Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
24 փետրվարի 2015 թ.
պետական գրանցման թիվ 05015064

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 փետրվարի 2015 թվականի թիվ 10-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերից ստացվող հաշվետվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտի փոփոխություններին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակը լրացնել նոր` 33-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`

 

33 Հաշվետվություն դրամային ակտիվների ռիսկի կշիռներով կշռվող արտարժութային ակտիվների վերաբերյալ 37 ամսական
(առկայության դեպքում)

 

i

2) Կանոնակարգ 3-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Թիվ 4 հաշվետվությունը բաղկացած է երկու էջից:

Հաշվետվության 1-ին էջում ներկայացվում են բոլոր արժույթներով ներգրավված միջոցները (անվանական գումարների (մայր գումարների) մնացորդները) դրամական արտահայտությամբ, հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Ներգրավված միջոցների խմբավորումը կատարվում է ըստ հետևյալ խմբերի` «ՀՀ դրամ», «ԱՄՆ դոլար», «Եվրո» և «Այլ արտարժույթ»: Հաշվետվության 1-ին էջի 2-ից 29-րդ սյունակների տողերում ներկայացվում է պարտադիր պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների հաշվարկը: Ընդ որում` 2-24 բոլոր զույգ համարներով «Բարձր դրույքով» սյունակների տողերում լրացվում են Կանոնակարգ 2-ի 24-րդ և 24.1-րդ կետերի 1-ին պարբերությունների պահանջներին բավարարող ներգրավված միջոցները, իսկ 3-25-րդ բոլոր կենտ համարներով «Ցածր դրույքով» սյունակների տողերում լրացվում են Կանոնակարգ 2-ի 24-րդ և 24.1-րդ կետերի 2-րդ պարբերությունների պահանջներին բավարարող ներգրավված միջոցները: 30-ից 33-րդ սյունակների տողերում լրացվում են Կանոնակարգ 2-ի 53.1-րդ կետով սահմանված կարգով վաղաժամկետ մարված միջոցների գծով պահուստավորման ենթակա գումարները` ըստ արժույթների: 34-րդ, 35-րդ և 36-րդ սյունակների տողերում ներկայացվում է փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկը: Ընդ որում, 34-րդ, 35-րդ և 36-րդ սյունակների տողերը լրացնելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված հաշվետու բանկի թղթակցային հաշիվների տվյալ օրվա մնացորդն արտացոլող քաղվածքները: 37-ից 40-րդ և 41-ից 44-րդ սյունակների տողերում ներկայացվում են հաշվետու բանկի կողմից ներգրավված այն միջոցները, որոնք, համաձայն կանոնակարգ 2-ի 53-րդ կետի համապատասխանաբար 7-րդ և 8-րդ ենթակետերի ենթակա չեն պարտադիր պահուստավորման:

