040.0333.080415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2015 թվականի N 333-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՐԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ՈՒրասարի գյուղական համայնքի ղեկավար Սուրիկ Կիրակոսյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի ՈՒրասարի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի առաջին կիսամյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 1,002,600.0 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 1,115.4 դրամ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին N 32 ընտրատարածքային և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ՈՒրասարի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման և վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի ապրիլի 2-ի
N 333-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՐԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.____________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը |
|ը/կ| |(դրամ) |
|___|_____________________________________________|__________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ | |
|___|_____________________________________________|__________|
| |այդ թվում` | |
|___|_____________________________________________|__________|
| |1) հանձնաժողովի նախագահի | 132280.00|
|___|_____________________________________________|__________|
| |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի | 132280.00|
|___|_____________________________________________|__________|
| |3) հանձնաժողովի քարտուղարի | 132280.00|
|___|_____________________________________________|__________|
| |Ընդամենը | 396840.00|
.____________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի ապրիլի 2-ի
N 333-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՐԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.________________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը |
|ը/կ| |(դրամ) |
|___|_________________________________________________|__________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ | 595260.00|
|___|_________________________________________________|__________|
| |այդ թվում | |
|___|_________________________________________________|__________|
| |1) հանձնաժողովի նախագահի | 132280.00|
|___|_________________________________________________|__________|
| |2) հանձնաժողովի քարտուղարի | 66140.00|
|___|_________________________________________________|__________|
| |3) հանձնաժողովի անդամների (6 անդամ x 66140 դրամ) | 396840.00|
|___|_________________________________________________|__________|
|2. |Տրանսպորտային նյութեր | 5000.00|
|___|_________________________________________________|__________|
|3. |Կապի ծառայություններ | 1000.00|
|___|_________________________________________________|__________|
|4. |Գրասենյակային նյութեր և հագուստ | 3000.00|
|___|_________________________________________________|__________|
| |ընդամենը | 604260.00|
|___|_________________________________________________|__________|
| |Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն | 1500.00|
| |(286 ընտրող + 286 x 0.03) x 5 դրամ) | |
|___|_________________________________________________|__________|
| |Ընդամենը | 605760.00|
.________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի ապրիլի 2-ի
N 333-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՐԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
._____________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը |
|ը/կ| |(դրամ) |
|___|______________________________________________|__________|
|1. |Գրասենյակային նյութեր և հագուստ | |
|___|______________________________________________|__________|
| |(ընտրողների ցուցակներ, 286 ընտրող x 3.9 դրամ) | 1115.40|
|___|______________________________________________|__________|
| |Ընդամենը | 1115.40|
._____________________________________________________________.
_______________________________________________
ԻՐՏԵԿ - NN 4, 5 և 6 հավելվածները չեն բերվում