Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱ ...

 

 

040.1108.131014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2014 թվականի N 1108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ղեկավար Հակոբ Հակոբյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2014 թվականին`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 1003565.0 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 351.0 դրամ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի N 25 ընտրատարածքային և Հանքավանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 9-ի

N 1108-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

     NN  Ծախսերը                                     Գումարը

     ը/կ                                             (դրամ)

________________________________________________________________

1.  Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ

այդ թվում`

         1) հանձնաժողովի նախագահի                    132280.00

         2) հանձնաժողովի նախագահի տեղակալի           132280.00

         3) հանձնաժողովի քարտուղարի                  132280.00

         ___________________________________________________________

         Ընդամենը                                    396840.00

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 9-ի

N 1108-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

______________________________________________________________

     NN  Ծախսերը                                     Գումարը

     ը/կ                                             (դրամ)

______________________________________________________________

     1. Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ    595260.00

        այդ թվում`

        1) հանձնաժողովի նախագահի                     132280.00

        2) հանձնաժողովի քարտուղարի                    66140.00

        3) հանձնաժողովի անդամների

        (6 անդամ x 66140 դրամ)                       396840.00

     2. Տրանսպորտային նյութեր                          5000.00

     3. Կապի ծառայություններ                           1000.00

     4. Գրասենյակային նյութեր և  հագուստ               3000.00

______________________________________________________________

        ընդամենը                                     604260.00

 

Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն

        (90 ընտրող + 90 x 0.03) x 5 դրամ)               465.00

        կնիքների պատրաստում (1 հատ x 2000 դրամ)        2000.00

        __________________________________________________________

        Ընդամենը                                     606725.00

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 9-ի

N 1108-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

__________________________________________________________________

     NN  Ծախսերը                                         Գումարը

     ը/կ                                                 (դրամ)

__________________________________________________________________

1. Գրասենյակային նյութեր և հագուստ

        (ընտրողների ցուցակներ, 90 ընտրող x 3.9 դրամ)     351.00

        ______________________________________________________________

        Ընդամենը                                         351.00

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 4, 5 և 6 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.10.2014
N 1108-Ն
Որոշում