Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N ...

 

 

118.0358.160615

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        06            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815234

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 հունիսի 2015 թվականի N 358-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 7-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ (պարզեցված), տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկների ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 7-ի N 175-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 417-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) հրամանով հաստատված N 1 հավելվածի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ»-ի լրացման կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. [1.13] սյունակում լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտներից օրենսդրությամբ սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված եկամտային հարկի գումարը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված (վարձու) աշխատողի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից:»,

i

2) հրամանով հաստատված N 3 հավելվածի «Տարեկան եկամուտների մասին հաշվարկ» և N 4 հավելվածի «Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ» ձևերում «Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ» բաժինը և դրա լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և

եկամտային հարկ

 

.____________________________________________________________________.

|Եկամուտների տեսակ                       |Եկամուտ |Դրույքաչափ |Հարկ  |

|                                        |[2.1]   |[2.2]      |[2.3] |

|________________________________________|________|___________|______|

|1. Ռոյալթի [2.4]                        |        |    10%    |      |

|________________________________________|________|___________|______|

|2. Տոկոս [2.5]                          |        |    10%    |      |

|________________________________________|________|___________|______|

|3. Վարձավճար [2.6]                      |        |    10%    |      |

|________________________________________|________|___________|______|

|3.1. Անշարժ գույքի վարձավճարի 58,35 մլն |        |    10%    |      |

|դրամը գերազանցող գումար [2.6.1]         |        |           |      |

|________________________________________|________|___________|______|

|4. Գույքի օտարման դիմաց եկամուտ [2.7]   |        |    10%    |      |

|_____________________________________________________________|______|

|                                               Ընդամենը [2.8]|      |

.____________________________________________________________________.

 

10. 2-րդ բաժնում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ [3.1]-րդ տողի) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտները (ռոյալթի, տոկոս, վարձավճար, գույքի օտարման դիմաց եկամուտ), որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով, ընդ որում` ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները

11. [2.1] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ստացած` ռոյալթիները (տող [2.4]), տոկոսները (տող [2.5]), վարձակալության դիմաց հատուցումը (հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված վարձավճարները` տող [2.6], հարկային տարվա ընթացքում բոլոր աղբյուրներից, այդ թվում հարկային գործակալներից, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58,35 մլն դրամը գերազանցող գումարները` տող [2.6.1]), ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը (տող [2.7]), այնուհետև` [2.2] սյունակում նշված են եկամուտների այդ տեսակների համար եկամտային հարկի դրույքաչափերը և [2.3] սյունակում լրացվում են [2.4], [2.5], [2.6], [2.6.1] և [2.7] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտային հարկի գումարները (սյունակ[2.3]=սյունակ[2.1]x սյունակ[2.2])

12. [2.8] տողում (սյունակ[2.3]) լրացվում է [2.4], [2.5], [2.6], [2.6.1] և [2.7] տողերում նշված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող[2.8]= սյունակ[2.3]-ի տողերի հանրագումարը):»:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
05.06.2015
N 358-Ն
Հրաման