116.0045.200215
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 02 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11615056
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
12 փետրվարի 2015 թվականի N 45-Ն
i
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 116-040 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2007 թվականի նոյեմբերի 28-ի «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթները, Հայաստանի Հանրապետության «Իրավական ակտերի մասին» օրենքի 72-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 14-ի N 401 որոշման 1-ին կետով և երկաթուղային տրանսպորտի համակարգի ներդաշնակ գործունեությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության և հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2000 թվականի նոյեմբերի 17-ի «Երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների ծառայողական քննության և հաշվառման կարգի վերաբերյալ հրահանգի հաստատման մասին» N 116-040 հրամանը:
3. Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի, այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների ծառայողական քննության և հաշվառման կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թվականի փետրվարի 12-ի
N 45-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության և հաշվառման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը կիրառվում է ընդհանուր օգտագործման ու ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի, այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների ծառայողական քննության և հաշվառման ժամանակ:
3. Սույն Կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները
1) Գնացքների խորտակում` ընդհանուր օգտագործման և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում ուղևորատար կամ բեռնատար գնացքների բախումն այլ գնացքների կամ շարժակազմի հետ, ուղևորատար կամ բեռնատար գնացքներում շարժակազմի արտանկումները, որոնց արդյունքում զոհվել կամ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել մարդիկ կամ վնասվել են լոկոմոտիվները և վագոնները, հետագա շահագործման համար դառնալով ոչ պիտանի:
2) Վթար`
ա. Ընդհանուր օգտագործման և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում ուղևորատար կամ բեռնատար գնացքների բախումն այլ գնացքների կամ շարժակազմի հետ, ուղևորատար կամ բեռնատար գնացքներում շարժակազմի արտանկումները, որոնք չունեն գնացքների խորտակման պատճառով առաջացող հետևանքները, սակայն որոնց արդյունքում լոկոմոտիվներն ու վագոնները վնասվել են ԸՆ-2 (ընթացիկ նորոգում-2) և դեպոյական կամ առավել բարդ նորոգումներին համապատասխանող ծավալներով,
բ. ընդհանուր օգտագործման և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում ուղևորատար կամ բեռնատար գնացքների բախումն այլ գնացքների կամ շարժակազմի հետ, ուղևորատար կամ բեռնատար գնացքներում շարժակազմի արտանկումները, որոնք չունեն գնացքների խորտակման պատճառով առաջացող հետևանքները, սակայն որոնց արդյունքում լոկոմոտիվներն ու վագոնները վնասվել են հիմնական նորոգումներին համապատասխանող ծավալներով,
գ. մանևրների, կառախմբերի կազմավորման և այլ տեղաշարժերի ժամանակ երկաթուղային շարժակազմի բախումները և արտանկումները, որոնց արդյունքում զոհվել կամ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել մարդիկ կամ լոկոմոտիվներն ու վագոնները վնասվել և հետագա շահագործման համար դարձել են ոչ պիտանի:
3) Ընդհանուր օգտագործման և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում ավտոտրանսպորտային միջոցների ու այլ ինքնագնաց տեխնիկայի չարտոնված երթևեկության հետ կապված պատահարներ`
ա. երկաթուղային գծանցներից դուրս գնացքի, այդ թվում` միայնակ գնացող լոկոմոտիվի ավտոտրանսպորտային միջոցների ու այլ ինքնագնաց տեխնիկայի հետ բախվելը, որի արդյունքում զոհվել կամ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել մարդիկ կամ
բ. վնասվել է երկաթուղային շարժակազմը կամ
գ. ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որի ժամանակ տուժել կամ խախտվել են մարդկանց կենսագործունեության պայմանները:
4) Երկաթուղային գծանցներում տեղի ունեցած պատահարներ`
ա. սահմանված երկաթուղային գծանցներում գնացքի, այդ թվում` միայնակ գնացող լոկոմոտիվի ավտոտրանսպորտային միջոցների ու այլ ինքնագնաց տեխնիկայի հետ բախվելը, որի արդյունքում զոհվել կամ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել մարդիկ կամ
բ. վնասվել է երկաթուղային շարժակազմը կամ
գ. ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որի ժամանակ տուժել կամ խախտվել են մարդկանց կենսագործունեության պայմանները:
Երկաթուղային գծանցներում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողի (այսուհետ` երկաթուղային տրանսպորտի սուբյեկտ) և ավտոտրանսպորտային միջոցների ու այլ ինքնագնաց տեխնիկայի վարորդների կամ հետիոտների մեղքով առաջացած պատահարները հաշվառվում են միմյանցից առանձին:
5) Վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ տեղի ունեցած պատահարներ`
Վագոնի կամ բեռնարկղի վնասվածքի, փաթեթավորման վնասվածքի, վագոնի դռնակների ոչ կիպ փակվելու, վագոն-գլանատակառի կաթսայի, կաթսայի ամրանների, դատարկման սարքի վնասվածքների (թերությունների) հետևանքով վտանգավոր բեռների թափվելը, ինչը վնաս է հասցրել մարդկանց կյանքին և առողջությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին, շրջակա միջավայրին:
6) Երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարներ`
Մարմնական վնասվածքը, մասնագիտական սուր հիվանդությունը (թունավորում), ջերմային հարվածը, այրվածքը, ցրտահարությունը, ջրախեղդումը, էլեկտրական հոսանքի կամ կայծակի հարվածը, վթարի, հրդեհի, տարերային աղետի (երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ, փոթորիկ և այլն), կենդանիների, միջատների և բուսական ու կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների հետ շփման հետևանքով ստացված մարմնական վնասվածքները, որոնք հանգեցրել են երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց ժամանակավոր անաշխատունակության կամ հաշմանդամության, կամ մահվան:
7) Սույն կարգի մեջ օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությունը:
II. Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և
երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության
անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի,
այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտում արտադրությանը
չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների ծառայողական
քննությունը
1. Երկաթուղային տրանսպորտի սուբյեկտներն իրենց կողմից սպասարկվող տարածքներում առաջացած երկաթուղային տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի, այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների մասին հեռախոսային, հեռագրային կամ էլեկտրոնային կապի միջոցով անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում տեղեկացնում է երկաթուղային տրանսպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմնին և երկաթուղային շարժակազմ տնօրինողին:
Էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության www.mtc.am պաշտոնական կայքին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության [email protected] հասցեին: Ընդ որում, էլեկտրոնային հաղորդագրությունը պետք է ուղարկվի ստացման մասին ծանուցումով, իսկ եթե ուղարկողը 15 րոպեի ընթացքում հաղորդագրությունը ստանալու վերաբերյալ հաղորդակցություն չի ստանում, ապա պարտավոր է ձեռնարկել բոլոր այլ միջոցները տեղեկացնելու համար:
Հաղորդագրությունը պետք է պարունակի տեղեկատվություն պատահարի ժամի, վայրի, դեպքի մասին տեղեկացված և դեպքի վայր մեկնած անձանց մասին /Ա.Ա.Հ, պաշտոն, հեռախոս/, պատահարի հետևանքով տուժած անձանց քանակի մասին, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի սուբյեկտների կողմից ձեռնարկվող միջոցառումների և դեպքի վայր մեկնել պատրաստվող անձանց մասին /Ա.Ա.Հ, պաշտոն, հեռախոս/:
2. Ծառայողական քննությունը և համապատասխան արձանագրության կազմումը կատարվում են երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի, այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների յուրաքանչյուր դեպքի համար:
3. Կայարանի տարածքում կամ երկաթուղային վազուրդում մարդկանց վրա շարժակազմի վրաերթի, երկաթուղու հողաշերտում մահացած կամ վիրավոր մարդու հայտնաբերման դեպքում, երկաթուղային տրանսպորտի յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է.
