040.0539.250899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 1999 թվականի թիվ 539
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի n 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 372 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշման և որոշմամբ հաստատված կարգի մեջ «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
բ) որոշման վերնագիրը, 1-ին կետը, որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը «քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերից հետո լրացնել «օտարերկրյա իրավաբանական անձանց» բառերով.
գ) որոշմամբ հաստատված կարգի`
i
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց (այսուհետև` օտարերկրյա անձ) կողմից Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ժամանակ այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը».
i
2-րդ կետի «ա», «բ» ենթակետերում, 12-րդ կետի առաջին պարբերությունում «օտարերկրյա քաղաքացու» և «օտարերկրյա քաղաքացիների» բառերը փոխարինել «օտարերկրյա անձանց» բառերով.
9-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքերում`
ա) օտարերկրյա ֆիզիկական անձի ցանկությամբ և անձնագրի ներկայացնելու դեպքում նրան ապրանք մատակարարող հարկ վճարողը լրացնում է կտրոնը (ձև 4), որի ձախ մասը պահում է իր մոտ, իսկ աջ մասը օտարերկրյա ֆիզիկական անձին.
բ) օտարերկրյա իրավաբանական անձի պաշտոնատար անձի (վերջինիս կողմից լիազորված անձի) ցանկությամբ և անձնագիր ներկայացնելու դեպքում նրան ապրանք մատակարարող հարկ վճարողը դուրս է գրում հարկային հաշիվ».
10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Հայաստանի Հանրապետությունից ապրանքներն արտահանելիս այդ ապրանքների համար`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման իրավունքի վերապահման համար օտարերկրյա ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ է ներկայացնում`
անձնագիր,
սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան կտրոնը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա իրավաբանական անձի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման իրավունքի վերապահման համար օտարերկրյա իրավաբանական անձը (վերջինիս կողմից լիազորված անձը) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ է ներկայացնում`
դիմում ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման մասին (ձև 7),
այդ ապրանքների արտահանման մաքսային հայտարարագիրը (պատճենը),
այդ ապրանքների ձեռքբերման ժամանակ սույն կարգի 9-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան դուրս գրված հարկային հաշիվը».
կարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1.-րդ կետով
i
«13.1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն օտարերկրյա իրավաբանական անձի կողմից սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը և համապատասխան տեղեկանքը 3-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Նշված փաստաթղթերի և տեղեկանքի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մեկամսյա ժամկետում օտարերկրյա իրավաբանական անձի դիմումի մեջ նշված բանկային հաշվին է փոխանցում ավելացված արժեքի հարկի վերադարձման ենթակա գումարը»:
Ձև 7
i
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
ԴԻՄՈՒՄ
օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից Հայաստանի
Հանրապետության տարածքում ձեռք բերված և Հայաստանի
Հանրապետությունից արտահանված ապրանքների համար Հայաստանի
Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի
գումարների վերադարձման մասին
_________________________________________________________________________
(դիմողի լրիվ անվանումը, հասցեն
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
և բանկային հաշվի ռեկվիզիտները)
խնդրում են վերադարձնել Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետությունից արտահանված նշված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները.
._______________________________________________________________________.
|Ապրանքի |Միավոր | Քանակը | Ընդհանուր| ԱԱՀ |Ձեռքբերման | Ումից է ձեռք|
|անվանումը|գինը | | արժեքը | (դրամ)| ամսաթիվը | բերվել |
| |(դրամ) | | (դրամ) | | | |
|_________|_______|________|__________|_______|___________|_____________|
|_________|_______|________|__________|_______|___________|_____________|
|_________|_______|________|__________|_______|___________|_____________|
|_________|_______|________|__________|_______|___________|_____________|
|__________________________|__________|_______|___________|_____________|
|Ընդամենը | | | | |
._______________________________________________________________________.
Այդ ապրանքների արտահանման մաքսային հայտարարագրերը (պատճենները) և դրանց ձեռքբերման ժամանակ դուրս գրված հարկային հաշիվները կցվում են (----թերթ):
Պաշտոնատար անձ ________________ ____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
________________________________________________
(պաշտոնը)
«_____» _________199 թ.
Կ. Տ.