Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 20-06-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 20-06-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌ ...

 

 

117.0087.170414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714172

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 մարտի 2014 թվականի N 87-Ն

 

i

ՀՀՇՆ 20-06-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի թիվ 156-Ն որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`

1) ուժը կորցրած ճանաչել հրամանով սահմանված ցանկի ՀՀՇՆ 1-4.02-99 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» պարբերությունը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի մարտի 24-ի

N 87-Ն հրամանով

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀՇՆ 20-06-2014 _____________________________________________________________________

 

Գործարկման թվականը--------------------

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

«Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի (այսուհետ` շինարարական նորմեր) պահանջները պարտադիր են շենքերի և կառուցվածքների վերակառուցումը, վերականգնումը և ուժեղացումը (այսուհետ` վերակառուցում) նախագծելիս:

 

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

1. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.

1) ՀՀՇՆ II-6.02-2006 Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր,

2) ՍՆԻՊ 2.05.03-84 Կամուրջներ և խողովակներ,

3) ՍՆԻՊ 2-08.02-89 Հասարակական շենքեր և կառուցվածքներ,

4) Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումներ,

5) ՎՍՆ 58-88 Դրույթ շենքերի, կոմունալ և սոցիալ-կուլտուրական նշանակության օբյեկտների վերակառուցման, վերանորոգման և տեխնիկական սպասարկման կազմակերպման ու իրականացման վերաբերյալ:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

2. Սույն շինարարական նորմերում կիրառվում են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով`

1) ուժեղացում - շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր, ուղղված շենքի կամ կառուցվածքի կոնստրուկտիվ տարրերի վերակառուցման միջոցով սեյսմազինվածությունը գործող նորմատիվ պահանջներին համապատասխանեցմանը,

2) սեյսմազինվածության բարձրացում - շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր ուղղված շենքի կամ կառուցվածքի վերակառուցման միջոցով սեյսմազինվածության մակարդակի բարձրացմանը,

3) վերականգնում - շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր, ուղղված շենքի կամ կառուցվածքի կոնստրուկտիվ տարրերի վնասվելուն նախորդող սեյսմակայունության մակարդակի և շահագործողական ցուցանիշների ապահովմանը,

4) վերակառուցում - շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր, ուղղված` շենքի կամ կառուցվածքի, դրա առանձին մասերի նոր գործառնական նշանակությամբ օգտագործմանը և/կամ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխմանը, շենքի կամ կառուցվածքի հուսալիության ապահովմանն ու արդիականացմանը,

5) հիմնական նորոգում - վերակառուցման սահմանման տակ չընկնող շենքի կամ կառուցվածքի հիմնական ֆիզիկատեխնիկական, ճարտարապետագեղարվեստական, պատմական և գործառնական նշանակության վերականգնմանն ուղղված միջոցառումների համալիր, անհրաժեշտության դեպքում առանձին կոնստրուկտիվ տարրերի և ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների փոխարինումով, ինչպես նաև շահագործողական ցուցանիշների բարելավումով,

6) ընթացիկ նորոգում - վերակառուցման սահմանման տակ չընկնող շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր, ուղղված շենքի կամ կառուցվածքի, դրա առանձին մասերի, ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների աշխատունակության և շահագործողական ցուցանիշների վերականգնմանը:

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Սույն շինարարական նորմերը սահմանում են շենքերի և կառուցվածքների վերակառուցման նպատակահարմար մակարդակի որոշման չափանիշները, դրանց տեխնիկական վիճակի հետազննության արդյունքների և գնահատականի հիման վրա:

4. Շենքերի կամ կառուցվածքների վերակառուցման դրդապատճառ կարող են լինել.

1) գործառական նշանակության մասնակի կամ ամբողջական փոփոխությունը,

2) վնասված շենքերի կամ կառուցվածքների վերականգնումը,

3) սեյսմազինվածության բարձրացումը կամ համապատասխանեցումը գործող նորմերի պահանջներին,

4) շենքերի կամ կառուցվածքների կրող տարրերի վրա շահագործման բեռնվածքների ավելացումը,

5) շահագործման նորմատիվային ժամկետի սպառումը:

5. Վնասված շենքերի կամ կառուցվածքների վերակառուցումը կարող է համատեղվել դրանց գործառական նշանակության մասնակի կամ ամբողջական փոփոխության հետ, ընդ որում` այն կարող է ունենալ հետևյալ մակարդակները.

1) կոնստրուկցիայի վնասվելուն նախորդող վիճակի վերականգնում,

2) սեյսմազինվածության նախնականից բարձր մակարդակին հասցնելը,

3) կրող կոնստրուկցիաների ուժեղացում` գործող շինարարական նորմերին համապատասխան:

6. Օբյեկտի վերակառուցման նպատակն ու մակարդակը և հետագա շահագործման նախանշվող ժամկետը որոշում է պատվիրատուն, ելնելով հետազննության արդյունքներից, ինչը նշվում է նախագծման առաջադրանքում` սույն շինարարական նորմերի 1-ին հավելվածի պահանջների հաշվառումով:

7. Շենքերի կամ կառուցվածքների կոնստրուկցիաների վնասվածության կամ ֆիզիկական մաշվածության աստիճանը և հետագա շահագործման հնարավորությունը որոշելու նպատակով, պետք է կատարվի դրանց տեխնիկական վիճակի ու կրողունակության գնահատում:

8. Տեխնիկական վիճակը գնահատվում է.

1) ըստ ֆիզիկական մաշվածության աստիճանի` վնասվածություն չունեցող շենքերի կամ կառուցվածքների համար,

2) ըստ վնասվածության աստիճանի` կոնստրուկցիայի ֆիզիկական մաշվածության հաշվառումով, վնասվածություն ունեցող շենքերի կամ կառուցվածքների համար, համաձայն ՀՀՇՆ II-6.02 շինարարական նորմերի:

9. Շենքերի կամ կառուցվածքների տեխնիկական վիճակը գնահատվում է հետևյալ չափանիշներով.

1) շահագործման անվտանգություն,

2) գործառության համապատասխանություն եղած կամ նախանշվող նշանակությանը,

3) ճարտարապետագեղարվեստական և պատմական արժեք,

4) սանիտարահիգիենիկ վիճակ,

5) ֆիզիկական մաշվածության աստիճան,

6) վնասվածության աստիճան կոնստրուկցիայի ֆիզիկական մաշվածության աստիճանի հաշվառումով:

10. Շենքերի և կառուցվածքների կոնստրուկցիաների վերակառուցման նախանշված մակարդակին հասնելու եղանակների ընտրության հիմնական չափանիշներն են դրանց հուսալիությունն ու տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը:

11. Համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում, որպես ինքնուրույն կամ ավանդականին զուգորդված, կարելի է կիրառել շենքերի և կառուցվածքների, ինչպես նաև դրանց առանձին կոնստրուկցիաների վերականգնման և ուժեղացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձարկված նոր արդյունավետ եղանակներ, այդ թվում` սեյսմապաշտպանության հատուկ համակարգեր:

 

V. ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ

 

12. Շենքերի և կառուցվածքների հետազննության նպատակն է ձեռք բերել տվյալներ.

1) դրանց տեխնիկական վիճակի գնահատման համար,

2) գործող նորմերի պահանջներին համապատասխանության որոշման համար,

3) վերակառուցման նպատակահարմարության որոշման կայացման համար,

4) վերակառուցման մակարդակի նախանշման և իրականացման լավագույն եղանակի ընտրության համար:

13. Շենքերի և կառուցվածքների հետազննությունը կատարվում է երկու փուլով.

1) նախնական հետազննություն (ներառյալ օպերատիվ հետազննությունը անմիջապես վնասվելուց հետո), որը պարտադիր կատարվում է շենքի կամ կառուցվածքի պահպանման հնարավորության, գործառական նշանակության փոփոխության, հիմնական և ընթացիկ նորոգման, վերակառուցման կամ քանդելու վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից որոշում կայացնելու համար բավարար տեղեկություն ստանալու նպատակով,

2) մանրամասն հետազննություն, որը կատարվում է վերակառուցման նվազագույն թույլատրելի մակարդակի որոշման և հետագա շահագործման հուսալիությունն ապահովող նպատակահարմար եղանակների ընտրության համար:

14. Շենքերի և կառուցվածքների հետազննությունն իրականացվում է լիցենզավորված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից:

15. Շենքերի և կառուցվածքների նախնական հետազննությունը կատարվում է դիտողական եղանակով, ընդսմին.

1) որոշվում է համապատասխանությունը նախագծված ծավալահատակագծային և տեխնիկական լուծումներին ու շինարարական նորմերի պահանջներին և նշվում դրանցից եղած շեղումները,

2) բացահայտվում է հակասեյսմիկ միջոցառումների առկայությունը,

3) բացահայտվում է վթարային և վտանգավոր տեղամասերի առկայությունը, նախանշվում են կանխարգելիչ և ժամանակավոր վերականգնման միջոցառումները (տեղամասի ցանկապատում, առկախված կոնստրուկցիաների հեռացում, անկայուն կոնստրուկցիաների ժամանակավոր ամրացում և այլն),

4) նշվում են կոնստրուկցիաների տարրերի և դրանց միջև կապերի վնասվածքները (ճաքեր, հենարանների տեղաշարժ, շարվածքի շերտավորում և կքում, բետոնի փշրվածք, ամրանների կքում և այլն), ինչպես նաև շենքի, կառուցվածքի կամ դրանց մասերի ձևախախտումները/դեֆորմացիա/ (նստվածք, թեքվածք, տեղաշարժ և այլն),

5) որոշվում է կոնստրուկցիաների վնասվածության բնույթն ու վնասվածության միջին աստիճանը, ինչպես նաև առավել ձևախախտված կոնստրուկցիաների վնասվածության բնույթն ու աստիճանը:

16. Մանրամասն հետազննությունը կատարվում է դիտողագործիքային եղանակով և ներառում է.

1) շենքի կամ կառուցվածքի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների մասին տվյալների լրացումն ու ճշտումը,

2) տարածքի ճարտարագիտաերկրաբանական պայմանների ճշտումը,

3) շենքերի, կառուցվածքների և դրանց առանձին կոնստրուկցիաների ձևախախտումների չափումը,

4) ճաքերի բացվածքի չափումները` ուղղության (ուղղաձիգ, հորիզոնական, թեք) ու տարածման նշումով և էսքիզի կատարումով,

5) բետոնի, քարի շարվածքի (պետք եղած դեպքում նաև քարի և շաղախի շաղկապման ամրության), ինչպես նաև պողպատե և փայտե կոնստրուկցիաների միացումների որակի գնահատումը,

6) պողպատի, բետոնի կոռոզիական, փայտե կոնստրուկցիաների կենսաբանական վնասվածության գնահատումը,

7) նյութերի ամրության բնութագրերի որոշումը,

8) շենքի կամ կառուցվածքի դինամիկ բնութագրերի որոշումը (ըստ անհրաժեշտության):

17. Հետազննության արդյունքում համապատասխան մարմնի կողմից կազմվում է շենքի կամ կառուցվածքի վերակառուցման, վերականգնման, սեյսմազինվածության բարձրացման, ուժեղացման, հիմնական կամ ընթացիկ նորոգման համար հիմք հանդիսացող համապատասխան եզրակացություն:

 

VI. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

18. Շենքի կամ կառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատականն ընդհանուր առմամբ կախված է հետևյալ ցուցանիշներից.

1) ֆիզիկական մաշվածության աստիճան,

2) վնասվածության աստիճան,

3) շինմոնտաժային աշխատանքների կատարման որակ,

4) կոնստրուկցիայի նյութերի փաստացի ամրություն,

5) տատանման պարբերություն:

19. Գնահատականը տրվում է կոնստրուկցիաների փաստացի ամրության և ընդհանուր վիճակի հետազննությամբ ստացված տվյալների հիման վրա, հետագա ստուգիչ հաշվարկով:

20. Շենքի և կառուցվածքի տեխնիկական վիճակին տրվում է որակական, կամ անհրաժեշտության դեպքում վերլուծական գնահատական`

1) Որակական գնահատականը պարունակում է.

ա. ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների համեմատություն գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջների հետ,

բ. կիրառված նյութերի ամրության բնութագրեր,

գ. գործող շինարարական նորմերի պահանջներից չափերի, ճկվածքների մեծության և այլ շեղումները,

դ. հիմնատակի գրունտի և շենքի կամ կառուցվածքի տատանումների պարբերությունների մեծությունները:

2) Եթե տեխնիկական վիճակը որոշելու համար որակական գնահատականն անբավարար է, կատարվում է վերլուծական գնահատում, որը պարունակում է.

ա. հիմնական կրող համակարգի ստուգիչ հաշվարկ,

բ. կրող տարրերի փաստացի կրողունակությունը հաշվի առնող ստուգիչ հաշվարկ` հետազննությամբ ձեռք բերված տվյալների օգտագործմամբ:

21. Որակական և վերլուծական գնահատումների արդյունքներով տրվում է եզրակացություն շենքի կամ կառուցվածքի վերակառուցման ձևի կամ քանդելու մասին, հաշվի առնելով.

1) շենքի կամ կառուցվածքի վնասվածության աստիճանը,

2) գործող նորմերի պահանջներին չհամապատասխանելու աստիճանը (փաստացի սեյսմակայունություն),

3) հիմնարարության խումբը,

4) կարևորության դասը,

5) հետագա շահագործման ժամկետը,

6) տարածքի սեյսմաբանական պայմանները,

7) նմանատիպ շենքերի (ներկայացուցիչ շենքեր) «վարքագիծը» հաշվարկայինին մոտ կամ ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժերի ժամանակ:

22. Շենքի կամ կառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հիմնական չափանիշներն ընտրելիս պետք է ելնել այն դրդապատճառներից, որոնք նշվում են տեխնիկական առաջադրանքում, այսինքն.

1) վերակառուցումը, այդ թվում` արդիականացումը, վերնակառույցը, կցակառույցը և այլն,

2) հիմնատակերի անհավասարաչափ նստվածքների պատճառով առաջացած վնասվածքները, սողանքները, տարածքի հեղեղումները, անորակ շինարարությունը, շահագործման կանոնների զանցառությունը և այլն,

3) փաստացի սեյսմակայունության գնահատման և դրա բարձրացման միջոցառումների մշակման անհրաժեշտությունը,

4) առանձին կոնստրուկցիաների կամ ամբողջ շենքի և կառուցվածքի զգալի ֆիզիկական մաշվածությունը,

5) երկրաշարժից, պայթյունից, հրդեհից և այլ աղետներից ստացված վնասվածքները:

23. Վերակառուցման մակարդակը նախանշելիս անհրաժեշտ է հաշվի առնել.

1) բնակավայրի կառուցապատման հատակագծման քաղաքաշինական խնդիրները,

2) շենքի կամ կառուցվածքի ճարտարապետագեղարվեստական դերը կառուցապատման մեջ,

3) գործառնական նշանակությունը,

4) ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները,

5) շինմոնտաժային աշխատանքների կատարման որակը,

6) սկզբնական սեյսմակայունությունը,

7) վնասվածության աստիճանը,

8) հետագա շահագործման ժամկետը,

9) նախորդ վնասվածությունից հետո իրականացված վերականգնողական միջոցառումների առկայությունը ու դրանց բնույթը,

10) շինարարական հրապարակի ճարտարագիտաերկրաբանական պայմանները,

11) կրող կոնստրուկցիաների վիճակն ու կարևորության աստիճանը:

24. Պատմության, մշակույթի և ճարտարապետության հուշարձանները պահպանվում են անկախ ստացած վնասվածքների ծանրությունից: Պահպանության մակարդակը (կոնսերվացում, ամրացում, վերականգնում և այլն) որոշում է պատվիրատուն համապատասխան պետական լիազոր մարմինների համաձայնությամբ:

25. Շենքի կամ կառուցվածքի գործառնական նշանակությունից ու կարևորության աստիճանից կախված վերակառուցման նվազագույն թույլատրելի մակարդակը և նշանակման հուսալիության գործակիցը որոշվում են ըստ սույն շինարարական նորմերի 1-ին և 2-րդ հավելվածների:

26. Մանկական նախադպրոցական հիմնարկների, բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների (դպրոցներ, ուսումնարաններ, բուհեր և այլն), հիվանդանոցների, ծննդատների, պոլիկլինիկաների, մշակութային և մարզական օբյեկտների, սանիտարահամաճարակաբանական, շտապ օգնության և հրշեջ կայանների շենքերի հիմնական նորոգման վերաբերյալ որոշումն ընդունելու դեպքում պատվիրատուն, որպես պարտադիր պահանջ, պետք է իրականացնի նշված օբյեկտների վերակառուցում սույն շինարարական նորմերում ամրագրված դրույթներին համապատասխան:

27. Կոնստրուկցիայի և ամբողջ շենքի ֆիզիկական մաշվածության աստիճանի գնահատումը կատարվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի N 282-Ն հրամանով հաստատված «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումներ»-ի համաձայն:

28. Երկրաշարժի ենթարկված շենքերի կամ կառուցվածքների վնասվածության աստիճանի գնահատումը կատարվում է ըստ ՀՀՇՆ II-6.02 շինարարական նորմերում բերված վնասվածքների սանդղակի:

 

VII. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԱԽԱՆՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Շենքերի կամ կառուցվածքների վերականգնման ու ուժեղացման համար կիրառվող եղանակների տեխնիկական արդյունավետության չափանիշը վերակառուցման պահանջված մակարդակներին հասնելն է:

30. Ելնելով երկրաշարժի ժամանակ ստացված վնասվածության աստիճանից, սահմանվում են շենքերի կամ կառուցվածքների վերակառուցման հետևյալ մակարդակները.

1) վնասվածության I-II աստիճանի դեպքում` տվյալ տիպի շենքի կամ կառուցվածքի համար նախատեսված նվազագույն մակարդակի վերակառուցում,

2) հաշվարկային սեյսմիկ ազդեցությունից ստացված II-III աստիճանի վնասվածության դեպքում` տվյալ տիպի շենքի կամ կառուցվածքի համար նախատեսված նվազագույնին հաջորդող մակարդակի վերակառուցում,

3) հաշվարկայինից ցածր ուժգնության երկրաշարժից ստացված III աստիճանի վնասվածքների դեպքում` ուժեղացում գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան,

4) IV աստիճանի վնասվածքների դեպքում` քանդում կամ ուժեղացում գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

31. Վերակառուցման «սեյսմազինվածության բարձրացում» մակարդակը ձեռք է բերվում հետևյալ միջոցառումների կիրառմամբ.

1) կոնստրուկտիվ սխեմայի փոփոխում,

2) մի շարք չվնասված կրող կոնստրուկցիաների ուժեղացում,

3) ծածկերի իրենց հարթության մեջ կոշտության մեծացում,

4) սեյսմապաշտպանության հատուկ համակարգերի կիրառում և այլն:

32. Նշված միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ըստ հետազննության արդյունքների:

33. Սեյսմազինվածության բարձրացման քանակական գնահատման ցուցանիշ է ծառայում սեյսմազինվածության KCB գործակիցը, որը հավասար է

 

sumQ..

                           KCB= __________     (1)

                                   sumQH

 

և բավարարում է 0,5 <= kcb="">< 1="">

որտեղ`

sumQ.. -ն` ըստ հարկերի սեյսմիկ ուժերի գումարն է հիմքի վերին մակարդակում (լայնական ուժ), որն ուժեղացման արդյունքում ընկալվում է շենքի կամ կառուցվածքի կողմից (սեյսմազինվածության բարձրացում),

sumQH - ը` ըստ հարկերի սեյսմիկ ուժերի գումարն է նույն մակարդակում, որը որոշվում է ըստ գործող նորմերի հաշվարկման արդյունքում (նորմատիվ սեյսմակայունություն):

34. Վերակառուցման «ուժեղացում» մակարդակն ընդունելիս, շենքերի կամ կառուցվածքների հատակագծային բարդ ուրվագծի պահպանումը, առանց առանձին կանոնավոր հատվածամասերի բաժանելու, ինչպես նաև գործող նորմերի կոնստրուկտիվ պահանջներից հարկադրված շեղումները պետք է հիմնավորվեն հաշվարկով:

