105.0244.260815
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 08 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10515376
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 օգոստոսի 2015 թվականի N 244-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 342-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) հրամանի վերնագրում, տեքստում և հավելվածի վերնագրում «արտադրության» բառը փոխարինել «արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման)» բառերով.
2) հրամանի հավելվածի ցանկում`
ա. «34000000 00 00 0» ծածկագրի «Թափոնների անվանումը» սյունակում «Արդյունահանման թափոններ» բառերը փոխարինել «Օգտակար հանածոների արդյունահանման թափոններ» բառերով.
բ. «34500000 00 00 0» և «34700000 00 00 0» ծածկագրերի տողերը հանել.
գ. «34000000 00 00 0» ծածկագրի տողից հետո ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
._________________________________________________________________________.
|«34000100 01 00 0|Բաց եղանակով օգտակար հանածոների | |
| |արդյունահանումից առաջացած | |
| |մակաբացման ապարներ | |
|_________________|__________________________________|____________________|
|34000110 01 99 5 |Ժայռային մակաբացման ապարներ | |
|_________________|__________________________________|____________________|
|34000120 01 99 5 |Փխրուն մակաբացման ապարներ | |
|_________________|__________________________________|____________________|
|34000130 01 99 5 |Կավային մակաբացման ապարներ»: | |
._________________________________________________________________________.
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: