Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 15 ...

 

 

040.0478.120515

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2015 թվականի N 478-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 49,902.5 հազ. դրամ, որից` 2015 թվականի առաջին կիսամյակում` 26,664.6 հազ. դրամ, ինն ամսում` 49,902.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառատնտեսության Էրեբունու անտառապետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում (2-րդ փուլ) շուրջ 31 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների իրականացման համար` 4,170.0 հազ. դրամ.

2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառատնտեսություն» մասնաճյուղի 100 հեկտար տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար` 14,730.0 հազ. դրամ.

3) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գյումրի անտառատնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար` 2,500.0 հազ. դրամ.

4) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արծվաբերդի անտառատնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար` 5,280.0 հազ. դրամ.

5) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ճամբարակի անտառատնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար` 4,890.0 հազ. դրամ.

6) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով` 18,332.5 հազ. դրամ:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 1 և 2 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2015
N 478-Ն
Որոշում