35. Սույն շինարարական նորմերի 31-րդ, 32-րդ, 33-րդ, և 34-րդ կետերում նշված հաշվարկները պետք է կատարվեն գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան և ենթարկվեն փորձագիտական ստուգման:

36. Վերակառուցվող շենքերում կամ կառուցվածքներում հնարավորինս պետք է բացառվեն հայտնաբերված խոցելի լուծումները: Դրա համար ընդունվող կոնստրուկտիվ լուծումների միջոցով պետք է նախատեսվեն ճիգերի վերաբաշխման արդյունավետ միջոցառումներ` ճիգերն առավել ամուր և հուսալի կոնստրուկտիվ տարրերին փոխանցելու նպատակով:

37. Շենքերի և կառուցվածքների վերականգնման կամ ուժեղացման եղանակների ընտրության հիմքում պետք է լինեն.

1) վերջնական սեյսմակայունության ապահովման նկատառումով նախագծերում ամփոփված վերականգնման եղանակների հուսալիությունը,

2) հետագա շահագործման ընթացքում շենքի վերակառուցման նախանշված մակարդակը պահպանող վերականգնողական աշխատանքների բարձր որակի ապահովումը,

3) հուշարձանների պատմաճարտարապետական կերպարի պահպանությունը,

4) զանգվածային կառուցապատման օբյեկտների վերականգնման շինմոնտաժային աշխատանքների համար ողջամիտ ժամկետի սահմանումը:

38. Վերականգնման կամ ուժեղացման միջոցառումների արդյունավետության չափանիշներից է շենքերի կոշտության փոփոխության աստիճանը: Այն որոշվում է շենքերի վերականգնումից (ուժեղացումից) առաջ և հետո չափված տատանումների պարբերությունները համեմատելով:

39. Վերականգնման կամ ուժեղացման նախագծերում պետք է նախատեսել գոյություն ունեցող վնասված տարրերի, կոնստրուկցիաների և դրանց մասերի առավելագույն պահպանում:

40. Պահպանվող կոնստրուկցիաների կրողունակությունը գնահատելիս, պետք է նկատի ունենալ.

1) դրանց տարածական աշխատանքը,

2) տարրերի միացման հանգույցների իրական աշխատանքը,

3) պլաստիկ ձևախախտումների պատճառով առաջացած ճիգերի վերաբաշխումը,

4) հաշվարկային սխեմայի ճշտումը,

5) կարկասի և ծածկի տարրերի համատեղ աշխատանքը,

6) հիմնատակերի գրունտների ընկրկելիությունը:

41. Շահագործվող շենքերի և կառուցվածքների սեյսմազինվածությունը ապահովելու համար, վերակառուցումից բացի, հնարավոր է սեյսմիկ ազդեցությունը նվազեցնող կոնստրուկտիվ միջոցառումների կիրառում:

42. Շենքերի վերականգնման կամ ուժեղացման նախագծային և շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան բնագավառի լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից:

43. Եթե աշխատանքների կատարման հաջորդականությունն ազդում է կոնստրուկցիայի լարվածաձևախախտված վիճակի վրա, ապա վերակառուցման նախագծում պետք է նշվի այդ հաջորդականությունը թե ամբողջ կոնստրուկցիայի, թե դրա առանձին տարրերի ուժեղացման համար:

44. Վերակառուցման նախագծի կազմում պարտադիր է աշխատանքների կազմակերպման նախագիծը, որով պետք է նախատեսվեն.

1) կոնստրուկցիաների քանդման, ապամոնտաժման, փոխարինման կամ ուժեղացման եղանակներն ու կատարման հաջորդականությունը,

2) պահպանվող շինարարական կոնստրուկցիաների տարածական կոշտության և կայունության ապահովման եղանակները,

3) անվտանգության միջոցառումները, ներառելով պահպանվող կոնստրուկցիաների ժամանակավոր ամրացումը,

4) մեքենաների և մեխանիզմների տիպերը,

5) ստորգետնյա կառուցվածքների ուժեղացման եղանակները, այդ կառուցվածքների վրա շինարարական մեքենաների և մեխանիզմների աշխատանքն ապահովելու համար:

45. Շենքերի և կառուցվածքների վերակառուցման նախագծերը պետք է ենթարկվեն փորձաքննության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված 1

 

Շենքերի և կառուցվածքների սեյսմազինվածության նվազագույն

թույլատրելի մակարդակը, կախված դրանց գործառնական նշանակությունից ու

կարևորության աստիճանից

 

Աղյուսակ 1

 

.________________________________________________________________________.

|ՀՀ |Շենքերի և  կառուցվածքների տիպերը           |    Վերակառուցման       |

|   |                                           |նվազագույն թույլատրելի  |

|   |                                           |      մակարդակը         |

|   |                                           |________________________|

|   |                                           |վերա- |սեյսմա-  |ուժեղա-|

|   |                                           |կանգ- |զինվածու-|ցում   |

|   |                                           |նում  |թյան     |       |

|   |                                           |      |բարձրա-  |       |

|   |                                           |      |ցում     |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|1  |2                                          |3     |4        |5      |

|___|____________________________________________________________________|

|1. |Բնակելի շենքեր                                                      |

|___|____________________________________________________________________|

|1) |1-2 հարկանի                                |+     |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|2) |3-5 հարկանի                                |+     |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|3) |6 և  ավելի հարկանի                         |      |+        |       |

|___|____________________________________________________________________|

|2. |Հասարակական շենքեր և  կառուցվածքներ                                 |

|___|____________________________________________________________________|

|1) |Նախադպրոցական հիմնարկներ                   |      |+        |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|2) |ՈՒսումնական հաստատություններ (դպրոցներ,    |      |+        |       |

|   |ուսումնարաններ, ԲՈՒՀ-եր, միջին             |      |         |       |

|   |մասնագիտական կրթության ուսումնական         |      |         |       |

|   |հաստատություններ և  այլն)                  |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|3) |Մանրածախ առևտրի  կազմակերպություններ մինչև |+     |         |       |

|   |100 քմ մակերեսով                           |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|4) |Նույնը` 100 քմ ավելի մակերեսով             |      |+        |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|5) |Հասարակական սննդի կազմակերպություններ 50-ից|+     |         |       |

|   |պակաս տեղով                                |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|6) |Նույնը` 50-ից ավելի տեղով                  |      |+        |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|7) |Հիվանդանոցներ, հոսպիտալներ, բժշկական       |      |+        |       |

|   |կենտրոններ 100-ից պակաս մահճակալով         |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|8) |Նույնը` 100 ավելի մահճակալով               |      |         |+      |

|___|___________________________________________|______|_________|_______|

|9) |Ծննդատներ                                  |      |         |+      |

|___|___________________________________________|______|_________|_______|

|10)|Պոլիկլինիկաներ, սանիտարահամաճարակաբանական  |      |+        |       |

|   |կայաններ                                   |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|11)|Հյուրանոցներ, առողջարաններ, զբոսաշրջության |+     |         |       |

|   |և  հանգստի հիմնարկներ, պանսիոնատներ,       |      |         |       |

|   |պրոֆիլակլտորիումներ` մինչև  3 հարկանի      |      |         |       |

|   |250-ից պակաս տեղով                         |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|12)|Նույնը` 3 հարկից բարձր, 250-ից ավելի տեղով |      |+        |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|13)|Հասարակական շենքերի և  կառուցվածքների      |+     |         |       |

|   |համալիրների կազմի մեջ մտնող օժանդակ և      |      |         |       |

|   |տնտեսական շինություններ                    |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|14)|ՀՀ պետական կառավարման մարմինների վարչական  |      |+        |       |

|   |շենքեր, համալիրներ                         |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|15)|Սպորտային ծածկված կառուցվածքներ 250-ից     |+     |         |       |

|   |պակաս նստատեղով կամ առանց նստատեղերի       |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|16)|Սպորտային ծածկված կառուցվածքներ            |      |+        |       |

|   |հանդիսատեսի 250-ից ավելի նստատեղով         |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|17)|Թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ,        |      |+        |       |

|   |ակումբներ, համերգային և  պարային սրահներ,  |      |         |       |

|   |մշակույթի տներ ու պալատներ, թանգարաններ,   |      |         |       |

|   |ցուցասրահներ, գրադարաններ                  |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|18)|Շտապ օգնության և  հրշեջ կայաններ           |      |+        |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|19)|Կոնստրուկտորական, նախագծային հետազոտական,  |      |+        |       |

|   |գիտահետազոտական և  համալիր ինստիտուտներ    |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|20)|Օտարերկրյա ներկայացուցչություններ          |      |+        |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|21)|Սննդի արդյունաբերության փոքր               |+     |         |       |

|   |կազմակերպություններ մինչև  20 և            |      |         |       |

|   |բնակչության կենցաղսպասարկման               |      |         |       |

|   |կազմակերպություններ մինչև  15 աշխատատեղով  |      |         |       |

|___|____________________________________________________________________|

|3. |Արդյունաբերության և  էներգետիկայի կազմակերպություններ, շենքեր և     |

|   |կառուցվածքներ                                                       |

|___|____________________________________________________________________|

|1) |Արտադրական մասնաշենքեր, թունահարույց և     |      |         |+      |

|   |թունավոր նյութերի արտադրության պահեստների  |      |         |       |

|   |շենքեր                                     |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|2) |Քիմիադեղագործական արդյունաբերության        |      |         |+      |

|   |պայթունավտանգ մասնաշենքեր                  |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|3) |Մայրուղային գազատարների կոմպրեսորային      |      |+        |       |

|   |կայաններ                                   |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|4) |Էլեկտրակայանների շենքեր                    |      |+        |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|5) |Տրանսֆորմատորային ենթակայաններ 1000 կվտ-ից |      |+        |       |

|   |ավելի հզորությամբ                          |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|6) |Մեքենաշինական արդյունաբերության արտադրական |      |+        |       |

|   |մասնաշենքեր                                |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|7) |Շինարարության և  շինանյութերի              |+     |         |       |

|   |արդյունաբերական արտադրական մասնաշենքեր     |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|8) |Սննդի, մսի և  կաթի արդյունաբերության       |      |+        |       |

|   |արտադրական մասնաշենքեր                     |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|9) |Հացի գործարաններ, էլևատորներ,  շտեմարաններ |      |+        |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|10)|Ալկոհոլային և  ոչ ալկոհոլային խմիչքների,   |+     |         |       |

|   |պահածոների արդյունաբերության               |      |         |       |

|   |կազմակերպություններ                        |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|11)|Մթերային, ոչ մթերային և  խառը ապրանքների   |+     |         |       |

|   |պահեստներ                                  |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|12)|1, 2, 4, 6, 7, 8, 9 և  10 ենթակետերին      |+     |         |       |

|   |առնչվող վարչակենցաղային և  օժանդակ շենքեր  |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|13)|Մսի, յուղի և  այլ արագ փչացող ապրանքների   |+     |         |       |

|   |սառցարաններ                                |      |         |       |

|___|____________________________________________________________________|

|4. |Տրանսպորտի կազմակերպություններ, շենքեր, կառուցվածքներ               |

|___|____________________________________________________________________|

|1) |Լոկոմոտիվային և  վագոնային տնտեսության     |      |+        |       |

|   |շենքեր և  կառուցվածքներ, ջերմաքարշերի և    |      |         |       |

|   |էլեկտրաքարշերի դեպոներ                     |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|2) |Մայրուղային երկաթուղիների ուժաքարշային     |      |+        |       |

|   |ենթակայաններ, երկաթուղային տրանսպորտի      |      |         |       |

|   |օբյեկտների տրանսֆորմատորային ենթակայաններ, |      |         |       |

|   |ազդանշանային համակարգերի և                 |      |         |       |

|   |էլեկտրակենտրոնացման, կապի և  ռադիոյի,      |      |         |       |

|   |ավտոմատացման շենքեր                        |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|3) |Օդանավակայանների ծառայողների և  ուղևորների |      |+        |       |

|   |համար նախատեսված շենքեր, օդակայաններ       |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|4) |Օդանավակայանների տեխնիկական սպասարկման     |      |+        |       |

|   |շենքեր և  կառուցվածքներ                    |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|5) |Քաղաքացիական ավիացիայի նյութատեխնիկական    |+     |         |       |

|   |պահեստներ                                  |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|6) |Ավտոտրանսպորտի կազմակերպություններ,        |+     |         |       |

|   |տեխնիկական սպասարկման կայաններ, ծածկավոր   |      |         |       |

|   |ավտոկանգառներ                              |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|7) |Ավտոկայաններ և  երկաթուղային կայարաններ    |      |+        |       |

|___|____________________________________________________________________|

|5. |Կապի շենքեր և  կառուցվածքներ                                        |

|___|____________________________________________________________________|

|1  |Հեռախոսային, փոստային և  ռադիոկապի շենքեր  |      |+        |       |

|   |և  կառուցվածքներ                           |      |         |       |

|___|____________________________________________________________________|

|6. |Տրանսպորտային կառուցվածքներ                                         |

|___|____________________________________________________________________|

|1) |Երկաթուղիների, ընդհանուր ցանցի I և  II     |      |+        |       |

|   |կատեգորիաների ճանապարհների, քաղաքային      |      |         |       |

|   |ճեպընթաց ճանապարհների և  համաքաղաքային     |      |         |       |

|   |մայրուղիների կամուրջներ, արհեստական        |      |         |       |

|   |կառուցվածքներ (թունելներ, գետնանցումներ,   |      |         |       |

|   |էստակադներ, ուղանցույցներ)                 |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|2) |Երկաթուղիների, ավտոմոբիլային ճանապարհների  |+     |         |       |

|   |մարզային նշանակության մայրուղիների         |      |         |       |

|   |կամուրջներ, խողովակներ, հենապատեր, բոլոր   |      |         |       |

|   |կարգերի ճանապարհների փայտե կամուրջներ և    |      |         |       |

|   |այլ արհեստական կառուցվածքներ               |      |         |       |

|   |(կիսակամուրջներ, սրահներ, պաշտպանիչ        |      |         |       |

|   |կոնստրուկցիաներ, գետնանցումներ)            |      |         |       |

|___|____________________________________________________________________|

|7. |Գյուղատնտեսական և  մելիորատիվ կազմակերպություններ, շենքեր և         |

|   |կառուցվածքներ                                                       |

|___|____________________________________________________________________|

|1) |Ջրբաշխման կառուցվածքներ                    |+     |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|2) |Պոմպակայաններ, ջրանցքներ և  դրանց վրայի    |+     |         |       |

|   |կառուցվածքներ, խողովակաշարեր և  դրանց վրայի|      |         |       |

|   |կառուցվածքներ                              |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|3) |Ամբարտակներ, ջրհավաք կառուցվածքներ         |      |+        |       |

|___|____________________________________________________________________|

|8. |Սանիտարատեխնիկական շենքեր և  կառուցվածքներ                          |

|___|____________________________________________________________________|

|1) |Ջրաբաշխման հորերի պոմպակայաններ            |      |+        |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|2) |Խմելու և  կեղտաջրերի վարակազերծման կայաններ|      |+        |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|3) |Ջրամբարներ, ջրմուղ աշտարակներ, խմելու ջրի  |      |+        |       |

|   |նախապատրաստման կառուցվածքներ               |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|4) |Հովարաններ, ՋԷԿ-երի շենքեր, բնակելի,       |      |+        |       |

|   |հասարակական և  արդյունաբերական նշանակության|      |         |       |

|   |շենքերի կաթսայատներ, կենտրոնական ջերմային  |      |         |       |

|   |կետեր և  այլն                              |      |         |       |

|___|____________________________________________________________________|

|9. |Պահեստային կառուցվածքներ                                            |

|___|____________________________________________________________________|

|1) |Նավթի, նավթամթերքի և  հեղուկ գազի պահեստներ|      |+        |       |

|   |և  ամբարներ, երկաթուղային հեղուկաթափ       |      |         |       |

|   |էստակադներ                                 |      |         |       |

|___|___________________________________________|______|_________|_______|

|2) |Քիմիական արդյունաբերության պահեստներ և     |      |+        |       |

|   |ամբարներ, գազապահոցներ                     |      |         |       |

.________________________________________________________________________.

 

Հավելված 2

 

Շենքերի և կառուցվածքների կարևորության դասերը

 

I. Դաս 1. Հուսալիության գործակիցն ըստ գործառնական նշանակության ղ=1

1. Բնակելի շենքեր.

1) 6 և ավելի հարկանի

 

2. Հասարակական շենքեր և կառուցվածքներ, համալիրներ.

1) նախադպրոցական հիմնարկներ,

2) ուսումնական հաստատություններ (դպրոցներ, ուսումնարաններ, ԲՈՒՀ-եր, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և այլն),

3) մանուկների և դեռահասների արտադպրոցական հիմնարկներ,

4) մանրածախ առևտրի կազմակերպություններ 200 քմ և ավելի մակերեսով,

5) հասարակական սննդի կազմակերպություններ 200 և ավելի տեղով,

6) բնակչության կենցաղսպասարկման կազմակերպություններ 150 և ավելի աշխատատեղով, հիվանդանոցներ 100 և ավելի մահճակալով, ծննդատներ, մանկաբարձական մասնաշենքեր,

7) հյուրանոցներ, առողջարաններ, զբոսաշրջության և հանգստի հիմնարկների, պանսիոնատների, պրոֆիլակտորիումների ննջարանային մասնաշենքեր` 250 տեղով, 5-ից ավելի հարկանի,

8) թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ, համերգային և պարային սրահներ, մշակույթի տներ ու պալատներ, ակումբներ, թանգարաններ, ցուցասրահներ, գրադարաններ,

9) շտապ օգնության և հրշեջ կայաններ,

10) պետական արխիվներ,

11) կոնստրուկտորական նախագծային, հետազննական, գիտահետազոտական և համալիր ինստիտուտներ ու կազմակերպություններ, հաշվիչ կենտրոններ,

12) սպորտային ծածկված կառուցվածքներ հանդիսատեսի 400 և ավելի տեղով,

13) ամեն տեսակի կայարաններ,

14) պատմության, մշակույթի և ճարտարապետության հուշարձաններ,

15) հասարակական, առևտրային, մշակութային կենտրոնների համալիրներ, օտարերկրյա ներկայացուցչություններ:

 

II. Դաս 2. Հուսալիության գործակիցն ըստ գործառնական նշանակության ղ=0,95

3. Արդյունաբերական կազմակերպությունների արտադրական շենքեր.

1) մանրածախ առևտրի կազմակերպություններ մինչև 200 քմ մակերեսով,

2) հասարակական սննդի կազմակերպություններ մինչև 150 տեղով,

3) հիվանդանոցներ մինչև 100 մահճակալով,

4) պոլիկլինիկաներ, սանիտարահամաճարակաբանական կայաններ, դեղատներ,

5) հյուրանոցների, առողջարանների, զբոսաշրջության և հանգստի հիմնարկների, պանսիոնատների, պրոֆիլակտորիումների մասնաշենքեր մինչև 250 տեղով,

6) սպորտային ծածկված կառուցվածքներ հանդիսատեսի` 250-ից պակաս տեղով կամ առանց դրանց,

7) 3-ից 5 հարկանի բնակելի շենքեր,

8) արդյունաբերական կազմակերպությունների կենցաղային շենքեր:

 

III. Դաս 3. Հուսալիության գործակիցն ըստ գործառնական նշանակության ղ=0,90

4. Մեկ, երկուհարկանի բնակելի շենքեր.

1) օժանդակ և տնտեսական նշանակության շենքեր, որոնք մտնում են հասարակական շենքերի և կառուցվածքների համալիրների կազմի մեջ:

5. Կրողունակության, ձևախախտումների և ճաքերի բացվածքների սահմանային, դիմադրությունների` հաշվարկային արժեքները պետք է բաժանել «ղ» նշանակման հուսալիության գործակցի վրա կամ բեռնվածքների, ճիգերի և այլ ազդեցությունների հաշվարկային արժեքները բազմապատկել այդ գործակցով:

Տրանսպորտային կազմակերպությունների համար հուսալիության գործակիցը կիրառվում է ըստ ՍՆԻՊ 2.05.03 շինարարական նորմերի:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
24.03.2014
N 87-Ն
Հրաման