1) տուժածին ցույց տալ առաջին օգնություն, հայտնել բուժկետ (մոտակա կայարանում դրա առկայության դեպքում) կամ կանչել շտապ օգնություն, իսկ դրանց բացակայության դեպքում, ձեռնարկել միջոցներ գնացքը կանգնեցնելու` տուժածին մինչև մոտակա բուժկետ տեղափոխելու համար,
2) ձեռք չտալ դիակին, եթե այն չի գտնվում շարժակազմի ընթացքի գոտում: Հակառակ դեպքում, գնացքների ընթացքը կասեցվում է մինչև համապատասխան պաշտոնատար անձանց ժամանելը,
3) անհապաղ տեղեկացնել դեպքի մասին մոտակա կայարանի հերթապահին,
4) մարդկանց գնացքով վրաերթի, երկաթուղու հողաշերտում իր վարած գնացքից տուժած մարդ նկատելու դեպքում, մեքենավարը, կանգնեցնելով գնացքը, պետք է դեպքի մասին անհապաղ հայտնի մոտակա կայարանի հերթապահին: Կայարանի հերթապահը ստացած տեղեկությունը հաղորդում է ընթացքային դիսպետչերին, որն էլ ապահովում է սույն Կարգով նախատեսված մարմինների և պաշտոնատար անձանց իրազեկումը համաձայն իր պաշտոնական հրահանգի սույն կարգում նախատեսված ժամկետում և հետո գործում է ըստ նրանց ցուցումների:
4. Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների ծառայողական քննություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվում է մշտական գործող հանձնաժողով` կազմված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու երկաթուղային տրանսպորտի սուբյեկտների աշխատակիցներից (համաձայնությամբ):
Հանձնաժողովի նախագահն երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման յուրաքանչյուր կոնկրետ միջադեպի, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարի ծառայողական քննություն անցկացնելու համար հանձնաժողովի կազմից կարող է ձևավորել աշխատանքային խումբ: Հանձնաժողովի նախագահը ծառայողական քննության աշխատանքներին կարող է ներգրավել նաև երկաթուղային տրանսպորտի սուբյեկտների այլ ներկայացուցիչների, ինչպես նաև գիտահետազոտական և ուսումնական հաստատությունների մասնագետների ու համապատասխան իրավասություն ունեցող այլ անձանց:
Հանձնաժողովի նախագահը և իր կողմից ձևավորված ծառայողական քննություն անցկացնելու համար աշխատանքային խումբը մեկնում են տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման դեպքի վայր ոչ ուշ, քան դեպքը տեղի ունենալուց հետո երեք ժամ երեսուն րոպեից մինչև չորս ժամվա ընթացքում, դեպքի վայրում կազմակերպում ծառայողական քննության իրականացման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները և սույն կարգով սահմանված գործառույթներին համապատասխան կատարում են դեպքի առաջացման հանգամանքների ու պատճառների ծառայողական քննություն:
5. Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի, այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների ծառայողական քննության խնդիրներն են.
1) տուժածներին օգնություն ցույց տալու, երթևեկությունը վերականգնելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը, նմանատիպ դեպքերը կանխելը,
2) երթևեկության անվտանգությունը կանոնակարգող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին երկաթուղային շարժակազմի փաստացի վիճակի, ինչպես նաև ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օբյեկտների համապատասխանության գնահատումը:
6. Ծառայողական քննության աշխատանքների իրականացման համար երկաթուղային տրանսպորտի սուբյեկտները տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման, այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների վերաբերյալ համապատասխան նյութերը մեկօրյա ժամկետում տրամադրում են հանձնաժողովին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներկայացնում են այլ իրավասու մարմիններին:
7. Ծառայողական քննության ընթացքում երկաթուղային տրանսպորտի սուբյեկների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովի կողմից տեղում իրականացվում են հետևյալ գործողությունները.
1) առգրավվում է արագաչափման ժապավենը կամ երթևեկության պարամետրերի գրանցման համակարգի տեղեկատվության կուտակիչը, գնացքի թերթիկի բնօրինակը, գնացքը արգելակներով ապահովվածության մասին տեղեկանքը, լոկոմոտիվային մատյանը (ՏՈՒ 152) և շարժման արագության սահմանափակման մասին նախազգուշացումը.
2) կազմվում է գծի վնասման և շարժակազմի տեղաբաշխման սխեման, դրա վրա նշելով նաև ռելսերի վրայից շարժակազմի դուրս գալու հետքերը` դրանք կապելով կիլոմետրի և պիկետի հետ և շարժակազմի գծից դուրս գալու սկզբի ու կանգնելու տեղը.
3) կատարվում է երկաթուղային շարժակազմի ընդհանուր տեսքի ու հետևանքների, ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, հայտնաբերված կողմնակի առարկաների ու երկաթուղային շարժակազմի հանգույցների լուսանկարահանում.
4) կազմվում են տրանսպորտային պատահարի տեղազննման և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված այլ միջադեպերի, ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի ու շարժակազմի հետ կապված այլ փաստաթղթեր.
5) վերցվում են տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված այլ միջադեպերի հետ առնչվող անձանց, ինչպես նաև այլ ականատեսների գրավոր բացատրությունները (անհրաժեշտության դեպքում օգտագործելով նաև ձայնատեսագրումներ).
