118.0761.191114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 11 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11814521
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
31 հոկտեմբերի 2014 թվականի N 761-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2014 թվականի հունվարի 22-ի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) Հրամանից հանել «և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով» բառերը.
2) Հրամանի հավելվածի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկ»-ի`
i
ա. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«._____________________________________________________________________.
|19. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` բացառությամբ | |
|ներդրումային ֆոնդերի` (([կետ8] - [կետ8 ենթակետ1] - [կետ8 | |
|ենթակետ2] + ([կետ18]-[կետ18 ենթակետ1] - [կետ18 ենթակետ2])) | |
|_____________________________________________________________|_______|
|1) հարկվող շահույթը ներդրումային ֆոնդերի համար, որը նրանց | |
|զուտ ակտիվներն են | |
._____________________________________________________________________.
բ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«._____________________________________________________________________.
|21. Հարկվող շահույթը (կամ զուտ ակտիվները)` հաշվի առած հարկվող| |
|շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները | |
|([կետ19] + [կետ20] կամ [կետ19 ենթակետ1] + [կետ20]) | |
._____________________________________________________________________.
գ. ուժը կորցրած ճանաչել 35-րդ կետը.
դ. ուժը կորցրած ճանաչել 36-րդ կետը.
ե. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«._____________________________________________________________________.
|39. Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների եռամսյակային | |
|գումարը | |
|_____________________________________________________________|_______|
|1) շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարի հաշվարկման| |
|բազա | |
|_____________________________________________________________|_______|
|2) հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված ավելի (կամ պակաս) | |
|շահութահարկի գումարը | |
|_____________________________________________________________|_______|
|3) հաշվետու տարվա շրջանառության հարկի, հաստատագրված վճարների | |
|և (կամ) արտոնագրային վճարների գումարների (այդ թվում` | |
|ստուգմամբ հայտնաբերված) մեջ շահութահարկին բաժին ընկնող | |
|գումարը | |
|_____________________________________________________________|_______|
|4) հաջորդ տարվա շահութահարկի եռամսյակային կանխավճարներին | |
|վերաբերող արտոնության գումարը | |
|_____________________________________________________________|_______|
|5) հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը | |
._____________________________________________________________________.
3) ուժը կորցրած ճանաչել Հրամանի հավելվածի «Աղյուսակ N 1. Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ եռամսյակների» աղյուսակը.
4) Հրամանի հավելվածի «Աղյուսակ N 6. Ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները (հաշվետու տարվա վերջում)» աղյուսակում ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետը.
5) «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևի լրացման կարգ»-ում`
i
ա. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի 3-րդ ենթակետը.
i
բ. 6-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«հաշվետու տարվա ամբողջ ընթացքում շրջանառության հարկ վճարող և (կամ) «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող հանդիսացող ռեզիդենտները:».
i
գ. 22-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Ընդ որում, նախորդ տարում հարկային մարմինների կողմից իրականացված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ արձանագրված հարկային վնասի պակասեցման դեպքում այս ենթակետում լրացվում է ստուգմամբ ճշգրտված հարկային վնասը (ճշտված վերջնական արդյունքը).».
դ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«25. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում է հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ռեզիդենտի (բացառությամբ ներդրումային ֆոնդերի) ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը), իսկ ներդրումային ֆոնդերը լրացնում են 19-րդ կետի 1-ին ենթակետը, որտեղ լրացվում է նրանց զուտ ակտիվները:».
ե. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«27. Հաշվարկի 21-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա հարկվող շահույթը, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվները (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները)` որպես Հաշվարկի 19-րդ և 20-րդ կետերում նշված գումարների հանրագումար, իսկ ներդրումային ֆոնդերի համար` որպես Հաշվարկի 19-րդ կետի 1-ին ենթակետում և 20-րդ կետում նշված գումարների հանրագումար, կամ հարկային վնասը` 19-րդ կետում նշված գումարի չափով:
զ. ուժը կորցրած ճանաչել 41-րդ կետը.
i
է. ուժը կորցրած ճանաչել 42-րդ կետը.
ը. 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«45. Հաշվարկի 39-րդ կետում լրացվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները` Օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում` հաշվետու տարվան հաջորդող տարում շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող ռեզիդենտները կանխավճարի մեծությունը պակասեցնում են այդ (հաշվետու տարվան հաջորդող) տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Հաշվարկի 39-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է շահութահարկի գումարը` օրենքով սահմանված արտոնությունները (բացառությամբ` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 24-րդ և 27-րդ կետերում նշված գումարների հանրագումար.
2) 2-րդ ենթակետում լրացվում է հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված ավելի (կամ պակաս) շահութահարկի գումարը.
3) 3-րդ ենթակետում լրացվում է հաշվետու տարվա հաշվարկված շրջանառության հարկի, հաստատագրված վճարի և (կամ) արտոնագրային վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված և հաշվետու տարվան վերաբերող շրջանառության հարկի, հաստատագրված վճարի և (կամ) արտոնագրային վճարի գումարների) մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարը.
4) 4-րդ ենթակետում լրացվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա շահութահարկի եռամսյակային կանխավճարներին վերաբերող շահութահարկի նվազեցման արտոնության գումարը, բայց ոչ ավելի, քան 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված շահութահարկի գումարների հանրագումարի 18.75%-ից.
5) 5-րդ ենթակետում լրացվում է հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը` որպես 39-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հանրագումարի 18.75%-ի և 4-րդ ենթակետի հանրագումար (([կետ39 ենթակետ1 + կետ39 ենթակետ2 + կետ39 ենթակետ3]) x 18.75%) + [կետ 39 ենթակետ4]) > = 0), ընդ որում` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված պակաս շահութահարկի գումարը հաշվի է առնվում 1-ին ենթակետում նշված գումարից ոչ ավելի չափով:
թ. ուժը կորցրած ճանաչել 46-րդ կետը:
i
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: