118.0366.160615
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 06 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815235
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 հունիսի 2015 թվականի թիվ 366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի ապրիլի 13-ի «Շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը հաստատելու մասին» N 220-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը.
i
1. Հրամանի հավելվածով հաստատված ցանկում լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.
._____________________________________________________________________.
|3.25 |Հեռախոսակապի |3.25.1 |Ֆիքսված հեռախոսակապի |
| |ծառայություններ | |ծառայություն |
| | |________|____________________________|
| | |3.25.2 |Շարժական հեռախոսակապի |
| | | |ծառայություն |
| | |________|____________________________|
| | |3.25.3 |Հեռախոսակապի այլ |
| | | |ծառայություններ |
._____________________________________________________________________.
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: