320.0189.080814
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 08 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32014315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
29 հուլիսի 2014 թվականի N 189-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) պետի 2012 թվականի ապրիլի 20-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրանց տալու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի թիվ 108-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 58-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանի հավելված 1-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետից «և 8-րդ» բառերը հանել.
i
2) Հրամանի հավելված 1-ի 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը պահպանվում է կազմակերպությունում, իսկ օդանավի փաստաթղթերում` կազմակերպության կողմից հաստատված դրա պատճենը:».
i
3) Հրամանի Հավելված 1-ի Ձև 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2014 թվականի հուլիսի 29-ի
N 189-Ն հրամանի
«Ձև 4
._______________________________________________________________________.
|Հայաստանի Հանրապետության | ՓԱՐՏ-Մ-Ի ԵՆԹԱՄԱՍ |ՀԱՅՏ` |
|Կառավարությանն առընթեր | Ջ-Ի ՎԱՎԵՐԱՑՈՒՄ |Application for |
|Քաղաքացիական ավիացիայի | Part-M Subpart G |սկզբնական շնորհման [ ] |
|գլխավոր վարչություն | APPROVAL |initial grant |
|General Department of | |փոփոխման [ ] |
|Civil Aviation at the | |change |
|Government of the Republic | | |
|of Armenia | | |
|_______________________________________________________________________|
|_______________________________________________________________________|
|1. |Հայտատուի գրանցված անվանումը: | |
| |Registered name of applicant: | |
|___|__________________________________________|________________________|
|2. |Առևտրային անվանումը (առկայության դեպքում)| |
| |Trading name (if different): | |
|___|__________________________________________|________________________|
|3. |Վավերացման ենթակա հասցեները: | |
| |Addresses requiring approval: | |
|___|__________________________________________|________________________|
|4. |Հեռ. Ֆաքս. | Էլ. փոստ. |
| |Tel. Fax. | E-mail. |
|___|__________________________________________|________________________|
|5. |Ենթամաս-Ջ-ի վավերացման տիրույթը համաձայն | |
| |սույն հայտի: | |
| |Scope of Subpart-G Approval relevant to | |
| |this application. | |
|___|__________________________________________|________________________|
|6. |Հաշվետու կառավարիչի (ներկայացված *) | |
| |պաշտոնը և անուն ազգանունը: | |
| |Position and name of the (proposed *) | |
| |Accountable Manager. | |
|___|__________________________________________|________________________|
|7. |Հաշվետու կառավարիչի ստորագրությունը | |
| |(ներկայացված *): | |
| |Signature of the (proposed *) | |
| |Accountable Manager. | |
|___|__________________________________________|________________________|
|8. |Հասցե: | |
| |Place. | |
|___|__________________________________________|________________________|
|9. |Թվականը: | |
| |Date. | |
|___|__________________________________________|________________________|
| |Ծանոթություն 1. Ձև(եր)ը ներկայացվում |Հայաստանի Հանրապետության|
| |է (են) |Կառավարությանն առընթեր |
| |Note 1: The Form(s) should be sent to |Քաղաքացիական ավիացիայի |
| | |գլխավոր վարչություն |
| | | |
| | |General Department of |
| | |Civil Aviation at the |
| | |Government of the |
| | |Republic of Armenia |
| | | |
|___|__________________________________________|________________________|
| |Ծանոթություն 2. Տեղեկատվություն | |
| |վճարումների վերաբերյալ | |
| |Note 2: Information on any fees payable | |
|_______________________________________________________________________|
| * Կիրառելի է միայն ՓԱՐՏ-ի նոր հայտատուի համար |
| Applicable only in the case of new PART Applicant |
| |
«: