս եկած զբոսաշրջային օպերատորները չեն կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և ցանկից երկրորդ անգամ դուրս գալուց հետո` մեկ տարվա ընթացքում:»,

8) Հավելվածի ձև 5-ի 2.2.7 կետը «պայմանագրի վաղաժամկետ դադարման» բառերից հետո լրացնել «, չկատարման» բառով,

9) Հավելվածի ձև 5-ը լրացնել 2.2.9 և 2.2.10 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«2.2.9. ապահովել լիազոր մարմին ներկայացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի անխափան գործողությունը զբոսաշրջային օպերատորի` հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածի ընթացքում,

2.2.10. էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության կամ գործողության դադարման դեպքում այդ մասին փոփոխության կամ դադարման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել լիազոր մարմնին:»,

10) Հավելվածի ձև 5-ի 2.3.3 կետում «10-րդ կետին» բառերը փոխարինել «10-րդ և 10.1-րդ կետերին» բառերով,

11) Հավելվածի ձև 5-ի 7.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.2. Հրամանի հավելվածի 18-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և Ցանկից երկու անգամ դուրս գալու դեպքում Զբոսաշրջային օպերատորը չի կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և ցանկից երկրորդ անգամ դուրս գալուց հետո` մեկ տարվա ընթացքում:»:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
31.10.2016
N 1158-Ն
Հրաման