6) արձանագրվում են տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված այլ միջադեպերի տվյալ պահի եղանակային պայմանները:
8. Երկաթուղային տրանսպորտի սուբյեկտները պարտավոր են ծառայողական քննության ամբողջ ժամանակահատվածում պահպանել բոլոր այն փաստաթղթերը, գծի վերին կառույցի տարրերը, երկաթուղային շարժակազմի մեքենամասերը (դետալները) և այլ առարկաները, որոնք կարող են նշանակություն ունենալ տրանսպորտային պատահարների պատճառների սահմանման ժամանակ: Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը, մեքենամասերը և առարկաները հետազոտման կամ փորձարկման ուղարկելու և դրանց պահպանման ժամկետների մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից:
9. Ծառայողական քննության նյութերի և անցկացրած ստուգումների հիման վրա երկաթուղային տրանսպորտի սուբյեկտները մշակում և իրականացնում են միջոցառումներ` տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված այլ միջադեպերի կրկնությունը կանխելու ուղղությամբ:
III. Տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի
շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների
խախտման հետ կապված այլ միջադեպերի ծառայողական քննության
արդյունքների ձևակերպման կարգը
1. Ծառայողական քննության ավարտից հետո արդյունքների հիման վրա հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է արձանագրություն համաձայն սույն կարգի Ձև 1-ի և տեխնիկական եզրակացություն համաձայն սույն կարգի Ձև 2-ի տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված այլ միջադեպերի պատճառների վերաբերյալ, որը ստորագրվում է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցած բոլոր անդամների կողմից:
2. Հանձնաժողովը ծառայողական քննության ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ամփոփած անհրաժեշտ նյութերը, այդ թվում` արձանագրությունը և տեխնիկական եզրակացությունը, համապատասխան առաջարկություններով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին կամ ոլորտը համակարգող նախարարի առաջին տեղակալին:
3. Ծառայողական քննության նյութերում պետք է պահվեն.
1) ծառայողական քննության արձանագրությունը,
2) տեխնիկական եզրակացությունը,
3) տուժածների ցուցակը` նախնական ախտորոշումներով,
4) երկաթուղային շարժակազմի և ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների ու (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վնասվածքների վերաբերյալ ակտը,
5) փաստի վերաբերյալ ձայնագրումների և տեսագրումների, կինոնկարահանումների և այլ եղանակների կիրառմամբ ստացված նյութերը, որոնք հաստատում են տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների հետ կապված այլ միջադեպերի պատճառները,
6) սխեմաները` տրանսպորտային պատահարի հետևանքով ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի շարժակազմի ու ենթակառուցվածքի օբյեկտների և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վնասվածքների և պահպանության նորմաներից շեղումների նշումով,
7) արագաչափման ժապավենի և երթևեկության պարամետրերի գրանցման համակարգի կուտակչում եղած քննվող դեպքի հետ առնչվող տեղեկատվության վերծանման նյութերը (նշելով բնագրի պահման տեղը),
8) ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վիճակի ակտերը, որոնք առնչություն ունեն քննվող դեպքի հետ,
9) գնացքների թերթիկների բնօրինակը,
10) կատարված փորձարկումների և հաշվարկների արդյունքները (եթե այդպիսիք կատարվել են),
11) ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի ու շարժակազմի օգտագործման վերաբերյալ սահմանված հաշվառման հաշվետվությունների ձևերի պատճենները` տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված այլ միջադեպերի պատճառներին վերաբերող մասով,
12) օդերևութաբանական տեղեկանքը,
13) տեղեկություններ կատարվածի հետ առնչվող անձանց մասին, նրանց բացատրությունները, տեղեկություններ աշխատանքի ու հանգստի ռեժիմի վերաբերյալ, տեխնիկական շահագործման կանոնների, այլ նորմատիվ փաստաթղթերի և պաշտոնական հրահանգների իմացության վերջին ստուգումների արդյունքները, ինչպես նաև բժշկական վկայագրման մասին եզրակացությունը, որի անհրաժեշտությունը սահմանվում է յուրաքանչյուր առանձին դեպքում:
IV. Տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի
շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման
հետ կապված միջադեպերի, այդ թվում նաև` երկաթուղային
տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ
պատահարների հաշվառումը
1. Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերը, այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարները հաշվառում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության ու երկաթուղային տրանսպորտի սուբյեկտների կողմից, ըստ տեխնիկական եզրակացություններում նշված պատճառների:
2. Երկաթուղային տրանսպորտի սուբյեկտները յուրաքանչյուր ամիս, բայց ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն թույլ տված տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների վերաբերյալ:
3. Երկաթուղային տրանսպորտի սուբյեկտները յուրաքանչյուր եռամսյակ, բայց ոչ ուշ, քան եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 10-ը տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը թույլ տված տրանսպորտային պատահարների, այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների վերաբերյալ դատական մարմինների կողմից ընդունված որոշումների մասին:
Ձև-1
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպի, ինչպես նաև (կամ) երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարի ծառայողական քննության
Կազմված է _____ _________________ 20 թ.