Հաշվետվության 2-րդ էջը լրացվում է այն դեպքում, երբ 1-ին էջի 3-ից 25-րդ կենտ համարով «Ցածր դրույքով» և 41-ից 44-րդ սյունակներից որևէ մեկում լրացված են տվյալներ: 2-րդ էջում լրացվում են Կանոնակարգ 2-ի 24-րդ և 24.1-րդ կետերի 2-րդ պարբերությունների պահանջներին բավարարող ներգրավված միջոցների և Կանոնակարգ 2-ի 53-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներին բավարարող պարտատոմսերի վերաբերյալ տվյալները: 1-ին սյունակում լրացվում են ներգրավված միջոցի պայմանագրի, պարտատոմսերի թողարկման համարը կամ որևէ այլ տվյալ, որը կիրառվում է բանկի կողմից տվյալ ներգրավված միջոցի նույնականացման համար: 2-րդ սյունակում լրացվում է փոխատուի լրիվ անվանումը, իսկ պարտատոմսերով ներգրավված միջոցների դեպքում չի լրացվում: Ներգրավված միջոցը, մեկից ավելի անձանց կողմից ֆինանսավորված լինելու դեպքում, հաշվետվության մեջ ներկայացվում է առանձին տողերում, իսկ գումարները բաշխվում են ֆինանսավորման մասնաբաժինների համամասնությամբ: 3-րդ սյունակում լրացվում է ներգրավված միջոցի տեսակը, մասնավորապես` «վարկ», «վերականգնվող վարկային գիծ», «չվերականգնվող վարկային գիծ», «այլ վարկային գիծ», «ավանդ», «երկարաժամկետ ստորադաս փոխառություն», «փոխառություն», «տոկոսային պարտատոմս», «ոչ տոկոսային պարտատոմս» կամ «այլ»: 4-ից 6-րդ սյունակները լրացվում են հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ, դրամական արտահայտությամբ, հազար դրամներով: 7-րդ սյունակում լրացվում է ներգրավված միջոցի արժույթի ISO կոդը: 8-րդ սյունակում լրացվում է ներգրավված միջոցի պայմանագրով մարման ամսաթիվը, իսկ մասնակի մարումներ նախատեսված լինելու դեպքում` առաջիկա մարման ամսաթիվը: 10-րդ և 11-րդ սյունակներում լրացվում են պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ներգրավված միջոցի` նվազեցված դրույքաչափով ընդգրկվելու ժամանակահատվածի սկզբի և ավարտի ամսաթվերը:»:

i

3) Կանոնակարգ 3-ի 19-րդ կետը 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված և վերջիններիս տրամադրված միջոցները սույն հաշվետվության 1-ին և 2-րդ էջերում արտացոլվում են համապատասխանաբար «Այլ ֆինանսական կազմակերպություններից» և «Այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված» տողերում:»:

4) Կանոնակարգ 3-ը լրացնել նոր 33.3 կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«33.3. Թիվ 37 հաշվետվությունը ներկայացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 7.1 կետով սահմանված պահանջներին բավարարող, դրամային ակտիվների ռիսկի կշիռներով կշռվող արտարժութային ակտիվների առկայության դեպքում: Հաշվետվությունը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ: Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձ պարտապանի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը: 5-րդ սյունակում լրացվում է ակտիվի հաշվեկշռային արժեքը` ներառյալ հետհաշվեկշռում հաշվառվող գումարների` վարկային ռիսկի փոխարկման գործոններով վերահաշվարկված մեծությունը: 5-րդ և 6-րդ սյունակները լրացվում են դրամական արտահայտությամբ, հազար դրամներով: 7-րդ սյունակում լրացվում է ակտիվի արժույթի ISO կոդը»:

i

5) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 4 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելվածի 1-ի (կցվում է):

6) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 17 հաշվետվական ձևի 1-ին էջը լրացնել նոր` 1.5.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

1.5.1. Այլ ֆինանսական կազմակերպություններից
Հայաստանի Հանրապետության դրամ
ԱՄՆ-ի դոլար
Եվրո
ՌԴ ռուբլի
այլ արժույթներ

 

7) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 17 հաշվետվական ձևի 2-րդ էջը լրացնել նոր` 2.6.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

2.6.1. Այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված
Հայաստանի Հանրապետության դրամ
ԱՄՆ-ի դոլար
Եվրո
ՌԴ ռուբլի
այլ արժույթներ

 

8) Կանոնակարգ 3-ը լրացնել նոր` Ձև թիվ 37 հաշվետվական ձևով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտի 11-ին:

 

Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի փետրվարի 10-ի
թիվ 10-Ն որոշմամբ

 

Ձև թիվ 4

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ

 

Բանկի անվանումը ____________________

 

Ամսաթիվը _____________ թ. - ից մինչև _________ թ.

 

(հազ. դրամ)

Ամսաթիվ Ռեզիդենտներից ներգրավված միջոցներ
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո Այլ արտարժույթ
Բարձր դրույքով Ցածր դրույքով Բարձր դրույքով Ցածր դրույքով Բարձր դրույքով Ցածր դրույքով Բարձր դրույքով Ցածր դրույքով
1 2 3 4 5 6 7 8 9
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
Միջինը 0 0 0 0 0 0 0 0
Ենթակա է պահուստավորման 0 0 0 0 0 0 0 0

 

 

Ոչ ռեզիդենտներից ներգրավված միջոցներ
Ընդամենը Այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերից
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո Այլ արտար-
ժույթ
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո Այլ արտար-
ժույթ
Բարձր դրույքով Ցածր դրույքով Բարձր դրույքով Ցածր դրույքով Բարձր դրույքով Ցածր դրույքով Բարձր դրույքով Ցածր դրույքով Բարձր դրույքով Ցածր դրույքով Բարձր դրույքով Ցածր դրույքով Բարձր դրույքով Ցածր դրույքով Բարձր դրույքով Ցածր դրույքով
10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
                                                                            
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0

 

 

Ընդամենը ներգրավված միջոցներ Վաղաժամկետ մարված միջոցների գծով պահուստավորման ենթակա գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի մնացորդը Երկարաժամկետ
ստորադաս
փոխառություններ,
որոնք ենթակա չեն
պարտադիր պահուստավորման, բացառությամբ ԿԲ-ից ներգրավված երկարաժամկետ
ստորադաս փոխառությունների
Պարտատոմսերով ներգրավված միջոցներ,
որոնք ենթակա
չեն պարտադիր պահուստավորման
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո Այլ արտարժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո Այլ արտարժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո Այլ արտարժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո Այլ արտարժույթ
 26   27   28   29  30  31  32  33  34  35  36  37  38  39  40  41   42  43  44
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0                              
0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
0 x x x x x x x x x x x x x x x x x x

 

Պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում նվազեցված (զրոյական) դրույքաչափով ընդգրկվող ներգրավված միջոցներ

 

(հազ. դրամ)

Ներ-
գրավ-
ված միջոցի նույ-
նակա-
նացման ներքին համարը
Պարտա-
տիրոջ անվա-
նումը
Ներ-
գրավ-
ված միջոցի տեսակը
Ներ-
գրավ-
ված միջոցի պայմա-
նագրային գումարը (սահ-
մանա-
չափը)
Ներ-
գրավ-
ված միջոցի անվա-
նական մնա-
ցորդը
Ցածր (զրոյա-
կան) դրույքով ընդգրկ-
վող գումարը
Ար-
ժույթը
Մար-
ման ժամ-
կետը
Պա-
հուստա-
վորման դրույքը
Ցածր (զրոյական) դրույքա-
չափով ընդգրկման ժամանակա-
հատվածը
Սկիզբ Ավարտ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

 

Բանկի վարչության նախագահ

    (գործադիր տնօրեն)        ___________________

    Գլխավոր հաշվապահ         ___________________»

 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2015 թվականի փետրվարի 10-ի
թիվ 10-Ն որոշմամբ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Դրամային ակտիվների ռիսկի կշիռներով կշռվող արտարժութային ակտիվների վերաբերյալ

 

Ձև թիվ 37

 

Բանկի անվանումը ______________________

Ամսաթիվը ___________________ թ.

 

Հ/Հ Պարտա-
պանի անվա-
նումը
Անձնա-
գիր
ՀՎՀՀ/ՀԾՀ Ակտիվի հաշվեկշռա-
յին արժեք
Ակտիվի հնարավոր կորուստ-
ների պահուստ
Ակտիվի արժույթ Տվյալ ակտիվի գծով ռիսկի կշիռ Ռիսկով կշռված ակտիվ-
ների նվազում
Արտար-
ժութային
Դրա-
մային
1 2 3 4 5 6 7 8 9 10
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0
                  0

 

Բանկի վարչության նախագահ

(գործադիր տնօրեն)        ___________________

Գլխավոր հաշվապահ         ___________________»

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.02.2015
N 10-Ն
Որոշում