Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 17 ...

 

 

040.0765.260716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2016 թվականի N 765-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները հաստատելու մասին» N 1728-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) 2-րդ բաժնի վերնագիրը, 6.8-րդ և 7.1-ին կետերն «արդարադատության գեներալ-մայորի» բառերից առաջ լրացնել «արդարադատության գեներալ-լեյտենանտի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

2) 6.1-ին, 8.4-րդ և 8.8-րդ կետերում «Արդարադատության գեներալ-մայորի» բառերը փոխարինել «Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի» բառերով.

3) 6-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«VI. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ».

 

i

4) 6.8-րդ կետում «հատուկ նշանակության ստորաբաժանման» բառերը փոխարինել «պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների» բառերով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.9-րդ կետով.

i

«6.9. Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրվում է նաև հետևյալ նկարագրությամբ և ձևի համազգեստ`

1) ձմեռային, սև մարզական գլխարկ.

2) սև բերետ.

3) ձմեռային կիսավերարկու` ուսադիրներով:

Կիսավերարկուն սև կտորից է, բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից` հանվող արհեստական մորթուց, հետնամասում` շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը (թիկնոցը), առջևի ներքևի փեշերին` վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված` ներկարված գրպաններից: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան.

4) մարտական բաճկոն-տաբատ` կեպիով, կիսաբամբակյա:

Սև բրեզենտե կտորով և կաշվից, շղթայով, առանց ուսադիրների, առջևի մասի գրպանը կոճկվող կպչունակով` առանց կոճակի, վերևի մասում` բռնակ: Դիմացի մասում տեղադրված մեծ և փոքր գրպաններ, ատրճանակի, ձեռնաշղթայի, ռադիոկապի և փամփշտատուփի համար նախատեսված գրպաններ: Թիկունքին ամրացվում է կտոր` «ՔԿԾ» նշագրմամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» նշագրումը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

Տաբատը` սև կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

Կեպին` սև կտորից: Բաղկացած է թասակից և երկարեցված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքներ: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան.

5) շապիկ:

Սև բրդյա գործվածքից, կլոր վզով, թիկունքի մասում ասեղնագործվում է «ՔԿԾ» նշագրումը.

6) շապիկ` տրիկոտաժե:

ՈՒղիղ ձևվածքով, սև, կարճաթև, կլոր օձիքով.

7) ժիլետ` առանց ուսադիրների:

Ցանցապատ, սև կտորից, կողային գրպաններով, կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով, թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան, իսկ աջ գրպանի վերևի մասում` կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար.

8) մարտական ժիլետ` առանց ուսադիրների.

9) գոտի` սև, սինթետիկ կամ կաշվից:

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են հատուկ հանձնարարությունների կատարման համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ.

10) կոշիկ` կիսաճտքավոր:

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարեցված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը` սև բրեզենտե անջրանցիկ կտորից: Ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով.

11) ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա.

12) ձեռնոց` կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա.

13) սև թիկնոց-ուսնոց:

Սև, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով.

14) սև դիմակ:».

i

6) 8.6-րդ կետում «Արդարադատության գեներալ-մայորից» բառերը փոխարինել «Արդարադատության գեներալ-լեյտենանտից» բառերով.

7) 8.7-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

i

 «Գեներալ-      2           22        25            25».

լեյտենանտ

 

i

8) 9.1-ին կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39, 40, 41, 42, 43, 44 և 45-րդ ենթակետերով, ինչպես նաև «Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողների համազգեստների նկարագիրը և կրելու ժամկետները» վերնագրով նոր` 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 և 59-րդ ենթակետերով.

 

«39. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա, գունաքողարկված 1 հատ     2 տարի

կտորից

 

 40. Ձմեռային դաշտային կոստյում` այդերուկի աղվամազով և   1 հատ     4 տարի

հանովի ուսադիրներով

 

 41. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա,               1 հատ     4 տարի

գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց

կարված օձիքով, հանովի ուսադիրներով

 

 42. Դաշտային պայուսակ                                   1 հատ     5 տարի

 

 43. Դաշտային ամառային կոշիկներ                          1 զույգ   1 տարի

 

 44. Շապիկ` կիսաթև                                       2 հատ     1 տարի

 

 45. Շապիկ` անթև                                         2 հատ     1 տարի

 

Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական

ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու

ժամկետները

 

 46. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով                1 հատ     4 տարի

 

 47. Ձմեռային, սև  մարզական գլխարկ                       1 հատ     3 տարի

 

 48. Մարտական բաճկոն-տաբատ` կեպիով, կիսաբամբակյա         1 լրակազմ 2 տարի

 

 49. Շապիկ` տրիկոտաժե                                    2 հատ     1 տարի

 

 50. Ժիլետ` առանց ուսադիրների                            1 հատ     2 տարի

 

 51. Մարտական ժիլետ` առանց ուսադիրների                   1 հատ     2 տարի

 

 52. Սև  բերետ                                           1 հատ     2 տարի

 

 53. Սև  դիմակ                                           1 հատ     2 տարի

 

 54. Գոտի` սև,  սինթետիկ կամ կաշվից                      1 հատ     2 տարի

 

 55. Կոշիկ` կիսաճտքավոր                                  1 զույգ   1 տարի

 

 56. Ձեռնոց` բրդյա, սև,  հինգմատնյա                      1 զույգ   2 տարի

 

 57. Շապիկ                                               1 հատ     3 տարի

 

 58. Ձեռնոց` կաշվե, սև,  կիսաբաց մատներով, հինգմատնյա    1 զույգ   2 տարի

 

 59. Սև  թիկնոց-ուսնոց                                   1 հատ     2 տարի

 

«.

 

9) 9-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.2-րդ կետով.

i

«9.2. Համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանման նպատակով պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների ծառայողներին դաշտային համազգեստ կարող է տրամադրվել յուրաքանչյուր տարի:».

i

10) 10.1-ին կետն «իրականացնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օպերատիվ ստորաբաժանման» բառերով.

11) 10.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

i

«դ) հատուկ նշանակության»:

2. Սահմանել, որ, որոշման հավելվածի 6.9-րդ կետի լրացմամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից և 2017-2019 թվականների ՄԺԾԾ-ում քրեակատարողական համակարգի պահպանման համար լրացուցիչ հատկացումներ չեն նախատեսվում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2016
N 765-Ն
Որոշում