Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

 

 

050.0227.280814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2014 թվականի թիվ 227-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական ընկերությունների միացման դեպքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում պահպանվող տեղեկատվության վարման անընդհատությունը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 130-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի «Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ը հաստատելու մասին» թիվ 191-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/12) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) Կանոնակարգ 3/12-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետը «ե.» պարբերությունից հետո լրացնել «զ» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«զ. դրույթ կողմերի պարտավորության մասին, համաձայն որի` կողմերը կապահովեն, որպեսզի միացման պայմանագիրը Կենտրոնական բանկի հաստատմանը ներկայացնելու պահին առկա չլինեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 130-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը»,

2) Կանոնակարգ 3/12-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

3) Կանոնակարգ 3/12-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող պահպանվող ապահովագրական ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված պարտավորագիր, որով վերջինս ստանձնում է ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող կամ ունեցած միացող ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային համակարգը և դրա հետ կապված բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը, ինչպես նաև ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների հետագա վարման (մուտքագրված տեղեկություններում փոփոխությունների կատարման) պարտականությունը` ներառյալ միացման պահին արդեն իսկ ավարտված ԱՊՊԱ պայմանագրերի գծով,»,

4) Կանոնակարգ 3/12-ը 9-րդ կետից հետո լրացնել 10-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«10) ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող կամ ունեցած միացող ապահովագրական ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված պարտավորագիր, որով վերջինս պարտավորվում է ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող պահպանվող ապահովագրական ընկերությանը փոխանցել իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային համակարգը և դրա հետ կապված բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը,»,

5) Կանոնակարգ 3/12-ը 10-րդ կետից հետո լրացնել 11-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«11) միացմանը մասնակցող կողմերի հայեցողությամբ այլ էական տեղեկություններ, որոնք կարտացոլեն միացման առանձնահատկությունները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.08.2014
N 227-Ն
Որոշում