(ուժը կորցրել է 20.05.17 թիվ 230-Ն հրաման)
i
118.0179.100415
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 04 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2015 թվականի թիվ 179-Ն
i
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 673-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 95-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի օգոստոսի 6-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» N 673-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2015 թ. ապրիլի 1-ի
N 179-Ն հրամանի
Պայմանագրի կողմ Պատվիրատու
_________________________ _________________________
_________________________ _________________________
գտնվելու վայրը_____________ գտնվելու վայրը _______________
հհ _______________________ հհ__________________________
_________________________ ____________________________
հվհհ____________________ հվհհ_______________________
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
«____»___________ «20 թ.
Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը`
__________________________________________________________________
__________________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն` ի դեմս ___________________________________________ և
Պայմանագրի կողմը` ի դեմս___________________________, հիմք ընդունելով
Պայմանագրի կատարման վերաբերյալ «____» «__________________» 20 թ. կազմված` գնման հայտը նախագծած ներկայացուցչի N եզրակացությունն այն մասին, որ Պայմանագրով նախատեսված` ստորև նշված մատակարարումները, աշխատանքները կամ ծառայությունները համապատասխանում են Պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը կատարել է հետևյալ աշխատանքները, կամ մատուցել է հետևյալ ծառայությունները, կամ մատակարարել է հետևյալ ապրանքները`
._________________________________________________________________.
|N |Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված |
| | ծառայությունների |
| |______________________________________________________________|
| |անվանումը|տեխնիկական|քանակական |կատարման |Վճարման|Վճարման |
| | |բնութագրի |ցուցանիշը |ժամկետը |ենթակա |ժամկետը |
| | |համառոտ |___________|___________|գումարը|/ըստ |
| | |շարադրանքը|ըստ |փաս-|ըստ |փաս-|/հազար |վճարման |
| | | |պայմա-|տացի|պայմա-|տացի|դրամ/ |ժամանակա-|
| | | |նագրով| |նագրով| | |ցույցի/ |
| | | |հաս- | |հաս- | | | |
| | | |տատված| |տատված| | | |
| | | |գնման | |գնման | | | |
| | | |ժամա- | |ժամա- | | | |
| | | |նակա- | |նակա- | | | |
| | | |ցույցի| |ցույցի| | | |
|__|_________|__________|______|____|______|____|_______|_________|
|__|_________|__________|______|____|______|____|_______|_________|
|__|_________|__________|______|____|______|____|_______|_________|
._________________________________________________________________.
Վերոհիշյալ մատակարարումների, աշխատանքների կամ ծառայությունների կատարման կամ մատուցման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Աշխատանքը հանձնեց Աշխատանքը ընդունեց
___________________________ ___________________________
ստորագրություն ստորագրություն
___________________________ ___________________________
ազգանուն, անուն ազգանուն, անուն
Կ.Տ. Կ.Տ.
Ընդ որում, Հավելվածով սահմանված` Հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ`
1. «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը:
2. «Պայմանագրի կողմը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը:
3. Աշխատանքների դեպքում «Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը» բառերից հետո լրացվում է «կատարել է հետևյալ աշխատանքները», ծառայությունների դեպքում` «մատուցել է հետևյալ ծառայությունները», իսկ ապրանքների դեպքում «մատակարարել է հետևյալ ապրանքները» բառերը:
4. Սյունակի «քանակական ցուցանիշը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
5. Սյունակի «քանակական ցուցանիշը փաստացի» բաժնում լրացվում է տվյալ ժամանակահատվածում պատվիրատուի ընդունմանը ներկայացված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
6. Սյունակի «Կատարման ժամկետը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար պայմանագրով սահմանված ժամկետը:
7. Սյունակի «Կատարման ժամկետը փաստացի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման փաստացի ժամկետը:
8. Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:
9. Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետը:
10. «Աշխատանքն ընդունեց» բաժինը ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի կողմից, իսկ կնքվում է տվյալ պատվիրատուի աշխատակազմի կնիքով, իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` տվյալ մարմնի կնիքով:
11. Սույն հանձնման-ընդունման արձանագրությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերող կետերը օրինակելի ձևից հանվում են: