Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԸՆԴՈ ...

 

 

040.0945.180815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2015 թվականի N 945-Ա

 

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 13-Ն որոշման 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող` 6291.6 քառ. մետր մակերեսով շենք շինությունների (գլխավոր մասնաշենք` 5899.9 քառ. մետր, օժանդակ շինություն` 358.2 քառ. մետր, ենթակայան` 23.4 քառ. մետր, պարիսպ` 10.1 քառ. մետր, 56.6 խոր. մետր) և 0.43602 հեկտար հողամասի (այսուհետ` անշարժ գույք) տարածքում «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության և «Ախուրյանի կոոպշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համատեղ (joint venture) կատարված վերանորոգման աշխատանքների` 1,603,207,258 դրամ 80 լումա հաշվեկշռային արժեքով արդյունքը, որը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ընդունվել է 2014 թվականի փետրվարի 28-ի Շինարարության ավարտական ակտի և Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի համաձայն, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնվում է անհատույց գործարքի միջոցով:

2. Առաջարկել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 1-ին կետում նշված վերանորոգման աշխատանքների արդյունքն անհատույց գործարքի միջոցով մեկամսյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և թույլատրել վերջինիս անշարժ գույքից երրորդ անձանց անհատույց օգտագործման կամ վարձակալության հանձնել տարածքներ անհատույց օգտագործման ամբողջ ժամանակահատվածում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անհատույց գործարքի միջոցով արդյունքների ընդունումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ կնքելով եռակողմ պայմանագիր.

2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո վերանորոգման աշխատանքների արժեքն արտացոլել հաշվապահական հաշվեկշռում.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ տարածքի սեփականատերը համաձայն է, որպեսզի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ըստ անհրաժեշտության, տարածքում կատարի փակ և բաց լարանցումներ, անցկացնի հաղորդակցության ուղիներ, իրականացնի վերանախագծումներ և վերասարքավորումներ, միջնապատերի վերակառուցման աշխատանքներ (այսուհետ` անբաժանելի բարելավումներ), ընդ որում` այդ դեպքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իրավունք չունի հատուցում պահանջելու տարածքի սեփականատիրոջից անբաժանելի բարելավումների արժեքի չափով:

i

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 924-Ն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի

13-ի N 924-Ն որոշումն ուժի մեջ է մտել 27.08.15 թվականից

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.08.2015
N 945-Ա
Որոշում