Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

041.0725.100816

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2016 թվականի N 725-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 12-ի N 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 423-Ա, 2011 թվականի հունիսի 15-ի «Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 550-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 24-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1035-Ա որոշումների`

i

1) 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին» բառերով.

2) 2-րդ կետերի 2-րդ ենթակետերում «Սերգեյ Մանասարյանին» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին» բառերով.

3) հավելվածներում`

i

ա) «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով.

բ) «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 462-Ա և 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 464-Ա որոշումների`

i

1) 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին» բառերով.

2) 2-րդ կետերի 2-րդ ենթակետերում «Ս. Մանասարյանին» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին» բառերով:

3) հավելվածներում`

i

ա) «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով.

բ) «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.08.2016
N 725-Ա
Որոշում