_________________________________________________________________
/կայարան, վազուրդ/
1. /տեղում քննություն կատարող անձանց պաշտոնները և ազգանունները/
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
որ 20 թ. _______________ ժամը ____________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
/կայարան, ուղեբաժանք, վազուրդ, կիլոմետր, պիկետ/
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
2. Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված պատահար կամ միջադեպ, որը թույլ է տրվել գնացքի երթևեկության ընթացքում, ինչպես նաև (կամ) երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարը`
_________________________________________________________________
________________________ /պատահարի կամ այլ միջադեպի հանգամանքների
տեսակը և համառոտ նկարագրությունը/ _____________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
3. Եղանակը և տեսանելիության պայմանները`
_________________________________________________________________
/օդի ջերմաստիճանը, քամի, մութ կամ լուսավոր լինելը, պարզ
_________________________________________________________________
կամ ցածր տեսանելիություն` մառախուղ, անձրև, ձյուն/
_________________________________________________________________
_________________________________________________________________
4. Հետևանքները`
_________________________________________________________________
/շարժակազմի, գծի վնասում, երթևեկության հետաձգում,
_________________________________________________________________
մանևրային աշխատանքի խախտում/
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
5. Տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտում, այդ թվում նաև (կամ) երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարը
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
6. Տվյալներ` մեղավորների վերաբերյալ /պաշտոն, ազգանուն, սկզբնատառերը, ծննդյան տարեթիվ, տրանսպորտում և զբաղեցրած պաշտոնում աշխատանքի ստաժ, աշխատանքի վայրում գտնվելու տևողությունը, աշխատանքից առաջ հանգստի տևողությունը, Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնների խախտման համար նախկինում ենթարկվել է պատասխանատվության և երբ, խոտան աշխատանքում, խորտակումներ, վթարներ/
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
7. Դժբախտ պատահարի հետևանքը
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
(մահացու, ծանր վնասվածքներ)
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
8. ՈՒր և երբ (ժամերը, րոպեները) է տեղափոխվել տուժածը (տուժածները)
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
9. Ծառայողական քննությունը իրականացնող հանձնաժողովի եզրակացությունը.
1) Դժբախտ պատահարի պատճառները
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
2) Անմիջական ու անուղղակի մեղսակիցները և ինչումն է կայանում նրանց մեղքը
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
3) Ինչպիսի միջոցառումներ է անհրաժեշտ անցկացնել նույնանման դեպքերը կանխարգելելու համար
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
10. Ծանոթագրություն` արձանագրությանը պետք է կցված լինեն շարժակազմի և գծի վնասվածքների չափի և բնույթի վերաբերյալ փաստաթղթեր:
Ստորագրությունները`
1.
2.
3.
Ձև-2
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երթևեկության անվտանգության ու երկաթուղային տրանսպորտի տեխնիկական շահագործման կանոնների խախտման հետ կապված միջադեպերի մասին
Կազմված է _____ _________________ 20 թ.
_________________________________________________________________
/վայրը` կայարան, վազուրդ/
_________________________________________________________________
_________________________________________________________________
1. Գնացքի երթուղին

2. Գնացքի կազմում գտնվող շարժակազմի քանակը ______________________
3. _______________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ /դեպքի անվանումը և վայրի հասցեն` կայարան, ուղեբաժանք, վազուրդ, կիլոմետր, պիկետ/ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________
4. Շարժակազմի տեխնիկական վիճակը մինչև դեպքը
_________________________________________________________________
/հաստատող փաստաթղթի անվանումը և դրա պատճենը կցել գործին/
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
5. Վնասված շարժակազմի տեխնիկական վիճակը դեպքից հետո
_________________________________________________________________
_________________________________________________________________
/նկարագրել առանձին-առանձին/

6. Գնացքի վթարի ենթարկվելու պատճառները`
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
7. Եզրակացություն, այդ թվում նաև, այդպիսի դեպքերից խուսափելու
միջոցառումները` _________________________________________________