Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 184 ...

 

 

040.1517.241215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1517-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի N 898 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1844-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման վերնագիրն «ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերով.

i

2) որոշման 1-ին կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքներն ամփոփելու և առաջարկություններ ներկայացնելու կարգը` համաձայն N 7 հավելվածի:».

i

3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 16-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև հուլիսի 30-ը, սույն որոշման N 7 հավելվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ առաջարկությունները.».

4) որոշումը լրացնել նոր` N 7 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 24-ի

N 1517-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2004 թվականի նոյեմբերի 18-ի

N 1844-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական դիտարկումների (մոնիթորինգ) իրականացման արդյունքների և դրանից բխող վերլուծությունների հիման վրա առաջարկություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը յուրաքանչյուր տարի, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 30-ը, հիմք ընդունելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների արդյունքները, կազմակերպությունների գործարար ծրագրերը համապատասխան կազմակերպության և պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հետ քննարկման արդյունքում` համապատասխան պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ տվյալ կազմակերպության մասնավորեցման, բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն պայմանագրով կառավարման հանձնելու, վերակազմակերպման կամ կազմակերպության լուծարման նպատակահարմարության վերաբերյալ:

3. Կազմակերպությունը մասնավորեցման ծրագրում ներառելու, բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման, կազմակերպությունը կոնցեսիոն պայմանագրով կառավարման հանձնելու, կազմակերպությունը վերակազմակերպելու, կանոնադրական կապիտալը նվազեցնելու, ակտիվների արժեքը հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխանեցնելու (վերագնահատելու) կամ կազմակերպության լուծարման գործընթացը նախաձեռնելու համար կարող է հիմք հանդիսանալ հետևյալ ցուցանիշներից որևէ մեկի առկայությունը`

1) հաշվետու տարում կազմակերպության զուտ ակտիվների (սեփական կապիտալի) բացասական մեծությունը.

2) հաշվետու տարում` դրան նախորդող տարվա համեմատությամբ կազմակերպության կուտակած վնասների տարեկան աճը` 50 տոկոսից ավելի չափով:

4. Սահմանել, որ կազմակերպությունը չի կարող առաջարկվել մասնավորեցման, եթե`

1) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ տվյալ կազմակերպությունը ենթակա չէ մասնավորեցման.

2) կազմակերպությունը գործունեություն է ծավալում տնտեսության այն ոլորտներում, որոնցում, համաձայն «Պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, մասնավորեցում չի նախատեսվում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպությունը կոնցեսիոն պայմանագրով կառավարման հանձնելու, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված ձևերից մեկով կազմակերպության վերակազմակերպման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար կարող է հիմք հանդիսանալ հետևյալ հանգամանքներից մեկի առկայությունը`

1) կազմակերպության գործունեությունը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի շրջանակներում` պայմանագրերի հիման վրա.

2) համապատասխան պետական կառավարման լիազոր մարմինը ներկայացրել է կազմակերպության գործունեության բարելավման վերաբերյալ ծրագիր կամ հիմնավորված առաջարկություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ տվյալ կազմակերպությունում մասնավոր կառավարման ներդրման համար:

6. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված որևէ ցուցանիշի առկայության դեպքում, եթե կազմակերպությունը չի բավարարում սույն կարգի 4-րդ կետում նշված սահմանափակումները և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պահանջներից որևէ մեկը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, համաձայնեցնելով համապատասխան պետական կառավարման լիազոր մարմնի հետ, կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն կազմակերպության լուծարման վերաբերյալ:

7. Կազմակերպության լուծարման մասին վերջնական որոշման ընդունումից առաջ տվյալ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության անունից պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմնի կամ աուդիտորական կազմակերպության կողմից (եթե աուդիտորական կազմակերպության վարձատրության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցներ չեն պահանջվում) իրականացվում է աուդիտ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2015
N 1517-Ն
Որոշում